Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր

Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը (1964—1999) ընկերներ ընտրում էր գրեթե Հիսուսի անփութությամբ, մեր փարիսեցիությանը միանգամայն անհասկանալի եղանակներով։ Ծանոթների եւ ընկերների շրջանակը անսահման էր, եւ դժվար էր ասել, թե որտեղ էր սկսվում ծանոթությունը եւ որտեղ ավարտվում ընկերությունը։ Նրան սիրում էին, նրանից երկյուղում էին, նրան նախանձում էին, նրան ուզում էին նվաստացնել, բամբասում էին, նրանով հիանում էին, քամահրում։ Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր։ Իրենց գուլիվերներ պատկերացնող քաղաքական լիլիպուտների երկրում ականատես եմ եղել ճակատամարտերի, երբ Տիգրանը րոպեների ընթացքում ջարդուփշուր էր անում իրական ընդդիմախոսի բոլոր «արգումենտները», սակայն սրընթաց հաղթանակը նրան ամբարտավան չէր դարձնում, այլ բնատուր կարեկցանքի շնորհիվ խոնարհությամբ սկսում էր համոզել, որ պարտվողը ինքն է՝ Տիգրան Հայրապետյանը։
Տիգրանը պատրանքներ չուներ։ Այլ ստեղծում էր պատրանքներ։ Հիշում եմ, ինչ—որ պայմանավորվածությամբ մեկ շաբաթ ոչ մի կաթիլ չէր խմել, շաբաթավերջին եկավ խմբագրություն ու դառնացած ասաց. «Առանց խմելու էդ ո՞նց եք ապրում էս երկրում։ Ո՞նց եք էս ամենը բաց աչքերով տեսնում եւ շարունակում ապրել»։ Նրա համար ամենամեծ պատրանքը հենց ապրելն էր։ Հաճախ էր կրկնում Պարույր Սեւակի տողերը.
Այսպես չեն ապրում, այսպես մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փտում են հին նավակները ծովախորշերում...
Խնդրում էր վերհիշել Էլիոթի՝ «կյանքը շատ է երկար» տողը։ Եվ քանի որ քաղաքական նախնի չուներ, քաղաքականացնում էր պոեզիան, նկարչությունը, երաժշտությունը։ Ասենք, վերափոխում էր Տերյանի հայտնի տողը Հայրենիքում իմ արնախում (պետք է լինի արնաներկ), Չարենցի անմեղ «Տրիոլետ ինտիմի»՝
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմաստ է.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մութ է ու անծիր.—
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր...
Ընդգծված տողերն այնպես էր արտասանում, որ «ամեն ինչ անիմաստ է»—ն դառնում էր մեր ժամանակի գնահատականը, «թողել ենք նավը, ղեկը, լաստը»՝ հանրապետության անտերության խորհրդանիշ, «իսկ ծովը մութ է ու անծիր»—ը ներիշխանական ինտրիգների եւ տարածաշրջանային խարդավանքների ահազանգ։
Առհասարակ ապշել կարելի էր հայ եւ համաշխարհային պատմության եւ փիլիսոփայության՝ նրա իմացությունների վրա, հայ, ռուս, ֆրանսիական պոեզիայի ու արվեստի գերազանց գիտակ էր։ Այնպես որ, Նիցշեի հետ կարող էր կրկնել. «Արվեստը մեզ տրված է, որպեսզի չմեռնենք ճշմարտությունից»։ Նա ինքն էր սկսել սարսափել իր իսկ ճշմարտություններից եւ ապավինում էր արվեստին։

17-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO