Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ

Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության (լիզինգ) մասով փոփոխություն է լինելու։
Համենայնդեպս, էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել (մինչեւ հոկտեմբերի 26—ը) այդ ֆինանսական վարձակալության պետական աջակցության ծրագրի հավելվածում լրացումը։ Եվ ակնկալում է, որ դրանից հետո կավելանան թե՛ ֆինվարձակալության ծրագրից օտվող շահառուների թիվը եւ թե՛ ձեռքբերվող սարքավորումների քանակը։
Բանն այն է, որ այս ծրագիրը մեկնարկել է 2018թ. հուլիսից, եւ հիմնական նպատակն այն էր, որ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումներ մատակարարվեն։ 2019թ. մարտին կառավարության որոշմամբ ծրագրում փոփոխություն եղավ. ձեռք բերվող սարքավորումների արժեքի 230 մլն դրամ վերին շեմը բարձրացավ՝ հասնելով մինչեւ 450 մլն դրամի։ Բացի այդ՝ ավելացվեց ծրագրի ընդգրկման շրջանակը կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով։ Եվ կառավարության 2014թ. դեկտեմբերի որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
Մեկ ամիս անց՝ 2019թ. ապրիլին ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության պետական աջակցության ծրագրում էլի փոփոխություն եղավ. ըստ որի՝ ծրագրից օգտվելու հնարավորություն տրվեց նաեւ գյուղացիական տնտեսություններին։
Ծրագրում մի փոփոխություն էլ եղավ 2019թ. օգոստոսին։ Սրա համաձայն էլ Արարատյան հարթավայրի արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման, արդյունավետ օգտագործման ու կառավարման նպատակով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման համար ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի 6 մլն դրամը սուբսիդավորվում է։
Եվ, ի դեպ, ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել «ԱԳԲԱ լիզինգ» վարկային կազմակերպությունը, «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ—ն, «Արմսվիսբանկ», «Կոնվերսբանկ», «Ամերիաբանկ» ՓԲԸ—ները եւ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ—ն։
Հիմա՝ ինչի են հանգեցրել ծրագրում փոփոխությունները։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերի 17—ի դրությամբ ծրագրի շրջանակներում առեւտրային բանկերի կողմից ընդունվել են 81 տնտեսավարողի լիզինգի տրամադրման հայտեր՝ շուրջ 4.8 մլրդ դրամի չափով, որոնցից 2019թ. օգոստոսի 31—ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 1.4 մլրդ դրամի չափով, իսկ սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 15.3 մլն դրամ։
Այսքանից հետո մնում է հասկանալ, թե այդ պետական ծրագրում ի՞նչ փոփոխություն է հիմա՛ առաջարկում նախարարությունը։
Վերջինիս պնդմամբ, ագրոպարենային, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործող բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ բազմիցս դիմել են իրենց եւ նշել, որ տնտեսությունների բնականոն գործունեությունն ապահովելու, մթերվող հումքի ծավալներն ավելացնելու եւ պահպանելու, արտադրական հզորություններն ու արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով անհրաժեշտ են հումքի պահման մետաղյա տարողություններ, ինչպես նաեւ գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։ Սակայն դրանք ձեռքբերելու դժվարություններ կան՝ պայմանավորված ֆինանսական սուղ հնարավորություններով եւ տրամադրվող վարկային միջոցների բարձր տոկոսադրույքներով։
Ու որպեսզի այս խնդիրը լուծվի, առաջարկվում է լիզինգի պետական աջակցության ծրագրում լրացում անել, որով գինեգործության ոլորտում գործող տնտեսավարողները լիզինգով կկարողանան ձեռք բերել հիմնական միջոց հաշվառվող հումքի պահման մետաղյա տարողությունները եւ կաղնեփայտե տարաները։
Հավելենք, որ գյուղի եւ գյուղատնտեսության 2010—2020թթ. կայուն զարգացման ռազմավարությամբ նախատեսվել է բարելավել գյուղատնտեսական հումքի վերամշակման գործընթացը։ Ինչը նաեւ պարենային անվտանգությանն է նպաստելու։

15-10-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO