Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԼՂՀ


Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ

Երեւանյան քննարկումները շարունակվել են Ստեփանակերտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Երեկ ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։ Լրագրողների խնդրանքով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հանդիպումից հետո ճեպազրույց է ունեցել։
Գոհունակություն հայտնելով հանրապետության ղեկավարի հետ կայացած արդյունավետ եւ օգտակար զրույցի առնչությամբ նա մասնավորապես նշել է. «Երեւանում ունեցած քննարկումները, փաստորեն, շարունակվել են եւ Ստեփանակերտում»։ Դիվանագետի խոսքով, համանախագահները Բ. Սահակյանին տեղեկացրել են Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած բանակցությունների մասին, ինչպես նաեւ իրենց տեսակետներն արտահայտել Վիեննայում կայացած համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումներն իրենց զարգացումն են գտել մոսկովյան հանդիպմանը եւ այդ կապակցությամբ արված հայտարարություններում։
«Այսօր Բակո Սահակիչի հետ մեր ունեցած զրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում գերեվարված անձնավորությունների հնարավոր փոխանակման մասին,–ասել է Ի. Պոպովը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ որոշ գաղափարներ, առաջարկներ են հնչեցվել, եւ «մարդասիրական գործընթացն» իր շարունակությունը կունենա։ «Այդ կապակցությամբ համանախագահների մեր եռյակը, ինչպես գիտեք, վերջերս հանդիպումներ է ունեցել Ժնեւում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ, որտեղ հստակ արտահայտվել է միջնորդների դիրքորոշումը»,–նշել է նա։
Ի պատասխան այն հարցի, թե բանակցային գործընթացում նշմարվո՞ւմ է արդյոք որեւէ առաջընթաց, Իգոր Պոպովն ասել է. «Մենք լիահույս ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնությամբ՝ Բրատիսլավայում դեկտեմբերին նախատեսվող հերթական հանդիպման ժամանակ «դրական զարգացումներ», այնուամենայնիվ, կարձանագրվեն, ինչը մեծապես կախված է կողմերի կամքից, եւ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել առողջ երկխոսության կայացմանը»։
Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի եւ քննարկվող խնդիրների վերաբերյալ արտահայտելով իր նկատառումները՝ ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշել է, թե միայն այն իրողությունը, որ «բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովվում է, դա ինքնին առաջընթաց է»։ Նրա համոզմամբ՝ ղարաբաղա—ադրբեջանական հակամարտությունը երկրի ամենաբարդ հակամարտություններից մեկն է, եւ խնդրի կարգավորումը «իդեալական տարբերակով» դեռեւս վաղաժամ է. «Որպեսզի իրականության հետ Ադրբեջանի պահվածքը համահունչ լինի, երկար տարիների տքնաջան աշխատանք է պահանջվում, հետեւաբար, այցելություններից եւ հանդիպումներից «ճակատագրական, խորքային փոփոխություններ» ակնկալելը՝ պահի դրությամբ, քիչ հավանական է, որովհետեւ շահեկան ժամանակահատված դեռ չենք մտել։ Առավել եւս հիմա, երբ Ադրբեջանը շարունակում է իր ռեւանշիստական, թշնամական քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ»։
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ստեփանակերտում համանախագահների հետ քննարկվել են «դասական եւ կոնկրետ թեմաներ»։ Անդրադարձ է եղել զինադադարի ռեժիմի պահպանմանը, եւ նախագահ Բակո Սահակյանը վերահաստատել է, որ պաշտոնական Արցախը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է մնում, անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների եռակողմ ձեւաչափը, ապահովել արցախյան կողմի լիիրավ մասնակցությունը բանակցային գործընթացին։ «Հանդիպումը համանախագահների հետ եղել է անկաշկանդ ու կառուցողական»,–հավելել է Դ. Բաբայանը։
Ի պատասխան «ՀՀ»—ի հարցին, թե ինչպե՞ս հասկանալ, երբ միջնորդ երկրների դիվանագետները հակամարտող կողմերին կոչ են անում ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, իսկ Ադրբեջանի նախագահը Մարաղա գյուղի օրինակով պատրաստակամություն է հայտնում «Ղարաբաղն ազատագրելուց հետո» վերակառուցել բոլոր բնակավայրերը, Դավիթ Բաբայանն ասել է. «Եթե ուզում ենք, որ երկրում լինի խաղաղություն, պիտի միշտ աչալուրջ, համախմբված ու միասնական լինենք, ունենանք մարտունակ բանակ եւ վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն։ Ինչ վերաբերում է Հ. Ալիեւի հայտարարությանը, ապա նորից ենք համոզվում այն դառը ճշմարտության մեջ, որ մեր հակառակորդը երբեք չի փոխել իր նպատակներն ու ծրագրերը Արցախի, նրա ժողովրդի նկատմամբ։ Այսօր էլ նա շարունակում է հարմար առիթ որոնել Արցախի հայոց պետականության ոչնչացման համար, ինչը երբեք թույլ չենք տա»։
Ստեփանակերտ

17-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO