Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Տաճատ Վարդապետյանի ապագա տունը Էրզրումում է կառուցվելու

Այդ մասին է մտորում, պոեզիա կարդում, բայց շախմատ այլեւս չի խաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Էրզրումի նահանգի Սալաձոր գյուղի բնակիչներից կլիներ «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը, եթե Արեւմտյան Հայաստանը քարտեզի վրա իր իրական կարգավիճակն ունենար։ Բայց հետ գնալու հույսը չի կորցնում, ավելին՝ նախազգացողություն ունի, որ մի օր անպայման վերադառնալու ենք Արեւմտյան Հայաստան։ «Հրով լինի, սրով լինի՝ պետք է գնանք՝ վաղ, թե ուշ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում հայտարարեց նա՝ խրոխտ ձայնով ու վճռական տոնով։
«Պապս ասում էր, որ մեր նախնյաց տունը եղել է գյուղի եկեղեցու մատույցներում, որովհետեւ նախնիներս հոգեւորականներ են եղել։ Վարդապետյաններս միջնադարի տաղերգու Դավիթ Սալաձորցու շառավիղներն ենք»,–ասաց  Տ. Վարդապետյանը։
Մզկիթ դարձած եկեղեցին Տ. Վարդապետյանը գտել է, հետեւաբար նաեւ իրենց նախկին ու ապագա տան տեղը գիտի։ Եթե ոչ ինքը՝ թոռը, թոռի թոռը պետք է կառուցի այդ տունը։ Այդ համոզմունքը ավելի է հաստատվել պատմական Հայաստան նրա ու եղբայրների վերջին այցից հետո։ «Գրեթե 3500 կմ ճանապարհ ենք անցել, եւ ողջ ճանապարհին արտասանել եմ, երգել ու լացել»,–զգացողությունների մասին հարցին այդպես է պատասխանում։ Ասում է՝ թվում է, թե այնտեղից իր հետ օրհնություն է բերել։ Սեպտեմբերը նրա համար դարձել է ուխտի ու աղոթքի ամիս։ Այդ տրամադրությամբ ու հոգեբանությամբ եղբայրների հետ վերադարձել է հայրենի գյուղ՝ Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա, որտեղ վերջերս իր անմիջական նախաձեռնությամբ ու համագյուղացիների աջակցությամբ, ավելի քան 100 տարի չգործելուց հետո, վերաօծվել է Սուրբ Ղեւոնդյաց եկեղեցին։ Հոկտեմբերի 12—ին առաջին պատարագն է մատուցվել։ Մեկ այլ խորհրդանշական իրադարձություն էլ կա կապված Սուրբ Ղեւոնդյացի հետ՝ մեր զրուցակիցը պատմական հայրենիքից հող ու ջուր է բերել եւ շաղ տվել եկեղեցու բակում։
Առհասարակ Ջավախքի ու ջավախահայության խնդիրները մշտապես Տաճատ Վարդապետյանի ուշադրության կենտրոնում են։ «Հիմա զբաղվում եմ բարեգործությամբ։ Անցել եմ տնտեսական գործունեության, նաեւ գյուղում ծրագրեր եմ նախատեսում, ծրագրում եմ աշխատատեղեր ստեղծել։ Ջերմ հարաբերություններ են տեղի իշխանությունների ու ժողովրդի հետ։ Ես հայ—վրացական հարաբերությունների ջերմացման կողմնակիցն եմ, մշտապես աջակցել եմ դրան։ Կարծիքս միանշանակ է՝ այդ հարաբերությունները պետք է լինեն շատ ջերմ՝ զերծ արհեստական ու անտեղի խոչընդոտներից ու խանդից, որովհետեւ պատմականորեն հայն ու վրացին Երկիր մոլորակի վրա միմյանց ամենակապված ժողովուրդներն են»,—բարձրաձայնում է միության նախագահը։
Իրեն հուզող խնդիրները Տ. Վարդապետյանը գուցե բոլորովին այլ կարգավիճակում եւ այլ հնարավորություններով դիտարկեր, եթե շախմատիստ դառնալու որոշում կայացներ։ Դրա հնարավորություններն ուներ. ի վերջո հայտնի շախմատիստների է պարտության մատնել, այդ թվում՝ շախմատի արքա Մագնուս Կարլսենին։ Պատմում է, որ խաղից 3.5 րոպե չանցած՝ աշխարհի բացարձակ չեմպիոնն իրեն շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ. «Դա մենամարտ էր։ Ես դա համարում եմ իմ կենսագրության լրջագույն ձեռքբերումը»։ Բայց խաղի սկզբում հաղթանակի մասին անգամ չի մտածել. «Մտածում էի, որ գոնե մասնակիցներից ամենաերկարը պայքարեմ, որովհետեւ նրա շախմատային հաջողությունները աշխարհում ամենաբարձրն են, նույնիսկ եթե համեմատվում է անցած ժամանակների շախմատիստների հետ՝ ամենաբարձր վարկանիշն ունի»։
Տաճատ Վարդապետյանին առանձնապես ոգեւորել է այն փաստը, որ Կարլսենը հաղթանակը ցավով է ընդունել։ Նկատել է, որ աստիճաններից իջնելիս բռունցքով հարվածել է բազրիքներին. «Նրա այդ աննշան ջղաձգությունն ինձ ավելի էր ամրացնում հաղթանակում»։
2014 թ. հունիսի 22—ից՝ ասել է թե՝ պատմական հաղթանակից հետո, Վարդապետյանը շախմատ այլեւս չի խաղում՝ թողել է։ Որեւէ մեկին հաղթելու հետաքրքրություն չկա։ Բայց երկրպագու է, անցուդարձին հետեւում է ու փայփայում, որ մի օր Լեւոն Արոնյանը կնվաճի արքայի տիտղոսը։
Շախմատի խաղաքարերը ձեռքն այլեւս չի վերցնում, բայց ահա պոեզիայի հետ նրա կապը չի կտրվում։ «Պոեզիան իմ տարերքն է, իմ էությունը, առանց որի չեմ կարող ապրել»,–այդպիսին է պարոն Տաճատի կապը պոեզիայի հետ։ Բայց Չարենց, Տերյան, Համո Սահյան ընթերցելիս, հավատացնում է, որ գրողի ու գործի հետ հաղորդակցվելը պետք է գրքի բույրով զուգորդվի. «Գրքի թղթի բույրը մինչեւ չեմ զգում, չեմ կարողանում «մարսել»։ Ահա թե ինչու վախվորած վերաբերմունք ունի՝ համացանցը «չվնասի» պոեզիան։
Կարդալուց բացի, ինքն էլ երբեմն գրում է։ Բանաստեղծություն գրելիս, նույն օրվա մեջ է սկսում ու ավարտում։ Վերջին բանաստեղծություններից մեկը վերնագրել է «Արի տուն»։ Հայրենակից ջավախցիներին է կոչ անում վերադառնալ աշխարհի տարբեր ծայրերից. «Հերիք է կարոտ մնան հեռվից։ Երբ տեղում ես՝ այդ սրբեղեն տարածքի տերն ու պարտապանն ես»։
Զրույցի ավարտին էլ ավելացնում է, որ ուզում է՝ մայր հայրենիք—Ջավախք հոգեւոր մշակութային կապը հավիտենական լինի ու անընդհատ սնուցվի, որովհետեւ դա հայահոծ Ջավախքի համար կենսական նշանակություն ունի։ Մեծագույն ցանկությունն է նաեւ հայ—վրացական հարաբերությունների անընդհատ ջերմացումը. դրանից էականորեն կախված են Ջավախք աշխարհի բարեկեցությունն ու ապագան։

16-10-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO