Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԱՇԽԱՐՀ


Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է

Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ մտադրությունից չի հրաժարվում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Համաշխարհային քննադատող արձագանքները եւ ՄԱԿ-ի ու գերտերությունների հետզհետե ուժգնացող զգուշացումները կարծես թե զսպող ազդեցություն են թողել, եւ պաշտոնական Անկարան փոխել է իր հայտարարությունների տոնայնությունը, Սիրիայի տարածքով առաջ գնալու մտադրությունը։ Իհարկե, սա չի նշանակում, թե նահանջի դեպքում Թուրքիան վերջնականապես կհրաժարվի իր նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրերից։
Այժմ էլ այս իրավիճակը թերեւս, զինադադարի նման մի ժամանակահատված պիտի դիտարկել, մինչեւ Անկարան պաշտոնապես չհայտարարի իր զորքերի դուրսբերման մասին։ Երեկվա դրությամբ թուրքական զինուժը նոր փորձեր է արել Սիրիայի տարածքում առաջանալու նպատակով, ինչը վերոնշյալի հավաստումն է, որ տոնայնությունը կարծես թե փոխել է, բայց մտադրությունը՝ ոչ։
Իսկ օրերս Բաքվում կայացած «Թյուրքական երկրների 7—րդ գագաթնաժողովում» Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ելույթները հավաստեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ որոշել է բոլոր թուրքերի նոր հայր հռչակել իրեն, եւ այն գործերը, ինչն, իր կարծիքով, չի արել Աթաթուրքը, պիտի իրականացնի ինքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ իր ավագ եղբոր ներկայությամբ սպառնացել է, որ «Ադրբեջանի հողերի վրա ստեղծված Հայաստանը դեռ պատասխան է տալու», եւ որ արդեն ծրագրել են, թե ինչպես պիտի «ետ բերեն Զանգեզուրը» (այս թեմային կանդրադառնանք մեր հաջորդ թողարկումներում)…
ՏԱՍՍ—ի տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Սիրիայում շարունակվել են թուրքական ներխուժումն ու ոտնձգությունները, որոնց ընթացքում թուրքական զինուժը փորձել է խորանալ երկրի տարածքում։ Սա, թերեւս, վերեւում նշված զինադադար խաղալու պահն է, երբ Անկարան փորձել է շունչ քաշել ահագնացող համաշխարհային ճնշումներից։ Սակայն նոր ռազմական գործողությունները երեւի թե այլեւս ազդեցիկ չլինեն, քանի որ սիրիական բանակը լուրջ հակահարվածներ է հասցնում, իսկ քրդական ռազմուժն ավելի հաճախ է տեղեկացնում թուրքական զինտեխնիկայի եւ զինվորների հերթական ոչնչացման մասին։
Բացի այս, կարծես թե իրավիճակ է փոխվել՝ կապված թուրքական ներխուժմանը սատարելու հետ։ Մենք այն տեսակետն էինք հայտնել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան տվել են իրենց համաձայնությունը՝ Թուրքիայի ռազմական գործողությունների համար։ Այս տեսակետը հիմնվում է այն համառ տրամաբանության վրա, որ այսօր աշխարհի կամ որեւէ տարածաշրջանի վերաձեւման ծրագիր չի կարող հաջողության հասնել, եթե համաշխարհային բեւեռների համաձայնությունը չկա։ Որովհետեւ՝ կամ այդ «ինքնագլուխ» երկիրը կպատժվեր որեւէ բեւեռի կողմից, կամ՝ բեւեռներն իրենք տարածաշրջանը կբաժանեին երկու մասի ու…
Բայց ոչ։ Տարածաշրջանը երկատված չէ եւ բաժանված չէ ճակատների, իսկ ահա, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան ավելի կտրուկ են արտահայտվում Թուրքիայի գործողություններին, ի դեմս՝ այդ երկրների նախագահների։
Թուրքիայի ռազմական գործողությունների բացասական հետեւանքների մասին ավելի բացահայտ է խոսվում, բացի սպասվող հումանիտար աղետից, միջազգային ամենաբարձր մակարդակներում խոսք կա նաեւ այն մասին, որ Թուրքիան նպատակ ունի օսմանյան կայսրության նախկին տարածքներում ուժեղացնել իր դիրքերը, այսինքն՝ Սիրիայում հաջողելու դեպքում հաջորդ թիրախներն են Իրաքը, Լիբանանը եւ այլն։ Մենք եւս գրել ենք այդ մասին՝ իբրեւ թիրախ նշելով նաեւ Հայաստանն ու Արցախը։
Իսկ աղետալի վիճակ արդեն իսկ կա. Սիրիայի հյուսիսում ավելի քան 300.000 մարդ այս հարձակման հետեւանքով լքել է տունը։ Այս փաստերն արձանագրել է «Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խումբը»։ Լոնդոնում տեղակայված դիտորդական խմբի տվյալներով՝ մեծ թվով մարդիկ են հեռացել իրենց տներից հատկապես Թել Աբյադ, Քոբանի եւ Հասակե շրջաններից։ Տեղահանվածների մի մասը տեղափոխվել է համեմատաբար ավելի ապահով վայրերում բնակվող իրենց հարազատների մոտ։ Շուրջ 40 դպրոց վերածվել է ապաստարանի, որտեղ պատսպարվել են մեծաթիվ մարդիկ։
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Պուտինը Էրդողանին հոկտեմբերի 22—ին հրավիրել է Սոչի։ Ապա պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից։ «Անհրաժեշտ է Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից, սա վերաբերում է բոլոր պետություններին»,— ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Մոսկվան օրեր առաջ չէր միացել ՄԱԿ—ի ԱԽ—ում առաջարկված՝ եվրոպական երկրների Թուրքիային քննադատող հայտարարությանը՝ նշելով, որ պետք է հաշվի առնվեն սիրիական խնդրի բոլոր հանգամանքները…
Վաշինգտոնը եւս չէր միացել եվրոպացիների հայտարարությանը՝ Սիրիային պաշտպանելու ցանկություն չունենալով։ Ստացվում էր՝ Սիրիան Ռուսաստանի բարեկամն է, Թուրքիան՝ Միացյալ Նահանգների։ Եվ երկու գերտերությունները որոշել էին հեռվից դիտել, թե ինչ իրավիճակ կառաջանա։
Սակայն մենք եւս կանխատեսում էինք, որ ինչպես Վաշինգտոնն ու Մոսկվան էին խաղացնում Անկարային, այնպես էլ Թուրքիան գործածեց իր կարգավիճակը՝ ԱՄՆ—ին ու ՌԴ—ին խաղացնելու համար։ Այսպես առաջին անգամը չէ, որ լինում է, ինչը ծանր է նստում միայն երրորդ կողմի վրա, որը դրվում է խաղարկման զոհասեղանին։ Մեզ՝ հայերիս ծանոթ երեւույթ է, ինչն այսօր զգում են Սիրիայում։
Պուտինի մի քիչ մեղմ զգուշացմանը, թե այլ երկրների ներկայությունից պիտի ազատվի Սիրիան, հետեւեց Թրամփի շատ կոշտ հայտարարությունը։ «Վաշինգտոնը ուշադիր հետեւում է Անկարայի ռազմական գործողություններին Սիրիայում եւ պատրաստ է կոշտ հարվածել Թուրքիային, եթե Էրդողանը կանոններով չխաղա»,–ասել է ԱՄՆ նախագահը։ Ավելին, նա նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահին։ «Պատմությունը բարեհաճ կվերաբերվի Ձեզ, եթե Դուք ամեն ինչ ճիշտ ու մարդասիրաբար անեք։ Բայց Դուք ընդմիշտ կմնաք սատանա, եթե լավ բաներ տեղի չունենան։ Ուժեղ տղա մի եղեք։ Հիմար մի եղեք։ Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»,–գրել է Թրամփը։ Հիշեցնենք, որ մինչ այդ էլ նա սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Էրդողանը ռազմական գործողություն սկսի։
Ինչ մնում է Եվրոպական միությանը, ապա բոլոր 28 երկրներն էլ իրենց հերթին պահանջում են, որ Թուրքիան դադարեցնի ռազմական գործողությունը։ Նման հայտարարություն է վերստին արել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը, ով զգուշացրել է, որ մարդասիրական իրադրությունն արդեն վերածվում է ճգնաժամի։
Սկանդինավյան երկրները առաջինն էին, որ դադարեցրին զենք—զինամթերք մատակարարել Թուրքիային, այսօր Ֆինլանդիայում ու Շվեդիայում նոր կոչ են արել՝ Թուրքիայում չանցկացնել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Անկարային մեկուսացնելու քայլեր նախաձեռնելով նաեւ մարզաշխարհում։ Ըստ ամենայնի, այս շրջափակումները կյանքի բոլոր ոլորտները կընդգրկեն, եթե թուրքերը շարունակեն փակել իրենց ականջները։ Նշենք, որ ՈւԵՖԱ—ն էլ կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Պատճառն այն է, որ EURO—2020—ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա—Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ հաջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն աշխարհի մի շարք երկրներ արդեն դատապարտել են։
Ինչեւէ, կարծում ենք՝ ամեն ինչ տանում է նրան, որ Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում։ Այս մասին խոսել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Նա Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Բայց Թուրքիան ռազմական գործողությունները կդադարեցնի 120 ժամով, մինչ քրդական ուժերը դուրս գան Սիրիայի հյուսիսային շրջաններից, իսկ ԱՄՆ—ն իբր նպաստելու է դրան։
Սա, իհարկե, ավելի շատ թուրքահաճ քայլ է, սակայն թուրքերը չեն պահպանել անգամ այդ 120 ժամը, ինչը կարող է ավելի խիստ պատժամիջոցների հանգեցնել, ինչն էլ գուցե թե ակնկալել են Սպիտակ տանը։
Այս առումով Կրեմլն ավելի հստակ է խոսում հետզհետե՝ «Սիրիան պետք է ստանձնի թուրք—սիրիական սահմանի վերահսկողությունը»։ Մոսկվան այլեւս անհանգստացած է Սիրիայի հյուսիս—արեւելքում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով առաջացած հումանիտար իրավիճակից, մասնավորապես՝ անհանգստացած է սիրիացի փախստականների համար։
Էրդողանն էլ իր կողմից է ասել, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում՝ «Եթե քրդական ուժերն իրենց զենքերը վայր դնեն ու դուրս գան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից, Թուրքիայի զինուժի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը կդադարեցվի»։
Այս մասին, ըստ «Էրմենիհաբերի», հայտարարել է Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության ժողովում։ «Ռազմական գործողությունը շարունակվելու է Մանբիչից մինչեւ Իրաքի սահման,–ասել է Էրդողանը։–Այդ հարցում բացառություններ չկան։ Մեր առաջարկը հետեւյալն է. թող բոլոր ահաբեկիչները հենց այս պահին զենքերը վայր դնեն, իրենց կողմից ստեղծված ծուղակները ոչնչացնեն ու դուրս գան անվտանգության այն գոտուց, որը մենք ծրագրել ենք ստեղծել։ Այդ դեպքում «Խաղաղության ակունքը» ավարտված կլինի։ Ոչ մի ուժ մեզ չի կարող կանգնեցնել, մինչեւ մեր նպատակին չհասնենք»։
Սա, պատերազմի բառապաշարով ասած, առավելապես «ուլտիմատում» է, քան թե առաջարկ։ Մի՞թե գերտերությունների եւ Թուրքիայի միջեւ ընթացող խաղը դեռ շարունակվում է, թե՞ Անկարան ի վիճակի չէ այլեւս դուրս գալ իր նախաձեռնած խաղից, ինչն ավելի ծավալվեց Բաքվում կայացած «Թյուրքական երկրների 7—րդ գագաթնաժողովում», ինչի մասին առանձին կխոսենք։

19-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO