Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՇԽԱՐՀ


...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը

Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ սակարկության


Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռեջեփ Էրդողանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի մասին։ Այցը հիմնականում պայմանավորված է լինելու սիրիական զարգացումներով։ Այդպես է կարծում թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։ «ՀՀ»—ի հետ զրույցում նա կանխատեսեց, որ կողմերը քննարկելու են հարցը, թե Պուտինը Էրդողանին որքան տարածք է թույլ տալու Սիրիայում վերահսկողության տակ վերցնելու, եթե ոչ այս, ապա երկրորդ փուլում՝ կապված Էրդողանի այն մտադրությունների հետ, որ իբր 2 մլն փախստական է վերաբնակեցնելու, այսպես կոչված, անվտանգության գոտում, որը սեպի դեր պետք է խաղա Սիրիայի եւ Թուրքիայի քրդերի միջեւ։ Նրա ձեւակերպմամբ՝ Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ սակարկության։
«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ամբողջությամբ Պուտինի թելադրանքով ու կոորդինացմամբ է իրականացվում, որպեսզի տեղի չունենա Էրդողան—Ասադ ռազմական բախումը»,—նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ, փաստորեն, Էրդողանն ու Ասադը միմյանց միջեւ բաժան—բաժան են անում Սիրիայի քրդերի վերահսկած տարածքները։
Գաբրիելյանը նաեւ նկատում է, որ Պուտինը Թուրքիայի առջեւ կանաչ լույս է վառել ոչ միայն նրա համար, որ վերջին շրջանում լավ հարաբերությունների մեջ են Էրդողանի հետ, այլ հիմնականում նրա համար, որ Բաշար Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը։ Իսկ Սիրիայի քրդերը, ԱՄՆ—ից հիասթափված, Թուրքիայից ահաբեկված, ստիպված են իրենց վերահսկած տարածքները հանձնել Բաշար Ասադին, ինչը եւ, ըստ թուրքագետի, ձեռնտու է Ռուսաստանին։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը Թուրքիայի առջեւ կանաչ լույս վառելով հասավ այն բանին, որ Սիրիայի քրդերը լրջորեն հիասթափվեն ԱՄՆ—ից՝ նրան որակելով անհուսալի դաշնակից. «Փաստորեն, քրդերը ստիպված են իրենց հայացքը հառել դեպի Ռուսաստան, դեպի Պուտինը»։
Ի պատասխան հարցին՝ ի՞նչ զարգացում կմտցնի հարցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ զինադադարի պահանջով Անկարա ուղարկած պատվիրակությունը՝ Հայկ Գաբրիելյանը նշեց, որ եթե Թրամփն իսկապես ցանկանար, ամբողջովին կարող էր կանխարգելել թուրքական ներխուժումը. «Պարզապես, ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահը ԱՄՆ—ի շահերի համար Սիրիան առանցքային գոտի չի համարում։ Հետեւաբար, այդքան էլ հետաքրքրված չէ Սիրիայով։ Բնականաբար, Թրամփը եւս թույլատրել է Թուրքիային որոշակի չափավոր ռազմական գործողություն իրականացնել սիրիական քրդերի դեմ, բայց տեսնում ենք, որ կարծես թե զգում է իր սխալը, քանի որ Պուտինի աջակցությունը վայելող Էրդողանի ախորժակն աստիճանաբար ավելի է բացվում, եւ նա հասկանում է, որ Թուրքիայի նախագահը կփորձի չբավարարվել իր թույլ տված այս չափավոր ռազմական գործողությամբ եւ հնարավորության դեպքում ավելի կխորանա Սիրիայի տարածքում։ Իսկ պատվիրակությունը, չեմ կարծում, թե ինչ—որ լուրջ հաջողության կհասնի»։ Ասում է՝ տնտեսական շատ ուժեղ պատժամիջոցներ են անհրաժեշտ Էրդողանին զսպելու համար։ Բայց մյուս կողմից էլ նկատում է, որ պատժամիջոցները չեն կարող ակնթարթորեն ազդեցություն ունենալ։ Մինչ դրանք իրենց արդյունքը տան, թուրքական զորքը շատ ավելի առաջ կարող է գնալ։
Իսկ թե այս ռազմական գործողությունները մինչեւ ուր կարող են հասնել, մեր զրուցակիցն ասում է, որ դա գրեթե բացառապես պայմանավորված է Էրդողան—Պուտին բանակցությունների արդյունքով. «Որտեղ թույլ տա Պուտինը, այնտեղ էլ կհասնի Էրդողանը։ Պուտինն էլ, բնականաբար, փորձելու է որոշակիորեն բավարարել ինչպես Էրդողանի, այնպես էլ Ասադի, այսպես ասած, պահանջները»։
Թուրքագետի մեկնաբանությամբ՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ, ինչու ոչ, նաեւ Իրանը, կարելի է ասել, գրեթե ապացուցել են՝ իրենց ձեւավորած Աստանայի ձեւաչափը շատ ավելի արդյունավետ էր, քան Արեւմուտքի ստեղծած Ժնեւյան ձեւաչափը։ Տարածաշրջանային այդ երկրները Սիրիայի օրինակով ապացուցում են՝ ճիշտ է իրենց այն դիրքորոշումը, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանային երկրների կողմից։ Արտատարածաշրջանային երկրները, մասնավորապես ԱՄՆ—ն, անելիք չունեն։ «Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ ԱՄՆ—ը ամբողջովին միայնակ թողնի սիրիական քրդերին, եւ նրանք իրենց վերահսկած տարածքների մեծ մասը տան Ասադին, որոշ չափով՝ նաեւ Էրդողանին, ապա Սիրիայի օրինակը հնարավոր է, որ ոգեւորիչ լինի այդ երեք երկրների եւ հատկապես Ռուսաստանի ու Թուրքիայի համար, ու նրանք իրենց հայացքները Սիրիայից հետո կարող ան ուղղել արդեն դեպի Հարավային Կովկաս»,–նկատեց Հայկ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ դա մեզ համար բավական մտահոգիչ զարգացում կլինի։
Այս ամենին զուգահեռ, նա արձանագրում է նաեւ՝ տարեցտարի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում ընդլայնվում է, եւ, բնականաբար, դա ուժեղացնում է նրա դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն։

17-10-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO