Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը

Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացներում

Հայ-վրացական հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար, մինչդեռ Վրաստանն այդ հարաբերություններին նայում է մի փոքր այլ կերպ։ Հասկանալի է, որ Հայաստանի արեւելյան ու արեւմտյան սահմանները փակ են, եւ արտաքին աշխարհի ու արտաքին շուկաների հետ կապող միակ իրական ուղին մնում է Վրաստանը, մինչդեռ Վրաստանն իր կոմունիկացիոն խնդիրները կարող է լուծել ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով, այնպես էլ ծովային ուղիներով։ Այսինքն, կոմունիկացիայի առումով երկու երկրներն ունեն ոչ հավասար ստարտային պայմաններ։
Այս առումով կարեւոր է հասկանալ, որ Վրաստանը չէր կարող չօգտվել այն իրավիճակից, որն առաջացել էր ԼՂ հակամարտության ու հայ—թուրքական սահմանի փակման հետեւանքով։ Բնական էր, որ Վրաստանի միջոցով էին կապվելու Միջին Ասիան ու Ադրբեջանը Թուրքիայի ու Եվրոպայի հետ։ Եվ կարեւոր է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խոշոր նախագծերն իրենց բնույթով ոչ միայն երկկողմ լոկալ նախագծեր են, այլեւ միջազգային ու խոստանում են մեծ շահույթներ Վրաստանին։
Այսինքն դրանց այլընտրանք հանդիսացող առաջարկներ ունենալու կամ Վրաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները բալանսավորելու համար Հայաստանը պետք է կարողանա առաջարկել միջազգային նախագծեր, որոնցում ներգրավված են տարբեր ոլորտներում ազդեցիկ պետություններ։ Այս փուլում այդպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Եթե առանձին վերցրած ՌԴ—ն ու Վրաստանն իրար հետ ունեն խնդիրներ, սակայն գլոբալ առումով կան ընդհանուր շահեր Արեւմուտքին ու թուրքական ազդեցությանը հակակշռելու առումով։ Օրինակ՝ էներգետիկ ոլորտում նման համագործակցություն արդեն առկա է։
Մասնավորապես 2015 թվականին Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգետիկ գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այն թույլ է տալու իրականացնել տարածաշրջանային այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը։
Խնդիրը հենց այստեղ է, որ հարկավոր չէ փորձել խոչընդոտել Վրաստանի եւ նրա հարեւան երկրների հարաբերությունների զարգացմանը կամ փորձել Վրաստանին ետ պահել դրանից։ Ինչպես օրինակ՝ Թբիլիսի—Ախալքալաք—Կարս երկաթուղու կառուցման ժամանակ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ընթանում էր տեղեկատվական արշավ թե՛ Հայաստանում, թե՛ Ջավախքում, որ այդ նախագիծն անընդունելի է Հայաստանի ու ջավախքահայության համար, բայց այդպես էլ այդ ուժերը ոչինչ չկարողացան անել այդ գործընթացներին միջամտելու առումով։ Ըստ որում՝ չէին էլ կարող անել։
Փոխարենը հարկավոր է շեշտադրում անել տարածաշրջանային գլոբալ նախագծերին Վրաստանին մասնակից դարձնելու ուղղությամբ։ Այս մոտեցումը ոչ միայն Վրաստանին կմոտեցնի Հայաստանին, այլեւ կմեծացնի Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացներում։
Նման նախագիծ կարող է դառնալ նաեւ Իրանին սեւծովյան ավազանին կապելու նախագիծը, որում մեծ շահագրգռվածություն է դրսեւորում Իրանը, եւ որին կարող է նպաստել Հայաստանում կառուցվող Հյուսիս—հարավ ավտոճանապարհը։ Այս հարցերը հավանաբար տեղ կգտնեն առաջիկա օրերին Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիայի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում։
Այս փուլում՝ հատկապես Երեւանում տեղի ունեցած ԵԱՏՄ տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից հետո, որը մեծ շուքով էր անցել եւ լուրջ հաջողություններ գրանցել արտասահմանյան նոր գործընկերությունների հաստատման ու ամրապնդման առումով, Վրաստանի հետ բանակցություններում գուցե նոր օրակարգ ձեւավորվի։ Սա տեղավորվում է մեր առաջ քաշած՝ տարածաշրջանային նախագծերին Վրաստանին մասնակից դարձնելու ռազմավարության շրջանակներում։
Հայաստանը ԵԱՏՄ–Իրան հարաբերություններում որպես նախաձեռնող եւ այդ ուղղությամբ ԵԱՏՄ—ում լուրջ լոբբինգ իրականացնող սուբյեկտ է։ Դա Հայաստանին որոշակի կշիռ է հաղորդում։ Մյուս կողմից Վրաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական հարաբերություններ (ակտիվ առեւտրաշրջանառություն)՝ ի տարբերություն դիվանագիտականի, եւ այս պարագայում ԵԱՏՄ շուկայում Վրաստանի ամրապնդվելու ճանապարհին Հայաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել։
Այսինքն՝ Վրաստանի հետ աշխատելու ուղղությունները բազմազան են, հարկավոր է գտնել առավել օպտիմալը։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քաղաքագետ

15-10-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO