Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում

Ժամանելու են մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Արեւի քաղաք Երեւանում մթնոլորտը կթեժացնի մշակույթը։ Շուտով մշակութասեր հանրությունը, ականջին հաճո գործերը վայելելուց զատ, երեւի թե հնարավորություն կունենա նաեւ սոցցանցի իրենց էջերն ու լուսանկարչական ալբոմները համալրելու աշխարհահռչակ սիրելի կոմպոզիտորների հետ լուսնկարներով։ Նման հնարավորություն ունենալու ենք «Ժամանակակից դասականներ» փառատոնի շրջանակում։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի։ Փառատոնային օրերը նոյեմբերի 1—9—ն են։ Այդ մեգանախագծով ներկայանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Սիմֆոնիկ նվագախմբից «ՀՀ»—ին հայտնեցին, որ փառատոնի շրջանակում Երեւան կժամանեն անվանի մենակատարներ Յուրի Բաշմետը, Բորիս Բերեզովսկին։ Նրանցից զատ, աշխարհի տարբեր ծայրերից Երեւան կժամանեն նաեւ մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին եւ Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաեւ մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այս կոմպոզիտորներն այսօր ստեղծում են դասական արվեստը, նրանք դասական երաժշտության մերօրյա հերոսներն են։
Նվագախմբից մեզ հետ զրույցում նշեցին, թե որտեղից է փառատոնի գաղափար. «Սերգեյ Սմբատյանի միտքը լի է նորանոր գաղափարներով։ Իսկ այս փառատոնով մեր ունկնդրին հնարավորություն ենք տալիս շփվելու լեգենդար կոմպոզիտորների հետ, վայելելու նրանց ստեղծագործությունները»։ Այս մեծամասշտաբ եւ յուրօրինակ ծրագրի նպատակն էլ հենց դա է՝ հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին եւ կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը։
Սա աշխարհում առաջին փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում մեկ տեղում տեսնելու բազմաթիվ աշխարհահռչակ կոմպոզիտորների մի ամբողջ աստղաբույլ։ Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակների ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ ունեցող մենակատարներ։
Երեկո կնվիրվի նաեւ վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, ով մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին։ Մաեստրո Կանչելին նույնպես հրավիրված էր մասնակցելու «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին։ Ցավոք սրտի, մենք չենք վայելի կոմպոզիտորի ֆիզիկական ներկայությունը։ Սակայն նրա երաժշտությունը կթեւածի՝ ապրեցնելով մեծ կոմպոզիտորի հիշատակը։
Համերգային ծրագրերը կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի եւ Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

15-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO