Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի

ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայաստանի ազգային պատկերասրահում օրերս բացվեց «Արարատ. սրբազան լեռը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրության դրվեցին թանգարանի հավաքածուում պահվող հայ դասական եւ ժամանակակից նկարիչների՝ Հովհաննես Այվազովսկու, Գեւորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադեւոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հովհաննես Զարդարյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գրիգոր Խանջյանի, Սեյրան Խաթլամաջյանի եւ Ռուբեն Գրիգորյանի կտավները՝ 36 գեղանկարչական եւ 10 գրաֆիկական աշխատանք, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատկերասրահի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսի համադրող Քնարիկ Ավետիսյանը, յուրաքանչյուր արվեստագետի կտավում բիբլիական լեռը ներկայանում է յուրովի՝ արտահայտելով հեղինակի անհատական ընկալումներն ու ապրումները. «Բիբլիական Արարատը, որպես հայ ժողովրդի ինքնության եւ հայրենիքի խորհրդանիշ, իր արտացոլումն է գտել հայ արվեստում՝ գրականության, երաժշտության մեջ եւ, հատկապես, կերպարվեստում։ «Արարատ. սրբազան լեռը» այս բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված են հայ դասական եւ ժամանակակից նկարիչների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, որոնց գերակշիռ մասը «զուտ» բնանկար է»։
Արարատի ու Արարատյան դաշտի նույն մոտիվի ընդհանրությամբ հանդերձ, Ավետիսյանի բնութագրմամբ, յուրաքանչյուր արվեստագետի կտավում բիբլիական լեռը ներկայանում է յուրովի՝ արտահայտելով հեղինակի անհատական ընկալումներն ու ապրումները, ծնում է ազգային ոգու, հայրենիքի նկատմամբ սիրո ու հպարտության նվիրական զգացումներ, որոնք սնել ու դաստիարակել են բազում սերունդների։ Մասիսը, որպես մարդկության բնօրրան, հառնում է նախաստեղծ վեհությամբ Հովհ. Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից», Գ. Բաշինջաղյանի «Արարատ», Հ. Զարդարյանի «Արարատ» եւ մի շարք այլ նկարներում, որպես հայրենիքի հավաքական կերպարի կարեւորագույն բաղկացուցիչ՝ ամբողջացնում է բնության գեղեցկությունը՝ Մ. Սարյանի «Արարատ», Գ. Յակուլովի «Հայաստան», Ե. Թադեւոսյանի «Արարատ», Փ. Թերլեմեզյանի «Մասիսը աշնանը», Ս. Խաթլամաջյանի «Արարատ» նկարները։ Որոշ կտավներում Արարատ լեռը ներկայանում է որպես անցյալի ու ներկայի կապի դարավոր վկա՝ Ստ. Աղաջանյանի «Երեւանը Արարատի ֆոնի վրա գարնանը», Գ. Գյուրջյանի «Արարատը մայրամուտին», Վ. Կարապետյանի «Խոր Վիրապը եւ Փոքր Արարատը» նկարներում։
«Գեղանկարչական աշխատանքներից բացառիկների թվում են Գ. Բաշինջաղյանի Արարատի պատկերները։ Բաշինջաղյանը հայ գեղանկարչության մեջ առաջին նկարիչն է, որ առանձին թեմա դարձրեց Արարատը՝ որպես հայրենիքի խորհրդանիշ։ Այստեղ են բնանկարիչներ Թերլեմեզյանի, Եղիշե Թադեւոսյանի գործերը։ Օրվա, տարվա տարբեր դրվագներ պատկերող Թերլեմեզյանի կտավները հիասքանչ են։ Ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն արարատյան պատկերներով բնանկարչական գործեր, այլ նաեւ այնպիսի աշխատանքներ, որոնցում Արարատը ներկայացված է ճարտարապետական կոթողներով»,—նշեց Ավետիսյանը՝ հավելելով՝ Արարատի պատկերը տեղ է գտել նաեւ մի շարք թեմատիկ հորինվածքներում եւ դիմանկարներում. արտահայտում է հայրենի հողի եւ այն շենացնող մարդու ներդաշնակությունը՝ Հովհ. Զարդարյանի «Սովխոզի աշխատող Արաքս Պողոսյանի դիմանկարը», Պ. Կոնտուրաջյանի «Վերադարձ հայրենիք» կտավները։
Արարատն, ըստ պատկերասրահի ավագ գիտաշխատողի՝ երբեմն մարմնավորում է արհավիրքներին դիմակայելու ու գոյատեւելու անկոտրում ոգին եւ հայրենիքի ապագայի տեսիլը՝ Գ. Խանջյանի «Մահվան վիհից դեպի կյանքի ափ եմ գալիս», Գ. Էմինի «Սասունցիների պարը» պոեմի նկարազարդում, Մ. Պետրոսյան՝ «Արարատի ստորոտում», Ռ. Գրիգորյան «Խնդիրներ» կտավները ասվածի վկաներն են։ Ավետիսյանը պատմեց, որ այս ցուցահանդեսի նախագիծը եղել է դեռեւս 2016թ., երբ պատկերասրահի աշխատանքային ծրագրով որոշվել է կազմակերպել թեմատիկ ցուցահանդեսներ, որոնք հետո պետք է տարվեին շրջաններ՝ պատկերասրահի մասնաճյուղեր՝ Եղեգնաձոր, Մարտունի, Սիսիան, Ալավերդի. «Որպեսզի շրջանների բնակիչները նույնպես տեսնեին հայկական արվեստի այս լավագույն աշխատանքները։ Ցուցահանդեսի անցկացման գաղափարի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «AraratChallenge» համաշխարհային շարժումը»։
«Հատկապես վերջին շրջանում «Ararat Challenge» նախագծի շնորհիվ Արարատի շուրջ ծավալվել է մեծ հետաքրքրություն։ Ցուցահանդեսը հանրության լայն շրջանակներին ներկայացնում է հայ արվեստի նշանավոր վարպետների այն ստեղծագործությունները, որոնք անանց արժեքներ են թե՛ ինքնին եւ թե՛ որպես ինքնաճանաչման ու հայրենասիրության վառ օրինակներ»,–մանրամասնեց Ավետիսյանը՝ զուգահեռ տեղեկացնելով, որ կտավները մարզեր ցուցադրության դեռեւս չեն տարվելու, քանի դեռ չի լուծվել ապահովության հարցը։ Նշենք նաեւ, որ «Արարատ. սրբազան լեռը» կգործի մինչեւ նոյեմբերի 14-ը։

18-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO