Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԱՅԼՔ...


Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է

Բայց դրանից «գլուխներս չպետք է կորցնենք»

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Զբոսաշրջիկները Հայաստան դեռ գալիս ու գնում են։ Եղանակային պայմանները թույլ են տալիս արձանագրելու՝ զբոսաշրջային սեզոնը մեր երկրում շարունակվում է։ Թեեւ աշունն արդեն, ինչպես ժողովուրդն է ասում, կիսվել է, բայց արեւը ջերմացնում է։ Սա ուրախացնում է հատկապես ռուսաստանցի բարեկամներին։ «...ի՜նչ հաճելի եղանակ է»,–նրանց զրույցից մի հատված է։
Զբոսաշրջության ոլորտի մասին թվերով խոսելը դեռ վաղ է. տվյալներն հրապարակված չեն։ Բայց նախնական տվյալներով, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ առնվազն 15 տոկոս աճ ունենք։ Նրա դիտարկմամբ, զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտորեն երեւում է։ Ապրեսյանը նկատել է նաեւ, որ աշխարհագրությունը եւս ընդլայնվել է. «Տարբեր ազգերի ներկայացուցիչներ են զբոսնում Երեւանի փողոցներում՝ ուրախ ու երջանիկ»։
Վերջին օրերին մեր երկրի ճանաչելիության ու վարկանիշի վրա դրական ազդեցություն ունեցավ «WCIT 2019»—ը, մի խումբ աշխարհահռչակ գործիչների, այդ թվում՝ հանրահայտ հայերի ժամանումը Հայաստան, որոնք մեծ թվով հետեւորդներ ու երկրպագուներ ունեն։ Նրանք այստեղ արված իրենց լուսանկարներով ու տպավորություններով սոցցանցերի էջերում կիսվել են հետեւորդների հետ, հիշատակել են մեր երկրի անունը։ Այդ ամենն իրենց դրական ազդեցությունը, Ապրեսյանի խոսքերով, պարզապես չէին կարող չունենալ։
Ներքին զբոսաշրջության վրա էլ, ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի, դրական ազդեցություն է ունենում «Իմ քայլը»՝ հանուն...» այս կամ այն մարզի նախաձեռնությունը. «Վարչապետն այցելում է զբոսաշրջային վայրեր, գովազդում, ներկայացնում։ Բայց եթե այդ նախաձեռնության շրջանակում հիմնական քննարկումներից բացի, նաեւ, դրվագային առումով, հենց տվյալ մարզի՝ գրավչությամբ առանձնացող վայրերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն ավելի ակտիվորեն շրջանառվի, դրական ազդեցությունն ավելի մեծ կլինի»։
Մեր երկրում զբոսաշրջիկներին մեծ հետաքրքրություններ են սպասվում նաեւ ձմեռային սեզոնին։ Այստեղ այցելողների թվի առումով, ինչպես մեր զրուցակիցն է ասում, ամեն ձմեռ նախորդի նկատմամբ աճ է արձանագրվում. «Գարուն—ամառ ակտիվ սեզոնի համեմատ, ձմեռային շրջանն ավելի պասիվ է, բայց յուրաքանչյուր ձմեռ նախորդի համեմատ աստիճանաբար ավելի է ակտիվանում։ Հուսանք, որ առաջիկա սեզոնն էլ բացառություն չի լինի»։
Սակայն Մեխակ Ապրեսյանն արձանագրում է նաեւ, որ զբոսաշրջության մասով դեռ չօգտագործված շատ ներուժ ունենք. «Չեմ կարող այնպիսի երկիր հիշատակել, որն իր ամբողջ ներուժը կարողանում է օգտագործել։ Այդպիսի երկրները քիչ են։ Միշտ էլ զարգանալու տեղ լինում է, միշտ էլ ռեսուրս կա, որը նորովի փաթեթավորմամբ ներկայացման կարիք ունի։ Ինչ վերաբերում է մեզ այդ ուղղությամբ անելիքներ շատ ունենք, ընդ որում՝ մեր ռեսուրսը մեզ թույլ է տալիս զբոսաշրջության ամենատարբեր ձեւերը զարգացնելու։ Գործն առաջ է գնում, որոշակի զարգացում կա, բայց դա բավարար չէ։ Օրինակ, բժշկական զբոսաշրջության առումով մենք զգալի ռեսուրս ունենք։ Մեզ մոտ ատամնաբուժական ծառայությունների առաջարկը մի քանի անգամ գերազանցում է։ Եվ շատ լավ է, որ այդ ուղղությամբ սկսում է զբոսաշրջություն զարգանալ, այսինքն՝ շուկան ընդլայնվում է»։
Բայց, ի վերջո, Հայաստանը մեծ թվով զբոսաշրջիկ կարո՞ղ է ընդունել՝ Ապրեսյանը պատասխանում է, որ այս պահին կարող ենք, ավելի շատ էլ կարող ենք ընդունել։ Միայն թե, նկատում է, շատ կարեւոր է, եւ օր առաջ պետք է մտածել անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու մասին։ «Պետք է պատրաստ լինենք ավելիին, դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ պետք է ապահովել, այլապես օր կգա՝ կտեսնենք, որ պահանջարկը կա, բայց չենք կարող ապահովել։ Եվ խոսքը միայն հյուրանոցներին չի վերաբերում. օրինակ, ճանապարհները, ավտոկայանատեղերը եւս կարեւոր խնդիր են»,–նշեց ՀԿ նախագահը՝ ավելացնելով, որ Երեւանում սուր է դրված զբոսաշրջային տրանսպորտի կայանման եւ կանգառների խնդիրը։ Հարցը տարիներ առաջ է բարձրացվել ու, իհարկե, ինչ—որ չափով կարգավորվել է։ Բայց նա արձանագրում է, որ խնդիրն այսօր դեռ կա։ Չի բացառում, որ այդ խնդիրը մոտ ապագայում ունենանք նաեւ մայրաքաղաքից դուրս, օրինակ, Գյումրիում, որտեղ եւս տուրիզմը զգալիորեն ակտիվանում է։
«Հարցի վերաբերյալ պետք է մտածենք՝ զբոսաշրջային տրանսպորտի համար անվճար հատուկ կայանատեղեր պետք է լինեն»,–նշում է նա՝ ավելացնելով, որ Հայաստանում զբոսաշրջիկն իրեն միշտ ընդունված է զգացել։ Մեր զրուցակիցը բարձրաձայնում է՝ հայերիս լավ ու հյուրասեր վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ միշտ է եղել ու դա մեր կարեւոր հաղթաթղթերից է համարում։ Այդ առումով մենք էապես տարբերվում ենք։ Ու մեր այդ առանձնահատկությունը պետք է պահպանենք։ Մեխակ Ապրեսյանը շեշտում է՝ աճող պահանջարկից մեր «գլուխը» երբեք չպետք է «կորցնենք», մոռանանք ծառայությունների որակի, իմիջի, հյուրընկալության ու հյուրասիրության մեր առանձնահատկության մասին։

18-10-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO