Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԱՇԽԱՐՀ


Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիան շարունակում է «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական լայնածավալ գործողությունները Սիրիայի հյուսիս—արեւելյան հատվածում՝ Ռաս—էլ—Այնում, Թելաբիդում եւ Կամիշլիում՝ ընդդեմ քրդական ժողովրդի պաշտպան միավորումների (YPG) եւ Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերի, որոնց անվանում է ահաբեկչական։
Թուրքիան ծավալապաշտական ռազմական գործողություններում կիրառում է իր նախորդ՝«Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճյուղ» գործողություններում հաջողված մարտավարությունը։ Իսկ դա նշանակում է Թուրքիայի բանակի օդուժի եւ ցամաքային ուժերի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հրետանու կիրառմամբ, շրջափակել քաղաքները, իսկ քաղաքի ու բնակչության հարցը թողնել «Սիրիայի Ազատ բանակ» կոչվող ուժին, որը, կարելի է ասել, Թուրքիայի բանակի կցորդ է, կամ էլ նրանց տրված է այն դերը, որ տրված էր քրդերին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։
Վերջինս կազմված է սունի արաբ ծայրահեղականներից ու Սիրիայի թուրքմեններից։ Նրանք բոլորն էլ խոսում են թուրքերենի նույն բարբառով, որը շատ մոտ է օսմանյան թուրքերենին։ Անկարայի այդ քայլը ուղղված է «անվտանգության գոտում» ժողովրդագրական պատկերը փոխելուն։ Արդեն տեղեկություններ կան, որ գնդակահարվում են քաղաքացիներ։ Լոնդոնում գտնվող Սիրիայի մարդու իրավունքների կոմիտեն, որը գլխավորապես ներկայացնում է ընդդիմության տեսակետները, հայտնել է, որ արդեն 9 քաղաքացիական անձի գնդակահարել են «Սիրիայի ազատ բանակի» անդամները։
Ըստ ՄԱԿ—ի տվյալների՝ 100 հազար, իսկ քրդական ու այլ աղբյուրների՝ 191 հազար մարդ դարձել է փախստական։ Միջազգային կազմակերպություններն ու աշխարհի գրեթե բոլոր երկրները միահամուռ դատապարտում են «խաղաղության ակունք» գործողությունները, բացառությամբ Պակիստանի ու Ադրբեջանի, որոնք իրենց զորակցությունն են հայտնել Թուրքիային։ ԱՄՆ—ն սպառնում է Թուրքիային լուրջ սահմանափակումներով, Կոնգրեսում դրան կողմ են նաեւ զգալի թվով հանրապետականներ, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ավելին, նախագահ Դոնալդ Թրամփը, քրդերին թուրքերի դեմ մենակ թողնելը արդարացնելու համար, հայտարարել է, թե ԱՄՆ—ի զինվորները չեն կարող 15 տարի մնալ Սիրիայում եւ հսկել թուրք—սիրիական սահմանը։ Նա նշել է նաեւ, որ քրդերը պաշտպանել են իրենց երկիրը, չեն կռվել հանուն ԱՄՆ—ի, Երկրորդ աշխարհամարտում չեն աջակցել ԱՄՆ—ին, սակայն ԱՄՆ—ը սիրում է նրանց (www.euronews.com, 10 հոկտեմբերի, 2019թ.)։ Հոկտեմբերի 13—ին հայտնի է դարձել նաեւ, որ նախագահ Թրամփը կարգադրել է Սիրիայի հյուսիսից դուրս բերել ամերիկյան զորքը, որպեսզի չներքաշվեն թուրք—քրդական «չարդարացված» պատերազմի մեջ։
Արաբական երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որին ձեռնպահ են քվեարկել միայն Սոմալին ու Կատարը, շեշտվել է, որ բիրտ ուժի գործադրմամբ կամ «անվտանգության գոտի» ստեղծելու նախագիծ իրականացնելու Թուրքիայի ցանկացած քայլ, որն ուղղված կլինի Սիրիայում ժողովրդագրական պատկերը փոխելուն, պետք է դիտվի որպես հակամարդկային գործողություն եւ մարդկության դեմ հանցագործություն։ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլգիտն ընդգծել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունների նպատակը ժողովրդագրական պատկերը այդ շրջանում փոխելն է ու քրդերին ցեղասպանության ենթարկելը։ Հայտարարությունում միջազգային հանրությունից պահանջվում է միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ծավալապաշտական ու զավթողական պատերազմին անհապաղ վերջ դնելու համար։
Թուրքիայի ագրեսիային վերջ դնելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով աշխարհի ու տարածաշրջանի գերտերությունները, հաշվի առնելով իրենց շահերը Սիրիայում ու տարածաշրջանում, տարբեր ձեւաչափերով լուծումներ են առաջարկել։ Ռուսաստանը հարցի լուծումը տեսնում է Անկարա—Դամասկոս բանակցություններում։ Ըստ երեւույթին, Դամասկոս— SDF համաձայնությունից հետո Մոսկվան հենց այդ ուղղությամբ է աշխատելու, ինչին կողմ է նաեւ Թեհրանը։ Մյուս կողմից, թեեւ Դամասկոսը հարձակումից առաջ Թուրքիային սպառնացել էր, թե ցանկացած գնով զավթիչի դեմ պայքարելու է, սակայն ոչ միայն առաջին օրերը լռել է, այլեւ հայտարարել է, թե երբեք անջատողական, ԱՄՆ—ի հետ դավաճանաբար համագործակցող ուժերի հետ չի բանակցելու։ Սակայն, ինչպես նշել էր «ՀՀ»—ն, ցեղասպանությունից փրկվելու համար քրդերի վերջին հնարավորությունը զիջումներով Դամասկոսի հետ համագործակցելն է, ինչն էլ թվում է, թե տեղի է ունենում։ Սիրիայի պաշտոնական «Սանա» գործակալությունը հատնել է, թե Դամասկոսը քրդերի հետ բանակցություններում համաձայնության է եկել, եւ Սիրիայի բանակի միավորումները, Թուրքիայի ագրեսիային վերջ դնելու նպատակով, շարժվել են դեպի երկրի հյուսիս։ Քրդական կողմը հայտնել է, որ SDF—Դամասկոս բանակցությունները տեղի են ունեցել Համիմի ռուսական ռազմաբազայում։ Պետք է նկատել նաեւ, որ թեեւ քրդերի թուլացումը ցանկալի էր նաեւ Դամասկոսին, սակայն «Սիրիայի ազատ բանակի» հզորացումը խիստ անցանկալի է, ինչին ձգտում է Անկարան։
Իրանը, որ ի սկզբանե խիստ դեմ էր Թուրքայի գործողություններին, այս մասին բազմիցս բարձրաձայնել է նախագահի ու բարձաստիճան այլ պաշտոնյաների մակարդակով։ Իրանը հարցի լուծումը կարեւորում է քրդերի ու Դամասկոսի միջեւ՝ Սիրիա—Սիրիա ձեւաչափով բանակցությունները, սակայն կողմ է նաեւ Ադանայի համաձայնության շրջանակում հարցի լուծմանը։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Զարիֆը՝ թուրքական TRT հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ռուսաստանը ձգտում է իր ներկայությունը ամրապնդել Սիրիայում՝ պահպանելով սերտ փոխհարաբերություն, միաժամանակ նաեւ պահպանել Թուրքիայի հետ 2016թ. հետո ստեղծված սերտ ու օր օրի ընդլայնվող փոխհարաբերությունները, առաջարկել է հարցը լուծել թուրք—սիրիական ձեւաչափով, այդ երկրի միջներդությամբ։ Ինչ վերաբերում է պաշտոնական Վաշինգտոնին, որը չի ցանկանում ընդունել քրդերին դավաճանելու փաստը եւ արդարանալով ներքին խիստ քննադատողների առջեւ, նաեւ դաշնակից թուրքերի հետ փոխհարաբերությունների լարվածությունից խուսափելու նպատակով, առաջարկել է հարցը լուծել թուրք—քրդական ձեւաչափով բանակցություններով։
Մյուս կողմից՝ հոկտեմբերի 12—ին ԱՄՆ ուժերը դուրս են բերվել Մանբիջից, սակայն չի իրականանա այն ամբողջությամբ վերահսկելու՝ Անկարայի երազանքը, ինչի համար լուրջ ջանքեր է գործադրել։ Քանի որ, ինչպես դեռեւս հոկտեմբերի 13—ին նշել էին իրանական ԶԼՄ—ները, այդ թվում՝ պաշտոնական IRNA եւ ISNA գործակալությունները, ըստ Ռուսաստան—Սիրիա եւ Ռուսաստան—ԱՄՆ ու SDF ձեռք բերված համաձայնության՝ սիրիական բանակի միավորները ծանր զինտեխնիկայով կուտակվել են քաղաքի արվարձաններում, որպեսզի տեղակայվեն Մանբիջում եւ Սիրիայի դրոշը ծածանեն քաղաքի հիմնարկությունների վրա, ինչը, որոշ տեղկությունների համաձայն, արդեն իրականություն է։

15-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO