Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք

Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ժողովրդի մշակութային պատմության ոգեղեն հիմնասյուները գրերի գյուտն ու թարգմանչաց շարժումն են, որոնցով հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում, որով վավերացնում է իր արարչագործության տեսակը, որն իր արմատների ու ծագման մեջ է, ու մինչ Մաշտոցյան գրերի ստեղծումը՝ մ.թ.ա. 2008 թվից սկսած, Հայաստանում՝ Արարատյան թագավորությունում կամ Ուրարտուում, հաստատում սեպագիրը, ինչը վկայում է գրի անհրաժեշտության ու կարեւորության հանդեպ իշխանությունների ու ժողովրդի հարգանքի ու հավատի մասին։ Եվ պատահական չէ Վռամշապուհ արքայի հովանավորությունն ու ցնծությունը հայոց տառերի ստեղծման գործում, քանզի այն համապատասխանում էր դեռեւս հայ գրերը Հայաստան չհասցրած ու Սամոսատում՝ «Առակաց գրքից» Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին հայերեն նախադասության գաղափարին. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Գրերի գյուտով Մեսրոպ Մաշտոցը միաժամանակ դնում է թարգմանական արվեստի հիմնաքարը, իսկ Հայ առաքելական եկեղեցին՝ թարգմանական գործը համարում սուրբ եւ սկիզբ դնում Սուրբ թարգմանչաց տոնին (Սրբոց թարգմանչաց վարդապետանցն մերոց), որով տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու եւ Ներսես Շնորհալու հիշատակը։
Ինչպես հայտնի է, հայերեն առաջին թարգմանական գրականությունը Աստվածաշունչն էր, որի թարգմանական բարդության մասին կասկած անգամ չի կարող լինել, բայց ասորերենից ու հունարենից արված թարգմանությունը փայլուն հաղթահարել էին Սահակ Պարթեւը, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղեւոնդ Անանդեցին եւ Հովհաննես Եկեղեցացին, ինչն անտարբեր չի թողել թարգմանական արվեստի գիտակներին, իսկ ֆրանսիացի գիտնական լա Կրոզն այն ուղղակի բնորոշել է անսքող հիացմունքով. «Թագուհի թարգմանչաց»։
Ինչպես տեսնում ենք, պատմությունը վկայում է, որ Հայոց աշխարհում գնահատում էին լեզվի իմացություններն ու գրագիտությունը, եւ, անգամ հայ գրերի բացակայության պարագայում, մինչ հայ գրերի գյուտը, մեր մեծերը տիրապետում էին մի շարք լեզուների, եւ նրանց համար խնդիր չեղավ գրերի գյուտից անմիջապես հետո սկսել այնքան անհրաժեշտ թարգմանական բարդ գործն ու շարժումը։
Եվ այսօր էլ՝ հազիվ թե որեւէ մեկը կասկածի թագմանության եւ թարգմանական արվեստի անհրաժեշտությանը որեւէ ժողովրդի կյանքում, որն ընդգրկում է ոչ միայն ստեղծագործական մտածողության տիրույթը, այլեւ կենսական բոլոր ոլորտներն ու տեղեկատվական դաշտը։ Ինչպես թարգմանական մշակույթի ողջ պատմության ընթացքում, այսօր էլ թագմանական արվեստի գոհարներ են ծնվում, եւ Սուրբ թարգմանչաց տոնը մնում է Հայ առաքելական եկեղեցու ու հայ մշակույթի պանծալի տոներից մեկը, որը նշվում է Օշականում, ուր հանգչում են մեծն Մաշտոցի մասունքները։
Որոշ անդրադարձ անելով պատմությանը եւ թարգմանական մշակույթի դերին ու նշանակությանը, անհնար է գայթակղությունը զսպել՝ չմտնելու թարգմանական խոհանոցի նրբությունների ու ձգողականությունների աշխարհը, ուր մի անգամ ոտք դնողը դառնում է այդ աշխարհի գրանցված բնակիչն ու համտեսողը։
Այլ բան է, երբ գրողն ազատ ստեղծագործում է՝ իր իմացությունների ու բառապաշարի տիրույթում, այլ բան, երբ մտնում է ուրիշի աշխարհ, ուրիշ բառապաշարի ու ոճի ոլորտ, ինչը նման է ճանապարհորդության, երբ ձեռքիդ ոչ թե ճամպրուկ է, այլ բառարան, իսկ ինչպես հաճախ է պատահում, ինչպես ճամպրուկից, այնպես էլ բառարանից կարող է բացակայել անհրաժեշտը, թեեւ հիմա բազմաթիվ բառարաններ ու միջոցներ կան ձեռքի տակ թարգմանական գործը հեշտացնելու առումով, սակայն թարգմանական բարդություններն ու նրբությունները յուրաքանչյուր գործի դեպքում առանձնահատուկ ու անկանխատեսելի են, որոնց հետ անհրաժեշտաբար պարտավոր է հաշվի նստել թարգմանիչը։
Հայտնվելով մտքի ու մտածողության անծանոթ ոլորտում, նախ՝ անհրաժեշտ է կտրվել սեփական լեզվից ու մտածողությունից, խորասուզվել օտար աշխարհի բարքերի ու մտածողության մեջ, սովորել ու յուրացնել, այնուհետեւ այդ աշխարհը տեղափոխել սեփական լեզվի տարածք՝ չվնասելով այն եւ միաժամանակ հարազատացնելով մայրենիի հետ։ Սա, կարելի է ասել, դոնորական արյան ներարկում է հարազատ լեզվի մեջ՝ նրա երիտասարդությունն ու կենսունակությունը պահպանելու համար, եւ ինչպես դոնորական արյունը, այն պետք է համապատասխանի այդ արյունն ընդունողի կարգին ու խմբին, որ չհանգեցնի արյան վարակման, ինչի սպառնալիքը հայտնի վախճանն է։ Նկատի առնելով սա, կարող ենք արձանագրել հմտության ու պատասխանատվության այն աստիճանը, որով մեր մեծերը ձեռնարկել են թարգմանական գործը եւ արարել մեր լեզուն փայլեցնող թարգմանական այնպիսի գոհարներ ինչպես, Աստվածաշունչը, Շեքսպիրի, Լերմոնտովի ստեղծագործությունները եւ այլն։
Թարգմանությունը թարմություն մտցնելով սեփական լեզվի, մշակույթի, մտածողության մեջ, միաժամանակ լեզուն ազատում է մենակության չարչարանքից, անընդհատ նույն տեղում ծեծվելուց, լճացումից, նոր կյանք տալիս ամբարներում մոռացված բառամթերքին, ստեղծում նոր բառեր, իսկ ձեւակերպումների որոնման ու բառաշինության ընթացքում թարգմանչին գցում ազարտի մեջ, որից նա գերագույն հաճույք ու ադրենալին է ստանում, չհաշված նոր գիտելիքների ձեռքբերումը։ Թարգմանությունը, այս առումով, կարելի է ասել, յուրատեսակ մարզանք է ուղեղի եւ լեզվի, ինչպես շախմատը, որ պահանջում է գիտելիքներ ու կռահում, դիմացինի քայլերի ճշգրիտ հաշվարկ եւ պատասխան քայլ, որի նվազագույն արդյունքը, եթե ոչ լիակատար հաղթանակ, գոնե ոչոքին պիտի լինի։ Եվ պատահական չէ, որ թե՛ թարգմանական արվեստի ասպարեզում, թե՛ շախմատային սպորտում մեր մտածողները հասել են միջազգային բարձր արդյունքների՝ վավերացնելով հայ մտքի ճկունությունն ու հզորությունը, կենսունակ ու մրցունակ լինելը։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

17-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO