Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է

Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Ներկայումս ռմբակոծվում են Կամիշլին, Թել Աբյադը, դրանց շրջակա բնակավայրերը։ Դպրոցներն արդեն քանի օր է՝ չեն գործում։ Եվ հայ համայնքից շատերը տեղափոխվել են ավելի ապահով թաղամաս։ Միաժամանակ Կամիշլիում ու դրա շրջակայքում ապրում է ավելի քան 3000 հայ։ Ու այդ հանգամանքն ավելի մտահոգիչ է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Նա նկատում է, որ, ճիշտ է, թուրքերի թիրախավորումը քրդերն են, եւ, իրենց ասելով, «Իսլամական պետության» այն զինյալների թաքստոցները, որոնք հենց Սիրիայի հյուսիս—արեւելքում են, այդուհանդերձ, դրանից տուժում է նաեւ հայ բնակչությունը։ Բայց հստակ ասել, թե թուրքական կողմից ինչ—որ մղում կա հայերի ուղղությամբ, ըստ Խուդավերդյանի, չենք կարող։ Տուժածների մասով նա տեղեկացնում է՝ տեղեկատվություն կա, որ առայժմ քրիստոնյա ընտանիք է սպանվել։ Բայց կոնկրետ հայերի մասին դեռեւս հստակ տեղեկատվություն չի նշվում։
Սիրիայում ստեղծված պայմանների հետեւանքով, մեր զրուցակիցը հնարավոր է համարում մեր հայրենակիցների ուղղությունը դեպի Հայաստան, քանզի այնտեղ ռազմական գործողությունները դեռեւս ավարտին մոտենալու բնույթ չունեն։ «Շատ հավանական է՝ հայ փախստականներ ունենանք հենց Սիրիայի հյուսիս—արեւելքից։ Եվ եթե նման բան արձանագրվի, մենք պետք է ամեն ինչ անենք նրանց կենսապայմաններով ապահովելու համար»,–ընդգծում է թուրքագետը։
Իսկ թուրքերը, ասում է, կգործեն այնքան, որքան նրանց թույլ կտան գերտերությունները. «Պատահական չէ, որ սիրիական բանակն արդեն ընդառաջ է գալիս թուրքերին, որպեսզի նրանք ավելի չծավալեն իրենց գործողությունները, բայց Թուրքիայի նախագահի խորհրդականը նշել է, որ եթե սիրիացիները փորձեն խանգարել թուրքական գործողություններին, ապա լուրջ հակազդեցության կհանդիպեն»։
Իսկ թե ինչ անելիք ունի Հայաստանը հայերի անվտանգության մասով՝ Խուդավերդյանը պատասխանում է, որ, ցավոք սրտի, Հայաստանի լծակներն այնքան մեծ չեն, որպեսզի ներազդի Սիրիայում տեղի ունեցող գործողությունների վրա։ «Մեր նպատակն է հնարավորինս պատրաստվել հնարավոր նոր փախստականների պատշաճ ընդունելուն»,–նշեց նա։
Օրերս լրագրողների հետ զրույցում թեմային անդրադառնալով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ տեղեկացրել էր, որ փորձում են հաշվի առնել բոլոր հնարավոր, տեսանելի խնդիրները. «Առաջնայինը մեր հայրենակիցների անվտանգության եւ ապահովության հարցն է։ Մեզ դա է առաջին հերթին հուզում։ Ներքին կարգով փորձում ենք, բոլոր վատ սցենարների հնարավորությունները հաշվի առնելով, ծրագրել՝ ինչ ենք անելու»։ Հավատացրել է, որ անհրաժեշտության դեպքում իր գործընկերների հետ պատրաստ է մեկնելու Սիրիա։
Նա նաեւ նշել է. «Սիրիայում կարող ենք տեղում անձնագրեր բաժանել»։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը բարձրաձայնել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի շատ ավելի լավ պատրաստ լինեն ընդունելու մեր հայրենակիցներին։

17-10-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO