Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ

Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի պարտադրում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Դրանցով ես ստեղծում եմ իմ աշխարհը։ Կանայք գեղեցկության սիմվոլներն ու արարիչներն են»,–«ՀՀ»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանն այդպես բնութագրեց իր գործերի կանանց՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրին իր ձեւով է ընկալում, իսկ նրանց պատկանելությունը մեկն է՝ նկարչի ստեղծած աշխարհը։
Շմավոնյանն իր գործերում հաջողությամբ ներկայացնում է ոչ միայն կանանց, այլեւ հրաշալի համատեղում վառ ու մռայլ գույները։ Գույնը, ասում է, որ մարդու ներաշխարհն է, գեղանկարչությունն էլ գույնով ու ձեւով է պայմանավորված։
Աշուն է, ու գույների առումով այս եղանակն արվեստագետի համար ստեղծագործելու առավել մեծ հնարավորություններ ու ոգեւորող առաջարկներ ունի։ Մեր զրուցակիցն այդ «հնարավորություններից» օգտվում է։ Պատմում է, որ հաճախ է լինում լեռներում. «Ես նաեւ բնության մեջ եմ աշխատում։ Բայց քանի որ Հայաստանը մեծ է, վայրեր կան, որտեղ դեռ չեմ եղել»։
Իսկ նկարում է, որովհետեւ դա իր կենսական պահանջն է. ինչ—որ նպատակի համար չի նկարում։ Ասում է՝ ինչ տեսնում է, ուզում է իր ձեւով ներկայացնել. «Երբեմն նայում, բայց չենք նկատում բնության հրաշալի կողմերը, իսկ ես ամենը ուզում եմ տեսնել ու վերարտահայտել իմ ձեւով, իմ կարողությունների ու մտքերի շրջանակում»։ Բայց հին գործերը նոր հայացքով դիտարկելիս, այն խմբագրելու ցանկություն երբեւէ չի ունենում։ Կարծում է՝ դա ստեղծվել է տվյալ ժամանակի հոգեվիճակին համապատասխան, իսկ ամեն մի հոգեվիճակում ինչ—որ խորհրդավոր տպավորություն կա. «Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ յուրահատուկ աշխարհ ու հետաքրքրություն կա։ Ես էլ ազատ եմ արտահայտելու իմ մտքերը»։
Շմավոն Շմավոնյանն իր վերջին նկարներին է ծանոթացնում, իսկ որեւէ նկարի պատմություն ներկայացնելու մեր խնդրանքին պատասխանում է, որ ամեն ավարտված նկար ինքնըստինքյան պատմություն է։ Ու ինքը պատմություն չի ուզում պարտադրել։ Հավատացնում է՝ գործը տեսնելով, ամեն մեկն իր պատմությունն է ընկալում՝ սեփական ընկալումներին ու պատկերացումներին համաձայն. «Նկարը յուրքանաչյուրն իր համոզմամբ պետք է ընկալի։ Երբեւէ չեմ սիրում նկարի բովանդակություն պատմել։ Պետք է լինես դու եւ նկարի բովանդակությունը»։
Նրա համար որպես ոգեշնչման աղբյուր շատ նկարիչներ են եղել։ Բայց օտարների անուններ չի հնչեցնում։ Փոխարենն անմիջապես բարձրաձայնում է, որ իր համար միշտ առաքելություն է եղել Մարտիրոս Սարյանը։
Դիտարկմանը, թե հայ արվեստագետների գործերը տարբերվող են՝ պատասխանում է. «Դա պայմանավորված է այն հանգամանքով, թե մարդ որտեղ է ծնվել»։ Բայց միեւնույն ժամանակ նկատում է, որ արվեստը սահման չունի։ Հավատացնում է՝ աշխարհում առանց սահմանի միայն մշակույթն է։
Իսկ թե գեղանկարիչ չլիներ, ի՞նչ մասնագետ էր դառնալու՝ հարցի շուրջ չի մտորել ու երեւի թե չմտորի էլ։

12-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO