Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է

«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած համաշխարհային քննադատող արձագանքներին, Սիրիայի տարածքում շարունակվում են թուրքական ներխուժումն ու ոտնձգությունները, որի ընթացքում թուրքական զինուժը վերաբացահայտում է թուրքերի ավերիչ քաղաքականությունը։ Ցավալին այն է, որ բացի սիրիական բնակավայրերի ավերումից, թուրք զինվորները զբաղված են նաեւ սիրիացիների, այս դեպքում քրդերի (քրդական ինքնավարության տարածքում են ծավալվում իրադարձությունները) գազանաբար ոչնչացմամբ։ Համացանցում հայտնված շատ տեսափաստարկներ եւ լուսանկարներ երբեմն հնարավոր չի լինում մինչեւ վերջ նայել։ Հստակ է, որ այս վայրագությունները ոչ միայն թուրքական բնույթն են ի ցույց դնում վերստին (թերեւս, նրանց համար, ովքեր շարունակում են պնդել, թե թուրքն առաջվա թուրքը չէ այլեւս), այլ սա այն ծրագիրն է, որը կոչում են էթնիկ զտումների քաղաքականություն։
Անկարան մտադրվել է. եթե առաջին փուլով չհաջողի Սիրիայից որոշակի տարածքներ զավթել, ապա գոնե Թուրքիային սահմանակից հատվածը «կմաքրի» քրդերից, որոնք սերտ համագործակցում են Թուրքիայի քրդերի հետ։
Քրդերի հետ ինքնապաշտպանական մարտերում աչքի են ընկնում նաեւ տեղի հայերը։ Սիրիական զլմ—ները գրել են, որ հայկական կամավորական զորախումբն այս օրերին մեծապես նպաստել է ինչպես քրդական դիմակայությանը, այնպես էլ սիրիական բանակի առաջխաղացմանը։
Քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում անգամ հիմա շարունակում են բնակվել շուրջ 4000 հայեր, որոնք հրաժարվել են տեղափոխվել Հալեպ։ Նրանք նաեւ մերժել են Հայաստանում վերաբնակվելու առաջարկը եւ սիրիացիների հետ շարունակում են պայքարը։
Դիարբեքիրի քրդերն արդեն խոսում են, որ եթե աշխարհը ճանաչեր 1915թ. ցեղասպանությունը, ապա թուրքը հիմա չէր մտնի Սիրիա։ Նման խոսակցություններ կան նաեւ սիրիական քրդերի շրջանում։ Գուցե հիմա են հասկանում քրդերը, թե ժամանակին հայերին չաջակցելը ինչ մեծ սխալ էր։ Բայց ավելի մեծ սխալ էր թուրքերին աջակցելը։ Եվ հիմա քրդերը վախենում են, որ իրենք կհայտնվեն ցեղասպանության շեմին, եթե աշխարհը չկանգնեցնի թուրքերին։
Անգամ 2—րդ աշխարհամարտի տարիներին, երբ ֆաշիստական Գերմանիայի պարագլուխների հրամանով ողջակիզում էին հրեաներին, վստահ էին, որ դա եւս մոռացվելու է, մնալու է անպատիժ։ Հայտնի են Հիտլերի խոսքերը, թե ով է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին, ինչն ըստ նրա՝ մոռացության մատնվեց 1—ին աշխարհամարտի եւ աշխարհի վերաբաժանման տարիներին…
Ինչեւէ։ Ոչ ոք չի՛ մոռացվել, ոչինչ չի՛ մոռացվել։ Եվ մենք՝ հայերս, առավել եւս դա չենք մոռանալու, ինչը մեզ պետք է ստիպի ամեն գնով հզորացնելու մեր երկիրը։ Այն, ինչ կատարվում է Սիրիայում, մեզ լրջորեն պետք է մտահոգի, քանի որ անպատժելիությունը, առավել եւս թուրքի պարագայում, նոր հանցագործություն է ծնելու։
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի դեմ»,–ասել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով եւս հիշեցրել է 1915թ. ցեղասպանությունը։ Նա իր մեծաթիվ հետեւորդներին համացանցում հիշեցրել է 1915թ. հայերի դեմ թուրքերի իրականացրած ցեղասպանության մասին. «Երբ 11 տարեկան էի, ես լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայերի։ Ես դա նաեւ լսել եմ Հայաստանում»։ Եվ միայն Շերը չէ, որ համոզված է, որ թուրք զինվորները դեռ ծարավ են արյան, եւ հիմա նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի դեմ։ Երգչուհին սրանում տեսնում է նաեւ ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը, ով նույնպես աջակցում է թուրքերին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9—ին մեկնարկած թուրքական ռազմական գործողության հետեւանքով մահացել է 300—ից ավելի քուրդ, չնայած այլ տեղեկություններով զոհերն ավելի շատ են, ինչպես նաեւ վիրավորները։
Բացատրելու կարիք չկա, որ թուրքը միայն ուժի լեզուն է հասկանում, դրա համար էլ մեր բանակը, հայ զինվորը պետք է յուրաքանչյուրիս համար դառնա հավատամքի պես մի բան, իսկ մենք պիտի ամեն ինչ անենք, որ հայկական հաղթական զինուժը զենք ու զինամթերքի պակաս չզգա երբեք եւ ձեռք բերի ժամանակակից զինտեխնիկա։ Այստեղ շատ կարեւոր է, որ հայությունն առաջնորդվի Հայաստանակենտրոն մտածողությամբ, Հայաստանն աշխարհի բոլոր հայերի կենտրոնը պետք է լինի։
Դառնալով քրդերի, սիրիական եւ թուրքական ռազմական գործողություններին՝ նշենք, որ բացի այն, որ Սիրիայի զավթված տարածքում են վտանգված սիրիացիները, այսօրվա դրությամբ ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական էլ ապաստանել է Թուրքիայում, եւ հասկանալի է, որ նրանք եւս վտանգված են։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել իրադրության սրումը Սիրիայի հյուսիսում, որտեղ թուրքական զորքերի ներխուժումից հետո մարդասիրական իրադրությունը վերածվում է ճգնաժամի։ Նա զսպվածության կոչ է արել, սակայն չի պնդել սկսված ներխուժումը դադարեցնելու կարեւորության մասին։
Փաստորեն, եթե ռազմական գործողությունները «լիովին հարգեն» միջազգային օրենքները, ապա թուրքական զավթարարությունը կարդարացվի՞…
Էլի ենք ասել՝ արդյոք սա նման չէ՞ ԵԱՀԿ ՄԽ այն հայտարարություններին, որը զսպվածության կոչ է անում ինչպես սադրիչ Ադրբեջանին, այնպես էլ սադրանքը կանխող Հայաստանին։ Ահա՛ թե որտեղ է վտանգը։ Դա քաղաքականության երկակիությունն է, ոչ հստակությունը, որն անպատժելիություն է ծնում՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետեւանքներով։
Այսօր նման վտանգավոր հնարավոր ծավալումներից ամենամտահոգը Հայաստանն ու Իրանն են։ Պատճառը հասկանալի է, ուստի հարեւան երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիայի ռազմական ներխուժման դեմ ծավալված միջազգային ալիքը չդադարի։ Թերեւս Վրաստանն էլ կարող է անհանգստանալ՝ հաշվի առնելով թուրք—ադրբեջանական ծավալումների ծրագրերը։ Ինչն էլ գուցե այս օրերին Հայաստան էր բերել Վրաստանի վարչապետին, ԱԳ նախարարին եւ այլ պաշտոնյաների (կուզենք հուսալ)։ Հայաստանը շարունակում է պահանջել, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր ռազմական գործողությունները Սիրիայում, ինչը նաեւ Իրանի կողմից է շարունակվում։
Իր աջակցությունը Թուրքիային հայտնած Ադրբեջանն այս օրերին փորձում է թիրախավորել նաեւ Հայաստանին, ինչը իրականացվում է ինչպես հակահայ քաղաքականության դրսեւորմամբ, այնպես էլ Արցախի խնդրի սրման փորձերով։
Հասկանալի է, որ վերջերս ԱՊՀ երկրների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի՝ Գարեգին Նժդեհի անունն ու գործը փնովելու փորձը եւս դրան էր ուղղված, ինչը սակայն կասեցվեց Հայաստանի վարչապետի կողմից, հակառակ արդյունքը տալով, ինչին չէր սպասում ոչ միայն Իլհամ Ալիեւը, այլ ԱՊՀ երկրների ղեկավարները։ Եվ բոլոր հարթակներում, բոլոր մակարդակներով մենք պիտի պատրաստ լինենք դիմակայելու մեր հակառակորդներին, ավելին, գուցե նաեւ նախահարձակ լինելով կանխենք նրանց հակահայ գործողությունները։
Կարեւորենք նաեւ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովն Արցախում, որն այս օրերին կրկին հիշեցրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը։ Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայից (Արգենտինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Չիլի, Ուրուգվայ) Հայաստան եւ Արցախ ժամանած հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների եւ լրագրողների ներկայությունը մեկ անգամ էլ Բաքվին ցույց տվեց, որ Արցախի անկախության փաստի ճանաչումն այլընտրանք չունի։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաեւ առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններին։
Իհարկե, սա եւս չմարսեց Բաքուն եւ բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը հիշատակված է որպես «Ադրբեջանի օկուպացված տարածք»։
Ռուս պատգամավորը սա մեկնաբանել է՝ հայտնելով, որ ինքն Արցախ է այցելել «Արցախի ընկերների ֆորումին» մասնակցելու նպատակով, որտեղ հանդես է եկել որպես հակամարտության խաղաղ լուծման կողմնակից։ «Այդ ֆորումին մասնակցել են 150 հյուրեր աշխարհի 30 երկրներից, ներկայանալի պատվիրակություններ, ԱՄՆ—ի սենատորներ։ Ես կարծես թե ոչինչ չեմ լսել ԱՄՆ—ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ այլ երկրների ներկայացուցիչների այցելության համար բողոք հղելու մասին»,–ասել է պատգամավորն ու հավելել, որ վերջին շրջանում բավականաչափ վիրավորանքներ է կարդացել իր հասցեին եւ ադրբեջանցիների եւ ոչ ադրբեջանցիների կողմից։
Ինչեւէ, նշենք, որ նման հարցերը թուրք—սիրիական հակամարտության համապատկերում շատ կարեւոր են, քանի որ միջազգային ասպարեզում բաց են պահում թուրք—ադրբեջանական վտանգը նաեւ Հայաստանին ու Արցախին ուղղված։

17-10-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO