Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գեղարվեստի կենարար ուժը

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանին շատերն են ճանաչում գիտության եւ կրթության բնագավառում։ Բայց շատերի համար իսկական բացահայտում է այն, որ նա զբաղվում է գեղանկարչությամբ։ 83 տարեկան հասակում նա վերադարձել է գեղանկարչությանը։ Վերադարձել, որովհետեւ երիտասարդ տարիներին ուսանել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։
2016 թվականի նրա անհատական ցուցահանդեսը բացվեց Հ. Շարամբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում։ Այդ օրերին մեծանուն արվեստաբաններ եւ արվեստագետներ խոսեցին եւ գրեցին Գ. Ղարիբյանի եւ նրա ստեղծագործությունների մասին։ Ապա՝ Գ. Ղարիբյանի կողմից լույս տեսավ մի բրոշյուր՝ «Վերադարձ գեղանկարչությանը» խորագրով։
«Ցուցադրված ստեղծագործությունները կատարված են մասնագիտական հմտությամբ, ասես վաստակաշատ գիտնականը ողջ կյանքում միայն նկարելով է զբաղվել»,–գրում է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ Լեւոն Չուքասզյանը։
Նրա բնապատկերները աչքի են ընկնում ջինջ ու անմիջական գույներով, որոնք խոսում էին բնության եւ հայրենի բնաշխարհի հանդեպ ունեցած սիրո եւ վերաբերմունքի մասին։
Այս տարի ԵՊՀ—ի հոբելյանական 100—ամյակի միջոցառումների շարքում մայր բուհում բացվեց արդեն իննսունամյակի շեմին կանգնած Գ. Ղարիբյանի հերթական անհատական ցուցահանդեսը։ Այն եւս սիրո ու նվիրումի դրսեւորում էր՝ այս անգամ արդեն հարազատ բուհի հանդեպ, որտեղ 70 տարի աշխատել եւ դասավանդել է գիտնականը։
Անհատական ցուցահանդեսի հետ միասին հեղինակը ներկայացրել էր նաեւ իր անձնական հավաքածուն, որտեղ տեղ էին գտել մեր հանրապետության հեղինակավոր ստեղծագործողների՝ Զաքար Խաչատրյանի, Արտաշես Հովսեփյանի, Վարուժան Վարդանյանի, Աշոտ Մելքոնյանի եւ այլոց ստեղծագործությունները։ Այդ նույն օրը նաեւ նրա «100—ամյակին ընդառաջ» խորագրով գրքի շնորհանդեսն էր։ Որպես երախտագիտության եւ նվիրվածության դրսեւորում նա հարազատ բուհին նվիրաբերեց իր «Հայաստան», «Որոտան գյուղը 1880թ. Թանգյանների կառուցած կամուրջից», «Սյունիքի փռված ժայռեր» ստեղծագործությունները։ Ուշագրավ է, որ Ղարիբյանը իր ծննդավայր Ծղուկ գյուղի դպրոցին օրերս նվիրաբերել է «Սպիտակ վարդեր» կտավը, Հ. Սահյանի անվան մշակութի կենտրոնին իր «Արարատը Խոր Վիրապից» եւ «Աշուն» կտավները, Զ. Խաչատրյանի եւ Ա. Հովսեփյանի անվան տուն—թանգարանին՝ «Վայոց ձորի աշունը» կտավը։ Իսկ ահա Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության ամբիոնին նվիրել է «Կակաչ» ստեղծագործությունը։
Պարոն Ղարիբյանը իր անձնական հավաքածուից Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի պատկերասրահին այս տարի նվիրաբերեց Զաքար Խաչատրյանի «Կիրովական» աշխատանքը։
Գեղարվեստի կենարար ուժը նոր ոգեշնչում եւ եռանդ է հաղորդում գիտնական—գեղանկարչին, ուստի համոզված ենք, որ առաջիկա տարում Գրիգոր Ղարիբյանը մեզ կուրախացնի եւս մեկ անհատական ցուցահանդեսով՝ նոր կտավների բազմազանությամբ։

Միսաք ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՊՄՀ-ի կերպարվեստի ամբիոնի դոցենտ

18-10-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO