Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը

Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական խորհրդի 1999 թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ հիմնադրվեց ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Չնայած ֆակուլտետն ընդամենը 20 տարեկան է, սակայն ժուռնալիստիկայի բաժինը ԵՊՀ-ում հիմնադրվել է դեռեւս 70 տարի առաջ՝ 1949-50թթ. ուսումնական տարում։ 1954-ին՝ ժուռնալիստիկայի բաժնի առաջին շրջանավարտների թվում էին հետագայում անվանի գրող, հրապարակախոսներ Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, ապագայում հայ մամուլի պատմության նվիրյալներից բանասիրության դոկտոր Լիդա Գեւորգյանը եւ այլք։ 1986—ի վերաբացումից մինչ օրս ֆակուլտետը տվել է շուրջ 2 հազար շրջանավարտ։
ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20—ամյակին նվիրված՝ երեկ համալսարանի Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին ներկա էին ֆակուլտետի դասախոսները, ներկա եւ նախկին ուսանողները, որոնց թվում՝ Հայաստանի օրեսնդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ներկայացրեց 20—ամյա ֆակուլտետի պատմությունը՝ նշելով, որ հոբելյանական միջոցառումները սկսել են հոկտեմբերի 16—ին՝ հայ մամուլի օրը։ Խոնարհումի եւ հիշատակի ոգեկոչման արարողություններ են եղել հայերեն առաջին տպագիր պարբերականի խմբագիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ, որը տեղադրված է մամուլի շենքի դիմաց, ապա նաեւ ֆակուլտետի հիմնադիր դեկան Գառնիկ Անանյանի շիրիմին։
«Ժամանակները փոխվում են արագ, եւ այդ փոփոխությունների մեջ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն աննախադեպ արագությամբ զարգացող տեղեկատվական—հաղորդակցական տեխնոլոգիաները։ Աննախադեպ փոխակերպումներ է ապրում նաեւ մեդիաոլորտը, ինչը ենթադրում է, որ լրագրողական կրթությունը նույնպես պետք է քայլի ժամանակին համընթաց, նույնիսկ մի քիչ առաջ անցնի՝ անդառնալիորեն հետ չմնալու համար»,– ասաց Մարտիրոսյանը։ Նրա կարծիքով, առանց հաշվի առնելու ժամակակակից տեխնոլոգիաների նորամուծությունները եւ դրանցով պայմանավորված փոխակերպումները, չենք կարող առաջ ընթանալ։ Այս պարագայում առաջնային է դառնում ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռազմավարության, ընթացքի ուղղության վերանայումը։ «Գիտակրթական եւ ուսումնակրթական կենտրոն լինելուց զատ, ֆակուլտետը պետք է դառնա նաեւ հետազոտական կենտրոն։ Պետք է իրատեսական համարենք ԵՊՀ—ում ժուռնալիստիկայի եւ հաղորդակցության ինստիտուտի ստեղծումը, որը կունենա հետազոտական լաբորատորիաներ՝ ապահովելով նոր որակ եւ նոր մակարդակ։ Այսօր բոլոր առումներով ժուռնալիստիկայի «ոսկե դարն» է, իսկ համացանցը եկել է ապահովելու ժուռնալիստիկայի շքեղ ընթացքը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ֆակուլտետի դեկանը։
ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանի խոսքով՝ անգնահատելի է լրագրողների դերը արժեքների, հանրային կարծիքի ձեւավորման եւ առհասարակ անձ կրթելու տեսանկյունից։ «Լրագրության եւ լրագրողների դերը հնարավոր չէ թերագնահատել։ Բավական է հիշել հանրաճանաչ դրույթը, որ ցանկացած իրադրություն միայն այն ժամանակ է իրական դառնում, երբ դրա մասին պատմում են ԶԼՄ—ները, մնացած ամեն ինչ մնում է ստվերում»,–ասաց Ասրիյանը՝ փոխանցելով նաեւ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանի շնորհավորական խոսքը։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհակալական խոսք ուղղեց բոլոր այն անձանց, որոնք 20 տարի շարունակ իրենց ջանքն ու եռանդն են ներդրել ժուռնալիստի մասնագիտությունն ընտրած ուսանողներին մասնագիտական գիտելիքներ եւ փորձ փոխանցելու գործում։ «Այսօր նաեւ մեր խոստումի օրն է, որ մենք շարունակելու ենք ջանք գործադրել ժուռնալիստիկայի ֆակուլտետի զարգացումը, շարունակական արդիականացումն ապահովելու համար, ինչպես նաեւ շարունակելու ենք ձգտել ավելացնելու եղածը եւ ձայն բարձրացնել ի պաշտպանություն խոսքի ազատության, ընդ որում՝ առանց միամիտ ակնկալիքի, որ այս պայքարը մի օր կարող է վերջ ունենալ»,–ասաց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանում մամուլի ազատությունն ապահովված է, չնայած «fake news»—երին, իրադարձությունների միակողմանի մեկնաբանություններին, տեղեկությունների նենգափոխումներին, զրպարտություններին։ «Խոսքի ազատությունը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի։ Այն անվիճելի նվաճում է եւ անառարկելի արժեք։ Խոսքի ազատությունը պաշտպանում է ոչ միայն քաղաքացիներին, այլեւ կառավարություններին, եթե թաքցնելու ոչինչ չունեն»,–հավելեց նա։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, ֆակուլտետի էթիկայի խորհրդի նախագահ Շուշան Դոյդոյանն էլ նկատեց, որ թեեւ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, սակայն բացարձակ իրավունք չէ. «Այն սահմանափակման ենթակա իրավունք է, քանի որ մենք նաեւ պատասխանատվություն ենք կրում մեր արտահայտած եւ հրապարակած խոսքերի համար»։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ մեր ժամանակներում նոր պահանջներ եւ մարտահրավերներ կան լրագրության եւ լրագրողի առջեւ, իսկ նորագույն տեխնոլոգիաներն էլ թելադրում են՝ ինչպես շարժվել եւ ինչ անել։ «Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություններ են տալիս եւ հեշտացնում մեր աշխատանքը, մյուս կողմից էլ՝ չստուգված լուրերն ավելի շատ են, ինչը լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Բնականաբար, նոր սերունդը՝ ուսանողները, իրենց հետ բերում են նոր պահանջներ եւ նոր մոտեցումներ, որից էլ պետք է բխեն ուսումնական ծրագրերը»,–ասաց Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ 20—ամյա ֆակուլտետը կհաղթահարի իր առջեւ ծառացած բոլոր խոչընդոտները եւ կպատրաստի այնպիսի մասնագետներ, որոնք մտնելով լրատվական դաշտ՝ իրենք կթելադրեն էթիկական որոշ կանոններ։

19-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO