Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»

Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հանդիպման համար։ Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված։ Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են։ Բայց ես կարող եմ որպես նախաբան ասել հետեւյալը. մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է, եւ գիտեք, որ մեր վերջին խոսակցությունից հետո որոշում է կայացվել, եւ այդ հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի մեկից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին եւ առաջին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։
Ինչպես կառավարության շենքի առաջ հանդիպմանը հայտարարեցի՝ փաստորեն մեկուկես տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել եւ 19 տարվա վաղեմության շահառուների խնդիրը լուծել ենք։ Բնականաբար, մեր նպատակն այն է, որ մենք հետ գնանք՝ հասնենք ամենասկիզբ։ Բայց, իհարկե, դա որոշակի աշխատանք է պահանջում մեզանից, եւ այդ աշխատանքը մենք իհարկե կկատարենք։
Ցանկանում եմ եւս մեկ շեշտադրում անել, որն արել եմ մեր նախորդ խոսակցության ընթացքում։ Ընդհանրապես, մանավանդ այն պայմաններում, երբ բազմաթիվ հարցեր երկար տարիներ չեն լուծվել, Հայաստանում երբեմն ավելի հեշտ է հարց չլուծելը, քան հարց լուծելը, որովհետեւ մենք ասացվածք ունենք չէ՞, «մի տնից չենք՝ մի հալի ենք»։ Երբեմն դա մեզ մխիթարում է։ Երբ մեր հարցերը լուծված չեն, եւ տեսնում ենք ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է մեր ազգային ասացվածքի տրամաբանությամբ՝ «մի տնից չենք՝ մի հալի ենք, իր հարցն էլ լուծված չէ, իմ հարցն էլ լուծված չէ»։
Բայց երբ ամենավերջից սկսում են հարցերը լուծվել եւ գալ առաջ, սակայն երբ մենք մի փոքր այդ կետից հեռու ենք, այդ պրոցեսին սկսում ենք բացասական վերաբերվել՝ մտածելով, որ այն հին տրամաբանությունը, որ «մի տնից չենք՝ մի հալի ենք»՝ պահպանվեր, քան թե հարցը այն կողմից սկսվեր լուծվել։ Եվ ես դա հասկանում եմ ինչից է, որովհետեւ մարդիկ մտածում են, որ գուցե նույն տրամաբանության մեջ կրկին հարցը գա հասնի իրենց շեմին, ու այդպես էլ այդ վերջին քայլը դեպի իրենց շեմը չանի։ Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք դա եւ գնալու ենք մինչեւ ամենասկիզբը։ Գիտեմ, որ նույնիսկ այդ դեպքում չենք կարող համարել, որ բոլոր հարցերը լուծված են, որովհետեւ, այնուամենայնիվ, ծառայության ընթացքում կան մահացած զինվորներ, որոնք դեռեւս շահառու չեն համարվում, որովհետեւ կան տարբեր կատեգորիաներ։
Հիմա պայմանն այնպիսին է, որ մարտական հերթապահության ընթացքում պետք է դեպքը տեղի ունեցած լինի, բայց հարցը հետեւյալն է. եթե օրինակ զինվորը մարտական հերթապահության գնալիս մեքենայի մեջ նստած վթարի է ենթարկվել, ինքը մարտական հերթապահության մե՞ջ է, թե մարտական հերթապահության մեջ չէ։ Ես կարծում եմ, որ ինքը նույնպես պետք է համարվի շահառու։
Այժմ մենք այս հարցն ենք լուծում։ Ենթադրենք, զինվորը մարտական դիրքում չէ, այլ թիկունքում ինչ որ տեղ, եւ ասենք հակառակորդն ականանետից կամ հրետանուց կրակել է, եւ զինվորը զոհվել է։ Այժմ նա չի համարվում շահառու։ Հիմա առաջին փուլում մենք այդ զինվորների խնդիրը կլուծենք, որից հետո կնայենք նաեւ հետագան։
Այստեղ հարցը նաեւ հետեւյալի մեջ է. հանգամանքները տարբեր են, որովհետեւ դա չի նշանակում, որ բոլոր վթարները պետք է մտնեն նույն կատեգորիայի տակ։ Ես ասում եմ հետեւյալը. զինվորը գնալիս է եղել մարտական հերթապահության, եւ ճանապարհին այդ դեպքը պատահել է, կարող են լինել նաեւ ուրիշ դեպքեր։ Հասկանո՞ւմ եք, սա այնպիսի հարց է, որ պետք է երկար, մանրամասն, լրջորեն քննարկել, լուրջ մոտեցում ցուցաբերել, բայց մի բանում կարող եք վստահ լինել, որ այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է, եւ չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը որեւէ քայլով, որեւէ ձեւով, որեւէ ժեստով, որեւէ անհարգալից կամ ոչ պատշաճ հարգալից վերաբերմունք ունենա զինծառայության ընթացքում որեւէ հանգամանքի բերումով զոհված, մահացած որեւէ զինվորի կամ որեւէ քաղաքացու նկատմամբ, ընդհանրապես, անկախ իր կարգավիճակից։
Բայց, մյուս կողմից, մենք պետք է նաեւ հասկանանք, որ դա անխուսափելի բան է, մենք ստիպված ենք որոշ ձեւակերպումներ անել, որոշակի տարբերակումներ մտցնել, որոշ կատեգորիաներ դնել, այլ տարբերակ ուղղակի չկա»։
Այնուհետեւ վարչապետը լսել է զոհված զինծառայողների խնդիրներն ու դիտարկումները, պատասխանել նրանց մի շարք հարցերի։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է մանրամասն քննարկել ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները։
Զոհված զինծառայողների մայրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման եւ իրենց հարցերին ականջալուր լինելու համար։

18-10-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO