Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԵՐԵՎԱՆ


Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում

Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ճամփա անցած, հազարամյակների պատմություն կերտած «վարդագույն» քաղաք Երեւանն այսօր դառնում է 2801 տարեկան։ Եթե նախորդ տարիներին մայրաքաղաքի տոնը նշանավորվում էր մեկ վայրում՝ Հանրապետության հրապարակում, ապա այս տարի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունն ամբողջությամբ փոխված է։ Առաջին անգամ քաղաքի տոնը հավասարապես նշվում է Երեւանի բոլոր վարչական շրջաններում։
«Բյուջեով՝ նախորդ տարիների համեմատ բավական համեստ, բայց՝ բազմաթիվ նորություններով։ Փոխվել են կազմակերպման փիլիսոփայությունն ու մոտեցումները։ Քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը ապակենտրոնացումն էր։ Մենք մշտապես խոսում ենք Հայաստանի մասշտաբով ապակենտրոնացումների մասին, որի անհրաժեշտությունը կա նաեւ Երեւանում։ Տոնն այս տարի կազմակերպվել է հետեւյալ տրամաբանությամբ՝ չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում»,–այս մասին «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նախորդ տարիներին Էրեբունի—Երեւանին նվիրված տոնակատարությունների կազմակերպման լավ կամ վատ լինելու վերաբերյալ Կարապետյանը գնահատական չի հնչեցնում, միայն նկատում է՝ տոնին նվիրված միջոցառումներն այնպես էին կազմակերպվում, որ կենտրոնում առանցքային գլխավոր միջոցառումն էր, իսկ մնացած վարչական շրջանների հանդիսությունները միջոցառման ստվեր էին հիշեցնում։ «Հիշեցնում էր այսպես ասած՝ հոգու պարտք, քան ինչ—որ արժեքավոր բանի մատուցում։ Կենտրոնական հրապարակում էլ լինում էին նույն ժանրի մեջ երգող մի քանի արտիստներ։ Ամիսներ առաջ, երբ սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, քաղաքապետի հանձնարարությամբ որոշվեց վարչական շրջաններում հավասարաչափ, հավասարազոր համերգներ եւ միջոցառումներ կազմակերպել։ Մենք արդեն քարտեզն ու համերգների ցանկը հրապարակել ենք, օրինակ, Նուբարաշենում կհնչի ռոք, Դավիթաշենում՝ ջազ, Արաբկիրում՝ դասական, Կենտրոնում՝ փոփ, Քանաքեր—Զեյթունում՝ ռետրո եւ այլն։ Բոլոր վայրերում համերգները սկսվելու են նույն ժամին՝ 19։00—ին»,—տեղեկացրեց Կարապետյանը՝ նշելով, որ ինքը ամենայն հավանականությամբ կլինի Նուբարաշենում։
Ասում է՝ իր համար շատ հետաքրքիր է լսել ռոք երաժշտությունը հայկական մթնոլորտում։ Նուբարաշենն, ըստ նրա, մայրաքաղաքի հետաքրքիր առանձնահատկություն ունեցող վարչական շրջաններից մեկն է. «Վստահ եմ՝ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը Նուբարաշենում երբեւէ չի եղել։ Ես նույնպես մինչեւ վերջերս այս վարչական շրջանում չէի եղել։ Հաճելիորեն զարմացած եմ։ Կանաչ, շատ հետաքրքիր փոքրիկ թաղամաս է, մի քիչ քաղաքից կտրված, բայց շատ կոլորիտային։ Կարծում եմ՝ այս համերգի շնորհիվ երեւանցիները եւ երիտասարդությունը իրենց համար նոր բան կբացահայտեն»։
Էրեբունի—Երեւանի 2801—ամյակի տոնակատարությունների համար այս տարի նախատեսվում է ծախսել մոտավորապես 150 մլն դրամ։ Ինչպես տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակը, 2019թ. տեղի է ունեցել թափանցիկ եւ իրական մրցութային գործընթաց, ինչը Կարապետյանը բացառիկ դեպք է որակում վերջին մեկ տասնամյակի համար։ Մրցույթին մասնակցել է շուրջ 20 կազմակերպություն, որոնցից տոնակատարությունների կազմակերպման համար ընտրվել են 10—ը. «Շատ կազմակերպություններ, անհատներ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են միջոցառումներ կազմակերպելով նոր պայմաններում են մրցակցել։ Վստահաբար կարող եմ ասել, որ վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ մրցույթները հաղթում են մեկից ավելի կազմակերպություններ։ Հաղթողների թվում, ի դեպ, նախկին կազմակերպությունները չկան, թեեւ նույնպես մասնակցել են։ Չեն հաղթել, որովհետեւ իրենց գնային առաջարկները մրցունակ չեն եղել»։
150 մլն դրամ տոնի համար ծախսելու նպատակահարմարության մասին խոսելիս՝ Կարապետյանը նշեց, որ պետությունն առանձին սոցիալական, քաղաքաշինական, կրթական ծրագրեր ունենալու հետ զուգահեռ նաեւ մեծ տեղ է հատկացնում մայրաքաղաքի տոնին, քանի որ այն համարում է քաղաքային կյանքի կարեւոր բաղադրիչը։ «Ըստ էության, սա ոչ միայն ծախս է, այլ նաեւ ներդրում՝ քաղաքի հետագա զարգացման համար, որովհետեւ տոնին մասնակցում են նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Հորդորում եմ՝ այսօր մասնակցել միջոցառումներին եւ ականատես լինել այստեղ իրենց հանգիստը կազմակերպած զբոսաշրջիկների մասնակցությանը։ Նրանք հետեւում են, թե որ քաղաքում ինչ միջոցառում է տեղի ունենում»,—ընդգծեց Կարապետյանը։

19-10-2019





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO