Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»

Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում մեր մարզիկները մնացին առանց մեդալների, սակայն հաջողվեց ձեւակերպել օլիմպիական ուղեգիր եւ վարժություններից մեկում եզրափակել առաջին ութնյակը։ Որքանով է այդ արդյունքն արտացոլում մեր մարմնամարզիկների հավակնությունները, եւ ինչ սպասել առաջիկա կարեւոր մրցաշարերից ու, բնականաբար, օլիմպիական խաղերից։ Այդ եւ այլ հարցերի մասին «ՀՀ»—ն զրուցեց Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ։
–Բավարարվա՞ծ եք Արթուր Դավթյանի արդյունքով։
–Անշուշտ, որովհետեւ նա ամբողջությամբ կատարեց մարզիչներիս առաջադրանքը։ Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր. Արթուրը լուծեց այդ խնդիրը։ Հենց ինքս էի բեռնաթափել նրա ծրագիրը՝ խնդրելով կայուն կատարել այն։ Ընդ որում՝ թեթեւացրել էի բոլոր 6 վարժությունները։ Մեր հաշվարկը հեշտացրեց այն հանգամանքը, որ Դավթյանը բոլոր մասնակիցներից վերջինն էր դուրս գալու մրցահարթակ, ուստի մոտավորապես գիտեինք, թե իրադարձությունների հաջող զարգացման դեպքում ինչ կարող ենք ակնկալել։
–Նշանակո՞ւմ է, արդյոք, որ իրականում նրա հնարավորություններն ավելի մեծ են։
–Բնականաբար։ Պարզապես չէինք ցանկանում անտեղի խիզախել, քանի որ օլիմպիական ուղեգրերի համար անչափ լուրջ մրցակցություն էր ծավալվել, եւ ցանկացած սայթաքում կարող էր որոշիչ լինել։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ճիշտ որոշում էինք կայացրել։
–Բազմամարտում Դավթյանի լավագույն արդյունքը եղել է 86 նիշից բարձր, որը մոտ 6 միավորով բարձր է ներկայիս ցուցանիշից։ Օլիմպիական խաղերում նրա ծրագիրը կմշակվի 86—ից շատ միավոր վաստակելու հաշվարկո՞վ։
–Ոչ։ Օլիմպիադայում Արթուրը կմասնակցի միայն հենացատկերի մրցումներին, որովհետեւ բազմամարտում շատ դժվար կլինի մրցանակային տեղ գրավել։ Իսկ մեր գլխավոր նպատակը օլիմպիական մեդալ նվաճելն է։ Դա չի նշանակում, թե անտեսում ենք բազմամարտը, պարզապես պետք է իրատես լինել։
–Ինչպե՞ս եք գնահատում օլիմպիական ուղեգիր նվաճելու Արթուր Թովմասյանի հնարավորությունները։
–Դրա հավանականությունը չնչին է։ Հիմա Արթուրը նախ պետք է զբաղվի ուսը բուժելով։ Նա բաց թողեց իր հնարավորությունը, քանզի կարող էր օղակների վրա վարժությունից աշխարհի չեմպիոն դառնալ, բայց գրավեց 8—րդ տեղը։ Առաջադրանքի առաջին հատվածը հաջողությամբ կատարեց՝ անցավ եզրափակիչ փուլ, որում շատ մոտ էր հաղթելուն։ Եվ կհաղթեր, եթե վարժության վերջում ավելորդ քայլ չկատարեր։ Դրա պատճառով կորցրեց 0,3 միավոր եւ անմիջապես ներքեւ գլորվեց աղյուսակում։
–Բայց նա առաջին անգամ չի տուժում այդ ավելորդ քայլի պատճառով։ Այս դեպքում դա նո՞ւյնպես պայմանավորված էր հին վնասվածքի հոգեբանական հետեւանքով։
–Կարծում եմ՝ այո։ Նա, հավանաբար, զգուշանում է վիրահատված ծնկին լրացուցիչ ծանրաբեռնվածություն տալուց, որպեսզի վնասվածքը չկրկնվի։ Այդ պատճառով արդեն մի քանի մրցումներում ակնկալվածից ցածր տեղեր է գրավել։ Այս անգամ նա օղակների վրա իդեալական կատարեց ընդհանուր վարժությունը, բայց մեկ անհաջող ցատկն ամեն ինչ փչացրեց։
–Ամեն դեպքում, նա կմասնակցի՞ աշխարհի գավաթի խաղարկության փուլերին, որոնցում խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր։
–Դա կախված է բուժման արդյունքներից։ Կարծում եմ, Գերմանիայում նախատեսված առաջիկա մրցաշարը բաց կթողնի։ Քոթբուս նախատեսել ենք տանել Հարություն Մերդինյանին, Վահագն Դավթյանին, ինչպես նաեւ Դավթյան ու Ավետիսյան Արթուրներին։ Վերջինիս դիտարկում ենք որպես օղակների վրա վարժությունում Արթուր Թովմասյանի եւ Վահագն Դավթյանի հավանական փոխարինող։ Իսկ աշխարհի գավաթի խաղարկությունում միայն առաջին տեղն է հնարավորություն տալիս շարունակելու պայքարը օլիմպիական ուղեգրի համար։ Ընդ որում՝ օլիմպիական հավաստագրին տիրանալու համար անհրաժեշտ է կոնկրետ վարժությունում հաղթել աշխարհի գավաթի մնացած 4 փուլերից առնվազն երեքում։ Դրանցից մեկը տեղի է ունենալու Բաքվում, ուր, բնականաբար, չենք մեկնի։ Իսկ Գերմանիայում հաղթող ունենալու դեպքում կմասնակցենք նաեւ Ավստրալիայում եւ Քաթարում կայանալիք հաջորդ փուլերին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

18-10-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO