Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Տարեցներն ուզեն-չուզեն՝ 21-րդ դարի հետ պիտի հարմարվեն

Առաջարկվում է պետական կենսաթոշակների անկանխիկ եղանակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում (մինչեւ հոկտեմբերի 23—ը քննարկման է դրված։ Դրանք կընդունվեն իհարկե միայն կառավարության հավանությանն արժանանալու եւ ԱԺ—ի հաստատելուց հետո)։
Ինչ է առաջարկվում կենսաթոշակների մասով։ Հասկանալու համար նախ ասենք, թե ինչ վիճակ է այժմ, որից հետո՝ ինչը պիտի փոխվի։
Բանն այն է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35—րդ հոդվածով սահմանվում է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով։ Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաեւ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաեւ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։
Փոփոխություններ առաջարկող նախագծում տվյալ կա, ըստ որի՝ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվովճարների եւ այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը 2018թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը՝ 1,329.7 մլն դրամը՝ կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով։
Այլ տվյալ էլ կա. ըստ որի՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ՝ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով։
Այս ամենը հաշվի առնելով էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարծում է, որ նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվովճարների եւ այլ ծրագրերի վճարումները անկանխիկ եղանակով կատարելը։
Այլ կերպ՝ կենսաթոշակները անկանխիկ կտրվեն, բայց որոշ բացառություններ կլինեն։ Օրինակ, եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, եթե լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կամ՝ եթե կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին։
Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ նշյալ մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ։
Բացառապես անկանխիկ եղանակով կվճարվի կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը եւ թաղման նպաստը՝ անկախ բնակության վայրից։ Համենայնդեպս, այսպես նախատեսվում է։
Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների եւ անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ սահմանվում է, որ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչեւ 2023թ. հունվարի 1—ը կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա։
Ինչ վերաբերում է նպաստների մասով առաջարկվող փոփոխություններին. խոսքը մասնավորապես խնամքի նպաստի մասով է։ «Պետական նպաստների մասին» օրենքի 28—րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով։ Հիմա առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։ Բացառություն է, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։ Առաջարկվում է նաեւ հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։
Գյուղական բնակավայրերի մասով այստեղ էլ դրույթ կա։ Այն է՝ հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների եւ անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ կառավարության սահմանած՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչեւ 2023թ. հունվարի 1—ը խնամքի նպաստը կվճարվի անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։
Կրկնենք՝ այս ամենը դեռ քննարկվում է։
Բայց մի դիտարկում ուզում եմ անել։ Ի դեպ, մենք առիթով, երբ խոսել էինք բնակչությանը առաջնային ծառայություն մատուցող կազմակերպությունների գործունեությունից, ասել էինք, որ թվայնացված դարում չթվայնացված մարդկանց անտեսել պետք չէ։ Մանավանդ, երբ խոսքը այն հատվածի մասին է, որ խոցելի է բավականին։ Կարիք կա՞ արդյոք թոշակ ստանալը միայն անկանխիկ եղանակով «մատուցել»։ Այո, բացառություններ նշվում են, բայց չէ՞ որ մեդալի մյուս կողմն էլ կա. ասենք թոշակառուն բացառության շարքում չէ՝ հաշմանդամ չէ, 75—ը չի բոլորել, 70 է, բանկոմատներից ու բանկերից հեռու, միայնակ է, հարազատներ չունի, նոր ոչ մի բան էլ սովորել չի կարողանում, ինչպես է կենսաթոշակը ստանալու։ Այո, կա հիմնավորում. բյուջեն գումար է խնայում անկանխիկ եղանակի անցնելիս, բայց չէ՞ որ օրենք գրելիս կամ փոփոխություն առաջարկելիս պետք է մտածենք նաեւ այս խմբի մասին։ Այնպես չլինի, որ կենսաթոշակ տալիս քայքայված նյարդերի մի խումբ էլ հետը տանք…

16-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO