Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԱՇԽԱՐՀ


Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել

Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Թուրքիան Սիրիայի Սարի Քանիյա քաղաքի ուղղությամբ արգելված զենք է կիրառել։ Այդ մասին «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ խաղաղ բնակչություն է տուժել։ Թուրքագետի հետ մեր զրույցի պահի դրությամբ արգելված զենքի հետեւանքով քրդերի շրջանում զոհերի ու վիրավորների թվերի մասին ստույգ տեղեկատվություն չկար, բայց, ըստ նրա տեղեկատվության, զոհերի թվում հինգ կին է եղել, վիրավորների թիվն էլ գերազանցել է 2 տասնյակը։
Ընդհանուր առմամբ, ռազմական այդ գործողության հետեւանքով զոհերի ու վիրավորների թվի մասով թուրքական ու քրդական կողմերի տարածած տեղեկատվությունը չեն համընկնում։
Թվերի տարբերությունը, ըստ Կարեն Հովհաննիսյանի, մեծ է։ Ու դա բնական է համարում պատերազմող կողմերի համար՝ ապրիլյան պատերազմի օրինակը բերելով։ Այդ ժամանակ էլ ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ հայկական կողմն ավելի քան 1000 զոհ ունի։
Ինչեւէ, համացանցում արդեն բոլորին հասանելի են արգելված զենքի հետեւանքները ներկայացնող լուսանկարներ, որոնք հրապարակվել են քրդալեզու կայքերում։ Ըստ մեր զրուցակցի տեղեկությունների, զենքը բոցավառվող տեսակին է պատկանում, որը գործի դնելուց հետո այրվում է, ու ոչնչով հանգցնել հնարավոր չէ։ Հանգչում է՝ մինչեւ վերջ այրվելով։ «Այդ զենքը արգելված է միջազգային կոնվենցիաներով։ Անգամ արգելված է գործի դնել պատերազմի դաշտում՝ ոչ խաղաղ բնակչության շրջանում»,–փոխանցեց թուրքագետը։ Նա նշեց նաեւ, որ Սիրիայի դեմոկրատական ուժը բողոք է արտահայտել. «Իրաքյան Քրդստանի, այսպես ասած, կառավարությունը եւս միջազգային կառույցներին կոչ է արել ուշադրություն դարձնել միջազգային նորմերով արգելված զենք կիրառելու հանգամանքի վրա»։
Առհասարակ, արգելված զենքի գործադրման դեպքում, ինչպես նշում է Կ. Հովհաննիսյանը, քննություն է իրականացվում՝ պարզելու, օրինակ, ով է տվել հրամանը եւ այլն, իսկ պետության դեպքում որոշակի պատժամիջոցներ են կիրառվում։ Իսկ նշված դեպքի մասով նկատում է, որ որոշակի նրբություն կա, որից Թուրքիան միանշանակ փորձելու է օգտվել. «Թուրքիան գործում է ոչ միայնակ. Սիրիայի տարածքում այդ պետության հովանավորությունը վայելող ռազմական խմբավորումներ կան, որոնք կազմված են թուրքոմաններից եւ այն արաբներից, որոնք, ըստ էության, Սիրիայի իշխանության ընդդիմությունն են իրենց համարում։ Այդ առիթից օգտվելով՝ Թուրքիան հերքելու է զենքի՝ իր կողմից կիրառումը»։ Թուրքագետը կարծում է, որ դժվար է լինելու ապացուցելը՝ այն Թուրքիան է կիրառել, թե նշված խմբավորումները, բայց, իր տեղեկություններով, արգելված զենքը գործի է դրվել հենց թուրքական կողմից։
Իսկ ահա ԱՄՆ—ի վերջին գործողությունների մասով, Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված գաղտնի նամակը, նաեւ պատվիրակություն է ուղարկվել Անկարա՝ զինադադարի պահանջով։ Կարեն Հովհաննիսյանն արձանագրում է. «ԱՄՆ ներկայացուցչի կողմից Անկարայում բանակցությունները խոսում են այն մասին, որ նրանք, իսկապես, մտադրություն ունեն Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցային միջնորդ լինելու եւ ցանկանում են քրդերին բանակցային դաշտ բերել, բայց դա քրդերի կողմից չի ընդունվում։ Նրանք Ասադի հետ որոշակի համաձայնության են եկել եւ գործում են դրա շրջանակներում։ Ինձ հայտնի փաստաթղթի համաձայն, քրդերը ռազմական համաձայնություն ունեն Ասադի հետ, ըստ որի՝ միասին Հյուսիսային Սիրիան թուրքերից մաքրելու են, եւ Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով կանգնելու են Սիրիայի կառավարական բանակի ուժերը։ Իսկ արդեն ներքին անվտանգության հարցերով զբաղվելու է քրդամետ Սիրիայի դեմոկրատական ուժերի զինված ուժը»։ Շարունակելով՝ Կ. Հովհաննիսյանը նշում է նաեւ՝ հենց դա է պատճառը, որ քրդերն այս փուլում նաեւ ակնարկում են, որ իրենք ոչ մի տեսակ պայմանավորվածություն չեն ունենա ԱՄՆ—ի հետ, բացառությամբ այն պայմանավորվածության, ըստ որի իրենք համագործակցում են ԱՄՆ—ի հետ ԻՊ—ի զինյալների դեմ պայքարում։
Ինչ վերաբերում է Սպիտակ տան կողմից գաղտնի նամակի հրապարակմանը, թուրքագետն այդ քայլն այլեւս ուշացած է համարում։ Ասում է՝ գնացքը գնացել է, ու գործողություններն արդեն ընթացքի մեջ են ու շարժվում են այն ընթացքով, որը հոկտեմբերի 9—ին ծրագրվել է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք այցից էլ, նրա դիտարկմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրականում այն ակնկալիքներն ունի, որոնք ի սկզբանե ունեցեղ է Էրդողանի հետ քաղաքական տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերելիս։ Ասում է՝ Ռուսաստանը փորձելու է որոշակի ճնշումներով հասնել Թուրքիայի տարածքում ռազմական եւ տնտեսական ներկայություն ունենալուն, ինչին եւ ձգտում է Ռուսաստանը։ Իսկ ճնշումները, մասնագետի դիտարկմամբ, լինելու են հետեւյալ համապատկերի վրա՝ այս պահին Թուրքիան մերժված է աշխարհի պետությունների մեծամասնության կողմից։ Նա արձանագրում է, որ հոկտեմբերյան սպասվող այցը ակնկալիքների առումով Ռուսաստանի համար բարենպաստ պայմաններ է ունենալու։

18-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO