Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2021
ՍՈՑԻՈՒՄ


Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս

Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1993—ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը շեղվել է՝ տատանվելով 110—120 տղա 100 աղջկա դիմաց միջակայքում։ Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ է համարվում 102—106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը։
Թեեւ ծավալուն աշխատանքի արդյունքում 2010—ից ի վեր այս ցուցանիշը տարեցտարի նվազել է՝ 2018թ. հասնելով 111 տղա 100 աղջիկ հարաբերակցության, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում՝ Չինաստանի եւ Ադրբեջանի հետ միասին։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՄԱԿ—ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։
Երեւույթի հիմքում, ըստ նրա, աղջիկ երեխաների թերարժեւորումն է։ Հիշեցնենք, որ Հայաստանում աղջիկ երեխաների թերարժեւորման եւ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների, երեւույթի ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունների մասին իրազեկության մակարդակի բարձրացման, սոցիալական նորմերի փոփոխության խրախուսման նպատակով, Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11—ին, «Doping» ստեղծարար ընկերությունը՝ ՄԱԿ—ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, Երեւանում մեկնարկեց «Բավական է» ոչ առեւտրային սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։
«2016 թվականին նոր հետազոտություն իրականացվեց, որտեղ նայել ենք, թե վարքագծային ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Դրական միտում ունենք այն առումով, որ վարքագծային փոփոխությունները փոխվել են դեպի լավը։ Եթե նախկինում՝ 2011 թ. հետազոտությամբ նախապատվությունը տղաների առումով 43 տոկոս էր, ապա 2016 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ այս թիվը նվազել է մոտ 13 տոկոսով։ Մոտավորապես կրկնակի ավելացել է այն զույգերի թիվը, որոնց համար տարբերություն չկա՝ երեխան տղա է, թե աղջիկ։ Այս պատկերը 40 տոկոսից դարձել է 80 տոկոս։ Հայաստանի փորձը շատ դրական է։ Նոր եմ վերադարձել գլոբալ համաժողովից, որին ներկա էին առաջատար մասնագետներ այն բոլոր երկրներից, որոնցում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երեւույթը կա՝ Կորեա, Հնդկաստան, Չինաստան»,–նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հասցրել է շատ կարճ ժամանակահատվածում դրական պատկեր արձանագրել, ինչը բացառիկ երեւույթ է աշխարհում. «Փորձագետները փոքր շեղումները նորմալ են գնահատում։ ՄԱԿ—ի կանխատեսումներով՝ մինչեւ 2050 թ. Հայաստանում այս խնդիրը կարգավորվելու է։ Պարզապես պետք է կանգ չառնենք, շարունակենք լայնածավալ արշավներն ու ծրագրերը, որպեսզի կարողանանք պահել դրական միտումը»։ Հարությունյանը աղջիկ երեխա չունենալու՝ հասարակության մեջ արմատացած վատ սովորույթի պատճառները բաժանում է չորս խմբի՝ տնտեսական կայունություն, տոհմի շարունակություն, ուժ ու հեղինակություն, անվտանգություն։ Տարբեր է նաեւ պատկերը մարզերում։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների առաջատարները կրկին Արմավիրը, Արագածոտնը, Գեղարքունիքը եւ Շիրակն են։
Ծովինար Հարությունյանը շեշտում է՝ երեք նախապայման պետք է լինի, որ այս երեւույթը մտնի հասարակության մեջ։ Առաջինը ծնելիության անկումն է, մեզ մոտ տարիներ շարունակ անկում է գրանցվել։ Երկրորդը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներն են, մասնավորապես, ուլտրաձայնային հետազոտությունը, որով որոշվում է պտղի սեռը, եւ երրորդը՝ տղա երեխայի նախապատվությունը. «Տեխնոլոգիաների աշխատանքը մենք չենք կարող կանխել, դրանք շատ արագ են զարգանում։ Այսօր արդեն կան շատ այլ հետազոտություններ, որոնք ոչ միայն սեռն են տեսնում, այլ նաեւ թույլ են տալիս ծնողներին որոշել սեռի ֆիզիկական առանձնահատկությունները, օրինակ՝ աչքերի գույնը եւ այլն։ Միակ գործոնը, որի վրա կարող ենք կարճ ժամանակահատվածում քիչ ռեսուրսով ազդել, մտածելակերպի փոփոխությունն է»։

17-10-2019





26-01-2021
Ռիսկեր եւ հնարավորություններ
Խոսքը ոչ թե միասնական սակագնի, այլ սակագների գոյացման միասնական ...


26-01-2021
Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսների համար
Պետությունը կամբողջացնի պատերազմի հերոսների եւ նրանց հարազատների համար սահմանված ...


26-01-2021
Պատերազմի ուրվականը հավերժ կուղեկցի Ադրբեջանին
Հաղթանակ, որը միտումներ ունի մոտ ապագայում վերածվելու ծանր պարտության


26-01-2021
Պատվիրված է ձերբակալել
Ռուս դեսպան Կառլովի սպանության հետքերը տանում են դեպի Էրդողանի ...


26-01-2021
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ - Ինչո՞ւ ձախողվեց Մկների ժողովը
Ինչպես չանցկացնել գործնական խորհրդակցություն

Աթաբեկ Խնկոյանի՝ բոլորիս հայտնի ...


26-01-2021
Հայոց պատմությունը խեղաթյուրելու փորձեր արվել են
Սակայն ճշմարտությունը մինչեւ վերջ կեղծելու ջանքերն, ի վերջո, անօգուտ ...


26-01-2021
Առակաց խորհուրդը. առաքինություն
«Շատ աղջիկներ են առաքինութիւուն գործել, բայց դու նորանց ամենից ...



26-01-2021
Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
Երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ...

26-01-2021
ՄԻՊ-ը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման ...

26-01-2021
Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները
Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման ...

26-01-2021
Վստահեցին յուրայինին
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO