Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԼՂՀ


Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված

Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ Շրջկենտրոն Բերձորի հետ կապը համայնքներից մի քանի ուղղությամբ է, եւ բոլորում ճանապարհների հիմնական հատվածն ասֆալտապատ չէ։ Ուստի յուրաքանչյուր տարի անհրաժեշտություն է առաջանում հիմնանորոգել, բարեկարգել միջհամայնքային ճանապարհներն ու ներբնակավայրայինները։
Անցած տարի այս օրերին ավարտվեց Բերձորից Քարվաճառ տանող ճանապարհը՝ հասնելով մինչեւ Թութխուն գետի ավազան։ Այս տարվա սկզբից մինչ օրս շրջանի մի քանի ուղղություններում «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲ ընկերության տեխնիկական միջոցներն են աշխատում եւ առավել դյուրընթանալի դարձնում ոչ ասֆալտապատ ճանապարհները։
Արդեն ավարտին է հասցվել Աղավնո գետի հովտի ճանապարհահատվածը՝ ձգվելով Աղավնո գյուղից մինչեւ Մոշաթաղի գյուղական համայնքի Բերդիկ գյուղ՝ մոտ 25 կմ։ Ամռան ընթացքում «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ մղաններ ու այլ տեխնիկաներ աշխատեցին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքից եւ բարեկարգեցին մինչեւ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղ հասնող ճանապարհահատվածը։ Նորոգվեց նաեւ Հակարի գետի վրա գտնվող կամուրջը։ 2019—ի գարնան սկզբից սկսվեց Բերձոր—Իշխանաձոր մոտ 60 կմ ճանապարհի հիմնանորոգումը։
Շրջկենտրոնից դեպի հարավային թեւ տանող այս ճանապարհի բարեկարգ լինելը շատ է կարեւորվում։ Նույն ճանապարհն է հասնում արաքսամերձ Կովսական, Միջնավան քաղաքներ եւ Ողջիի, Որոտանի ու Հակարիի ավազանների այլ բնակավայրեր։ Ներկա դրությամբ բարեկարգվել է մոտ 50 կմ հատված՝ հասնելով Այգեկ գյուղական համայնք։ Գլխավոր ճանապարհին զուգահեռ՝ բարեկարգվել են նաեւ Հակարիի մերձափնյա մի քանի գյուղերի (Հակարի, Վուրգավան, Ուռեկան, Տիգրանավան, Այգեհովիտ) ներքին ճանապարհները։ Աշխատանքները շարունակվում են այս ուղղությամբ։ Նշված գլխավոր ճանապարհին հաճախ փոխարինում է Սարատակից մինչեւ Ծաղկաբերդ տանող երկրորդական ճանապարհը, որը ձգվում է Հակարիի աջակողմյան հատվածով։ Նշված ճանապարհը նույնպես արդեն բարեկարգ է։
Ճանապարհաշինարարներն այս հատվածում մեծ աշխատանք կատարեցին՝ որոշ տեղ փոխելով Հակարիի հունը (գետի վարարումների ժամանակ ճանապարհը դառնում էր անանցանելի)։ Ծաղկաբերդի հարավարեւմտյան կողմում՝ մոտ 3 կմ հեռու ժայռակերտ ձորի մեջ է Քրոնքի միջնադարյան վանքը։ Սրբատան ճանապարհը վաղուց էր բացվել եւ տարիների ընթացքում դարձել դժվարանց։ Վերջերս «Քաշաթաղի ջրամատակարարումի» ճանապարհաշինարարներն այն նույնպես դարձրեցին անցանելի։ Աղավնոյի հովտում մոտ 1 ամսվա ընթացքում հիմնանորոգվեց Ծիծեռնավանքից դեպի Սյունիքի մարզի Խնածախ հասնող ճանապարհը, որն անցնում է միջնադարյան պատմամշակութային հուշարձաններով հարուստ ձորակի ափով։ Արդեն մի քանի օր է՝ ինչ սկսվել է Ներքին Սուսից Մոշաթաղի գյուղական համայնքի Արվական գյուղ տանող մոտ 25 կմ ճանապարհը, որն անցնում է Հակարիի եւ նրա արեւելյան վտակ Հոչանցի աջակողմյան տարածքով։
«Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեն Կարեն Աբրահամյանի հետ այցելեցինք ճանապարհաշինարարներին։ Մի քանի կմ հատված արդեն հարթեցվել է։ Մղանավար Վալերի Ավետիսյանը ճանապարհների բարեկարգման մեծ փորձ ունի եւ այստեղ նույնպես իր գործին էր։ ՓԲԸ տնօրենը ծանոթացավ կատարված աշխատանքներին, տվեց հանձնարարականներ։ Վերադարձանք Ներքին Սուս գյուղով, որի ներքին ճանապարհը նույնպես վերջերս է բարեկարգվել։ Կ. Աբրահամյանը տեղեկացրեց՝ ճանապարհաշինական աշխատանքները ֆինանսավորվում են Արցախի կառավարության կողմից։
Ընդհանուր 11 տեխնիկական միջոցներ՝ 2 մղան, 2 էքսկավատոր, 2 հարթեցնող մեքենա եւ 5 բեռնատար են աշխատում 2 տեղամասում։ Հույս հայտնեց, որ կհասցնեն բարեկարգել Ներքին Սուս—Արվական ճանապարհը եւ Հոչանց, Սոնասար, Մշենի, Արվական բնակավայրերի ներքին ճանապարհները։ Նախատեսած է նաեւ սկսել Խնձորեսկից Քաշաթաղի շրջանի Որոտան տանող ռազմավարական ճանապարհի «Խաչքար» կոչվող խաչմերուկից Որոտան, այնուհետեւ Հայկազյան եւ Իշխանաձոր հասնող հատվածի բարեկարգումը։ Հավելեց նաեւ՝ ճանապարհաշինությանը զուգահեռ՝ տարվա ընթացքում հիմնանորոգման աշխատանքներ են կատարել շրջանի ոռոգման գլխավոր ջրատարների վրա, կատարել շինարարական այլ աշխատանքներ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

15-10-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO