Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հաջողությունը պետք է վաստակել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, հաջողությամբ ձախողելով «Եվրո—2020»—ի ընտրարշավի որոշիչ հանդիպումները, գործնականում զրկվեց մրցաշարի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունից։ Հիմա մեր թիմը պահպանում է նպատակին հասնելու զուտ տեսական, այն էլ՝ խիստ աղոտ հույս։
Հայաստանի հավաքականը երեք օրում անցկացրեց երկու դժգույն եւ խայտառակ խաղ, որը պարզապես չի ենթարկվում առողջ տրամաբանությանը։ Մենք, իհարկե, չենք գերագնահատում մեր ընտրանու ներուժը եւ հեռու ենք այն կարծիքից, թե նա պարտավոր էր «մեկ ոտքով» պարելով գլխովին ջախջախել Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականներին։ Ամենեւին էլ՝ ոչ։ Այնուհանդերձ, հատկապես բոսնիացիների նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո իրավունք ունեինք շատ ավելի որակյալ եւ ընկալելի խաղ ակնկալել մերոնցից։ Հենց դրանից ելնելով էլ կատարվածն առնվազն տարակուսանք է առաջացնում։
Անշուշտ, մի քանի առանցքային ֆուտբոլիստների բացակայությունը չէր կարող չանդրադառնալ Հայաստանի հավաքականի պես սահմանափակ ներուժ ունեցող թիմի մարտունակությանը, բայց խաղն ամբողջությամբ կազմալուծելն ու կաթվածահար անելն արդեն չափազանց է։  
Եվս մեկ դիտարկում. սպորտում հաջողությունների հիմքը հոգեբանական պատրաստականությունն է, ձգտումը, որն այսօր հաճախ մոտիվացիա են անվանում։ Գեղեցիկ գոլերը, ցատկերը, հնարքները մրցության էսթետիկ դրսեւորումն են, իսկ սպորտի իրական հրաշքն ու հմայքը մարդու հնարավորությունների բացահայտումն է։ Պատահական չէ, որ ցանկացած մարզաձեւում առավել գնահատվում են հուզական եւ ֆիզիկական հնարավորությունների սահմանին ձեռք բերած հաղթանակները, որոնք ուղեկցվում են ռեկորդներով կամ իրենց բացառիկությամբ ընդմիշտ մնում են պատմության մեջ։ Այդ առումով ստիպված ենք ընդունել, որ վերջին երկու խաղերում, հատկապես Ֆինլանդիայի հետ մրցավեճում Հայաստանի հավաքականն արժանի չէր հաղթանակի։ Մեր տղաները չկարողացան ու, առավել եւս, չդրսեւորեցին ուժերի գերագույն լարումով բաղձալի նպատակին հասնելու կամք եւ ձգտում։ Գրեթե հավատացած եմ, որ պատկերն այլ կլիներ, եթե նրանք կարողանային կամ գոնե փորձեին սեփական գլխից բարձր ցատկել։ Նորին մեծություն սպորտն անպայման կգնահատեր եւ հաղթանակով կփոխհատուցեր մերոնց, ինչպես որ արեց ֆինների պարագայում։ Պինդ նյարդեր ունեցողներին առաջարկում եմ նորից՝ գոնե հատվածաբար դիտել այդ հանդիպումը՝ համոզվելու, թե որքան մեծ ինքնանվիրումով, կազմակերպված ու վարպետորեն էին խաղում հյուսիսցիները եւ որքան թափթփված, անտարբեր ու անփույթ էին գործում մեր ֆուտբոլիստները։ Դա իսկական Հյուսիս—Հարավի (ոչ ավտոմայրուղու) դասական իրավիճակ էր, որն արտացոլում է կլիմայական տարբեր գոտիներում ապրող ժողովուրդների խառնվածքի առանձնահատկությունները։ Այնպիսի տպավորություն էր, որ անգամ ֆիննական թիմի մարզիչներն ու պահեստայինները տարածության վրա ուժ, եռանդ եւ հավատ են հաղորդում խաղադաշտում գտնվողներին։ Մինչդեռ, Հայաստանի հավաքականում յուրաքանչյուրը գործում էր ինքնավար՝ սեփական պատկերացումներով եւ առանց պատասխանատվության։ Նման մոտեցմամբ անհնար է հաջողության հասնել։ Եվ մենք ամենեւին էլ չենք խտացնում գույները։ Իսկ գուցե թիմում գործընթացներ են ծավալվում, որոնց մասին տեղյա՞կ չենք։ Այլապես ինչպե՞ս կարող էր ընդամենը մեկ ամիս առաջ Բոսնիայի պես ուժեղ թիմին այդքան վստահորեն հաղթած հավաքականը հանկարծ դառնալ այդքան կամազուրկ ու անդեմ։
Մենք միտումնավոր չենք վերլուծում բուն հանդիպման մասնագիտական մանրամասները, որովհետեւ մերոնց դեպքում, կներեք բառախաղի համար, խոշոր հաշվից բացի, խոշոր հաշվով վերլուծելու բան չկա։ Մարզիչն, իհարկե, հետխաղյա ասուլիսում ներկայացրել է, թե սա չստացվեց, նա չստացվեց, սա այնպես եղավ, նա՝ այնպես, բայց չի պատասխանել ամենագլխավոր հարցին՝ ինչու։ Ինչու, օրինակ, իր ֆուտբոլիստների մոտ չնկատվեց կամք, միտք, հոգի եւ կատարողական վարպետություն։ Ինչո՞ւ էին նրա սաները պարբերաբար անում այն, ինչ նույնիսկ հեռուստացույցով նկատելի էր, որ պետք չէ անել։ Օրինակ, ազատ թիմակցին թողած գնդակը փոխանցում 2—3 մրցակիցներով շրջապատված խաղընկերոջը։ Ինչո՞ւ չէին պատկերացնում, թե ինչպես դուրս գան պաշտպանությունից եւ հստակ ու մեղսունակ գրոհներ կազմակերպել։ Ինչո՞ւ մարզիչները չկարողացան ճիշտ լուծումներ հուշել նրանց եւ շտկել իրավիճակը։ Ինչո՞ւ էին հեռավոր Կոլումբիայից եւ ոչ այդքան հեռավոր Շվեդիայից հրավիրվել (համապատասխան ծախսերով) պաշտպաններ Արարատ Մոնրոն եւ Անդրե Չալըշըրը, եթե չպետք է օգտակար լինեին հավաքականին եւ գոնե 1 րոպե մասնակցեին հանդիպումներին։ Բացի կատակներ փոխանակելուց, ինչո՞վ են մարզումների ժամանակ զբաղված մեր ֆուտբոլիստները, եթե խաղի ընթացքում նրանց միջեւ չկա տարրական փոխգործակցություն։ Մինչեւ հանրությանը չտրվեն այդ եւ այլ հարցերի պատասխաններ, ցանկացած վերլուծություն կվերածվի ժամանակի անիմաստ վատնման։
Եվ վերջում. Արմեն Գյուլբուդաղյանցը հայտարարել է, որ մնացած երկու խաղերում իր գլխավորած թիմը փորձելու է խաղալ հանուն հաղթանակի եւ ընտրափուլն ավելի լավ արդյունքով ավարտելու ձգտումով։ Միանգամից հարց է ծագում. իսկ հանուն ինչի՞ էր հավաքականը խաղում մինչեւ հիմա։ Իսկ այդ ամենը հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ ուշացած ուղեւորը վազելով հեռացող գնացքի հետեւից՝ վերջին վագոնի դռան մոտ կանգնածից գոռալով հարցնում է, թե ուր է մեկնում այդ գնացքը։ Հիշո՞ւմ եք պատասխանը. «Իսկ քեզ համար ի՞նչ տարբերություն»։
Մենք չհասանք «Եվրո—2020» տանող «գնացքին», ուստի մնացածն արդեն լիրիկա է։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

17-10-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO