Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


...Հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ

Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 95 տարեկան է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երեւանի պարարվեստի պետական քոլեջն այս տարի տոնում է իր հիմնադրման 95—ամյակը։ Քոլեջը բացվեց 1924 թ., որպես պարարվեստի պետական ստուդիա, այնուհետեւ 1937—ից դարձավ պարարվեստի ուսումնարան։ Այստեղ են ուսանել ՌԴ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը, որը 1959—1971 թթ. ուսումնարանի գեղարվեստական ղեկավարն էր, Թերեզա Գրիգորյանը (1974—ից՝ տնօրեն), Վանուշ Խանամիրյանը, Սուրեն Չանչուրյանը, Բելա Հովնանյանը, Էլվիրա Մնացականյանը, Հովհաննես Դիվանյանը, Ֆրունզե Ելանյանը եւ այլ ժողովրդական արտիստներ։
Ներկայիս աշակերտների, նախկին մի քանի ուսանողների մասնակցությամբ քոլեջի հիմնադրման 95—ամյակը նշանավորվեց Անտուան դը Սենտ—Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ներկայացումով, որի պրեմիերան կայացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը՝ ներկայացումը բացառիկ է եղել, ինչի մասին են վկայում այս օրերին հնչած կարծիքներն ու հիացմունքի խոսքերը։ «Իսկապես հաջողված ներկայացում է։ Բեմադրել է մեր լավագույն շրջանավարտներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանը։ Նա շատ հետաքրքիր բեմադրիչ է, վերջին 20 տարվա ընթացքում երկար տարիներ աշխատել է Համբուրգում, հետո Ցյուրիխում։ Ես իրեն առաջարկեցի քոլեջում բեմադրել «Փոքրիկ Իշխանը», անմիջապես մեծ ոգեւորությամբ համաձայնվեց։ Այսպես սկսեցինք աշխատել։ Զգեստների եւ դեկորի հեղինակը Օտտո Բուբենիչեկին է։ Իմ առաջարկով ընտրվեց Մոցարտի երաժշտությունը։ Ստացվեց մեկ ժամանոց հրաշալի ներկայացում։ Ձեւավորումը հոյակապ էր, ասում էին՝ Եվրոպայի «հոտ» է գալիս, ասես Եվրոպայում լինեինք»,–պատմեց քոլեջի տնօրենը։
Ներկայացմանը մասնակցում էին Երեւանի պարարվեստի պետական քոլեջի 2—րդ եւ 3—րդ կուրսերի ուսանողները, 2019 թ. շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը։ Գլխավոր դերակատարը քոլեջի 2—րդ մասնագիտական դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյանն էր։ Տիկին Մարկոսյանը որպես տնօրեն քոլեջում աշխատում է արդեն մոտ 6 տարի, մինչ այդ ուսումնական հաստատության ուսմասվարն էր։
Խնդիրների մասին խոսելիս նշեց, որ ցանկացած հարց փորձում են լուծել, սակայն երբեմն առաջ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնց լուծման ճանապարհները գտնելն այդքան էլ հեշտ չէ։ Օրինակ, ասում է, վերջին տարիներին շատ են բարձրաձայնում իրենց կապը դրսի հետ ամրացնելու անհրաժեշտության մասին. «Առաջ գնում էինք Պետերբուրգ, Մոսկվա, ուսուցիչներ էինք ուղարկում վերապատրաստելու, հնարավորություն էինք ունենում արտաքին շփման, հիմա դժվար է անել։ Մեզ համար շատ կարեւոր է արտաքին շփումը։ Մեր նախկին ուսանողները, ովքեր երկար տարիներ աշխատել են Եվրոպայում, նույնպես արտաքին շփման օրինակներ են։ Նրանց պետք է ներգրավել, ամեն ինչ անել, որպեսզի մեզ օգնեն՝ վարպետաց դասեր կազմակերպել»։
Հասմիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ հաջորդ ուսումնական տարվանից միտք ունեն քոլեջում նոր բաժին բացել, որտեղ ժամանակակից պար կուսուցանեն։ Այս պահին ուսումնական պլաններ են մշակում, որպեսզի հաստատեն ու մյուս տարվանից իրագործեն։ Շեշտում է՝ պահանջարկ կա, իսկ իրենք այդ հարցում հետ են մնում. «Մոդեռն պարաոճի մասին է խոսքը։ Մոդեռնի տարբեր ճյուղերն էլ կորոշեն այն անձինք, ովքեր կղեկավարեն բաժինը։ Այս պահին քոլեջում գործում է դասական բաժին, որը մեր հիմնական բաժինն է, եւ ունենք հայկական ժողովրդական բաժին, պարի ուսուցում։ Վերջինում հաճախում են արդեն ավագ դպրոցն ավարտած ուսանողները։ Սովորում են երեք տարի ու պարուսույցի որակավորում ստանում»։
Բացի պարարվեստի տեխնիկա սովորելուց, երեխաները ուսանում են արվեստի տարբեր ճյուղերի պատմություն, երաժշտության, թատրոնի, բալետի, կերպարվեստի պատմություն, արտասահմանյան գրականություն, դիցաբանություն։ Առարկաները ուսումնասիրում են սկսած առաջին կուրսից։ Մարկոսյանի խոսքով՝ նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել դասական արվեստին. «Նրանք դեռ մանկուց, ամեն օր դասական երաժշտություն են լսում։ Մտնում են պարասրահ, դասական պարի դասի, լսում են դասական երաժշտություն։ Իրենցից անկախ կապվում են այդ երաժշտության հետ, հետո սկսում լսել իրենց հաճույքի համար։ Երբ մանկուց ենք փորձում նրանց մեջ դասականը ներդնել, հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ»։
Չի ողջունում մասնավորի հետ համագործակցությունը։ Գերադասում են, որ աշակերտները այլ տեղերում չպարեն, քանի դեռ սովորում են. «Նրանք շատ ծանրաբեռնված են, բացի այդ, մենք ինքներս նրանց համար համերգներ ու ներկայացումներ ենք կազմակերպում, ուստի լրացուցիչ ծանրաբեռնվածություն հարկավոր չէ»։ Վերջին տարիներին շատ են ունեցել այցելություններ մարզեր։ Եղել են Ստեփանավանում, Արտաշատում, Աշտարակում, Աբովյանում։ «Որտեղ հարմար բեմ կա, այցելել ենք։ Գտնում եմ, որ սա շատ լավ մշակույթ է, պետք է մարզերի բնակիչները նույնպես հնարավորություն ունենան հաղորդակից լինել դասական արվեստին, պարարվեստին»,—ընդգծեց Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենը։

16-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO