Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՅԼՔ...


ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում անվան փոխման գրանցումը եւ որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը։
Ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լիլիթ Սահակյանը։
Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն՝
1. դիմում (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից),
2. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
3. տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը,
4. ՔԿԱԳ—ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետեւանքով,
5. դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է,
6. դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը,
7. 16—18 տարեկան անձանց դեպքում՝ անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին,
8. դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթղթեր, որոնք ապացուցում են անվան փոխման համար հիմք հանդիսացող վերոհիշյալ հարգելի պատճառների առկայությունը,
9. զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք՝ զինծառայողների դեպքում։
Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ—ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում։ Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ—ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը՝ մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ—ի գործակալության պետը՝ առավելագույնը 2 ամսով՝ ՔԿԱԳ—ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա։
Անուն փոխել ցանկացող՝ 16 տարեկանից բարձր տարիք ունեցող անձի դիմումը մյուս փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի ոստիկանություն՝ քրեական գործ հարուցված լինելու, քրեական պատիժ կրելու, նրա դատվածության եւ հետախուզման մեջ գտնվելու մասին եզրակացություն ստանալու նպատակով։ Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15–օրյա ժամկետում։
ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անվան փոխման վերաբերյալ կազմում է եզրակացություն ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եւ համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման թույլտվություն ստանալու համար։ ՔԿԱԳ—ի տարածքային մարմինը 10—օրյա ժամկետում անվան փոխման համար դիմած անձին գրավոր տեղեկացնում է նրա խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին։
Անվան փոխման խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ—ի տարածքային մարմին՝ անվան փոխման գրանցումը կատարելու համար։ Նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ—ի տարածքային մարմնի կողմից ընդունվում եւ քննարկվում է ընդհանուր կարգով։
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ։
Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությունը, ապա դրա համար սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետեւյալ դրույքաչափերով՝
— երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 50 000 դրամ,
— հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 30 000 դրամ,
— տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 000 դրամ։

Պատրաստեց Վ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
v.sargsyan@hhpress.am

16-10-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO