Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սիրիական նոր զարգացումները «կմտնե՞ն» Կովկաս

Եթե Վրաստանում ամերիկյան ռազմաբազա տեղակայվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սիրիա ներխուժելու առաջին իսկ օրերից հետեւել ենք թուրքական զինուժի գործողություններին եւ ռազմական ծավալումներին սիրիական քրդական ինքնավարության տարածքում։ Դեռ այն ժամանակ համոզված էինք, որ առանց ռուս—ամերիկյան համաձայնության Անկարան ռազմական ուժ չէր մտցնի հարեւան երկրի տարածք, ինչը հիմնավորվեց ռազմական ծավալումների ընթացքում։ Զարմանալի էր, սակայն ռուս—ամերիկյան համատեղ վերաբերմունքը Թուրքիա—Սիրիա հակամարտության ժամանակ խնդրից հեռու պահեց եվրոպական համագործակցությանը, որի 28 անդամ երկրները ցայսօր էլ համաձայն չեն Թուրքիային անպատիժ թողնելու ռուս—ամերիկյան տրամադրություններին, ինչպես նաեւ՝ Սիրիայի տարածքում անվտանգության գոտու ստեղծման գաղափարին, որտեղ եւս ԵՄ—ին որոշիչ դեր չի հատկացված։
Այն, որ ռուս—ամերիկյան համատեղ վերաբերմունքը Թուրքիա—Սիրիա հակամարտության ժամանակ ակնհայտ էր, շարունակվում է նաեւ այսօր։ Օրերս ԱՄՆ—ի նախագահը հիշել է, որ ինչպես այս ընթացքում, այնպես էլ նախկինում «Մոսկվան իրեն գերազանց է պահել՝ թույլ տալով, որպեսզի ամերիկյան ուղղաթիռներն անցնեն Սիրիայի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային հատվածով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ—Բաղդադիին ոչնչացնելու համար»։
Սպիտակ տունը եւ Կրեմլը շարունակում են պայքարը Թուրքիային տիրելու համար, ինչը որոշակի սանձարձակ է դարձնում Անկարային, որն արդեն անհարգալից է արտահայտվում Եվրոպայի հասցեին, անգամ սպառնում է։ Իհարկե, սա չի կարող բավարարել եվրոպական համագործակցությանը, որին անդամագրվել է ցանկանում Թուրքիան։ Եվ ԵՄ անդամ երկրները հասկանալով, որ Վաշինգտոնը գոնե դեռ չի ցանկանում պատժել Անկարային, փորձում են պատժիչ գործառույթներ իրականացնել ՆԱՏՕ—ի միջոցով։ Ի միջի այլոց, Սպիտակ տնից տարբերվող հայտարարություններ է արել Պենտագոնը, որը հակված է պատժել Թուրքիային, եթե հիմնավորվի քիմիական զենքի կիրառումը թուրքական կողմից։
Այն, որ Անկարան սանձարձակ է պահում իրեն, երեւաց զինադադարից անմիջապես հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն Սիրիայի հյուսիս—արեւելքում «Խաղաղության ակունք» գործողության դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո նշեց, որ գործողությունն ավարտված չէ, եւ պատրաստ են վերսկսել ռազմական գործողությունները, եթե դրա կարիքը լինի։
Սա, թերեւս, ապագա սադրանքների համար հնչած հայտարարություն էր… Քանզի, ինչպես նշել էինք նախկինում, Անկարան բավարարված չէ անվտանգության գոտու ստեղծմամբ, որովհետեւ ակնկալում էր զավթել որոշ սիրիական տարածքներ՝ իր հետագա ծավալումների համար նախապայման ստեղծելով։ Իմիջիայլոց, ռազմական գործողության ավարտից հետո քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական հրետանին եւ ԱԹՍ—ներն անցել են գրոհի Սիրիայի հյուսիսում, մասնավորապես Թել Թամմիրի շրջակայքում, Սոդա գյուղն այս պահին անցել է թուրքական բանակի վերահսկողության տակ...»։
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը արդեն Բաքվում խոսել է արցախյան հակամարտության եւ այդ հարցում Մոսկվայի ունեցած դերի մասին։ Նորից առաջ քաշելով անհիմն պնդումներ, թե «հայկական կողմը օկուպացման տակ է պահում Ադրբեջանի հողերը», նշել է. «Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, եղբայրական Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, իսկ նրանց երջանկությունը՝ մեր երջանկությունը։ Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն։ Մենք Ռուսաստանի հետ էլ ենք խոսում Ղարաբաղի հարցի վերաբերյալ»։
«Մեր երկրի նախագահը ռուսական կողմի հետ ամեն հանդիպման ժամանակ ասում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունում արդյունք չկա, եւ խնդիրը կարող է լուծել Մոսկվան»,–հավելել է թուրք նախարարը, ինչը ենթադրում է, որ հայամետ Ֆրանսիային (ըստ Անկարայի եւ Բաքվի) պետք է փոխարինի «չեզոք» Թուրքիան։ Եվ թե ինչ կանի Մոսկվա—Վաշինգտոն—Անկարա եռյակը, միայն կարելի է ենթադրել սիրիական դեպքերի համապատկերում։
Ադրբեջանին եղբայրական նվիրվածության գովքն ավարտելուց հետո Չավուշօղլուն ասել է. «Եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված մնալ, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի այս հարցում»։ Վերջում նշել է, որ Թուրքիան կշարունակի մեծացնել ջանքերը արցախյան հակամարտության լուծման խնդրում։
Ինչպեսեւ ենթադրում էինք, Անկարան փորձելու է իր մերձավորարեւելյան ներխուժումները մեղմացնել Կովկասում հակամարտության օջախ ստեղծելով։ Իսկ Բաքուն պատրաստ է մեծ եղբոր ցուցումով վերսկսել արցախյան պատերազմը։ Եվ ամեն ինչ արվում է, որ Մոսկվան չխոչընդոտի։ Անկարան՝ իր կողմից, Բաքուն՝ իր։ Հոկտեմբերի կեսերին Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարել էր, որ հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն նրանք պետք է նախօրոք այդ մասին տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը, որպեսզի, նրա խոսքով, «զերծ մնան հուզական ֆոնից»։ Այսպես, Ռուսաստանի հայերը «լավության են արժանանում», քանի որ «ռուսահայեր» են…
Իսկ Անկարան հակաարցախյան եւ հակահայկական իր գործը դեռ Սիրիայում էր սկսել։ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել էր «Սիրիայում կռվող որոշ հայերի» մասին, որոնք «ավելի վաղ ձերբակալվել են «Քրդստանի բանվորական կուսակցության» շարքերում, հայ ահաբեկիչներ են, որոնք տարիներ առաջ թուրք դիվանագետներ են սպանել»…
Գուցե սա նաեւ մեր մեղքով է, որ պաշտոնական Երեւանը հետեւողականորեն չի ներկայացնում այն փաստերը, որ թուրքական եւ ադրբեջանական հարյուրավոր ահաբեկիչներ կռվում էին «Իսլամական պետության» կողմից եւ սպանվելուց հետո հերոսաբար թաղվում էին Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Կամ ինչպես էր Ստամբուլը վերածվել ահաբեկիչների ընդունման եւ բաշխման կենտրոնի, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից ահաբեկիչներ էին ժամանում եւ Թուրքիայի տարածքով անցնում Սիրիա եւ Իրաք՝ միանալով ծայրահեղ իսլամականների բանակին։ Եվ շատ այլ փաստեր կան ներկայացնելու։
Արցախի խնդիրը, ինչպես նշվեց վերեւում, վերստին բորբոքվելու եւ պատերազմի վերածվելու հեռանկարում է հայտնվել թուրք—ադրբեջանական քաղաքականության մեջ։ Այստեղ շատ վտանգավոր եւս մի հարց է առաջացել։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքաձեն մեկնաբանել է «The Heritage Foundation»—ի հետազոտող Լյուկ Քոֆֆիի նախաձեռնությունը, ով առաջարկել էր Սիրիայից դուրս բերած զորքը տեղակայել Վրաստանում, մասնավորապես՝ Ախալքալաքի՝ նախկինում ռուսական ռազմաբազայում։ Փորձագետի համոզմամբ՝ նման տեղակայումը կարեւոր է, քանզի արագ արձագանքի հնարավորություն կտա, եթե «Իսլամական պետությունը» իր ուժերը վերականգնի։
Ըստ Լյուկ Քոֆֆիի, այս հարցին պետք է պատասխանեն վրացի փորձագետները։ «Իսկ վրացական իշխանությունը մշտական կապի ու աշխատանքային հաղորդակցության մեջ է ԱՄՆ իշխանության եւ կոնգրեսի հետ։ Ռազմավարական հարցերը մեր երկրի համար քննարկվում են այդ ձեւաչափով։ Աշխատանքային ձեւաչափում նման հարց չի բարձրացվել»,–ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Հետաքրքիր է, որ ամերիկյան հիմնադրամի փորձագետը բազմիցս հանդես է եկել արագացված կերպով Վրաստանի՝ ՆԱՏՕ—ին անդամագրվելու նախաձեռնություններով, ինչը մշտապես հայտնվել է Կրեմլի ուշադրության կենտրոնում։
Իհարկե այստեղ առաջին բանը, որ մտածելու տեղիք է տալիս, այն է, որ մեր երկրի սահմանների մոտ, այն էլ հայաբնակ Ջավախքում կարող են սրվել ռուս—ամերիկյան հարաբերությունները։ Իսկ Հայաստանում է գտնվում տարածաշրջանում միակ ռուսական ռազմաբազան։ Կարող են սրվել ոչ միայն ռուս—ամերիկյան, այլեւ՝ ռուս—վրացական, հայ—ադրբեջանական եւ մեր կամքից անկախ՝ նաեւ հայ—վրացական հարաբերությունները, եթե Ջավախքը վերածվի գերտերությունների ռազմական թատերաբեմի… Հետաքրքիր է, այս հարցերը քննարկե՞լ են հայ գործընկերների հետ վերջերս Երեւան ժամանած Վրաստանի վարչապետն ու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաները։
Բայց կարող է բոլորովին հակառակը տեղի ունենալ։ Այսինքն՝ Սիրիայում (այս դեպքում՝ մերձավորարեւելյան) շարունակվող ռուս—ամերիկյան համատեղ տրամադրությունները տարածվեն նաեւ Վրաստանում (այս դեպքում՝ կովկասյան)։ Իսկ ամերիկյան զորքերի տեղակայումը կարող է բոլորովին այլ նպատակների ծառայել, եթե, ինչպես մեր նախորդ թողարկման հոդվածում էինք նշել, խնդիր է դրված տարածաշրջանում վերանայել (Սիրիայի, Իրաքի, Իրանի եւ Թուրքիայի) քրդական խնդիրը։ Եթե աշխարհի վերաբաժանման նոր օրակարգում Քրդստան ստեղծելու հարցը հանված է, իսկ Թուրքիան էլ պիտի մասնատվի (ինչպես «Մեծ Մերձավոր Արեւելք»—ում կամ «Նոր Մերձավոր Արեւելք»—ում կամ նմանատիպ այլ նախագծերում…)։
Հիշեցնենք, որ դեռ սրված են մնում Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում ՆԱՏՕ—ական զորքեր ունեցող եվրոպական երկրների, անգամ ԱՄՆ—ի հետ Անկարայի հարաբերությունները եւ երբեմն քննարկվում է ՆԱՏՕ—ական ռազմաբազան Հորդանանի «Մուաֆակ Սալտի» բազա տեղափոխելու հարցը։ Այս դեպքում Ախալքալաքում ամերիկյան ռազմաբազա ունենալը ձեռնտու կլինի ե՛ւ Վաշինգտոնին, ե՛ւ Թբիլիսիին։
Բայց դա հաստատ Մոսկվայի սրտով չի լինի։ Առանց այն էլ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում ռուս—ամերիկյան սիրիական հարցերում։ Օրեր առաջ ՌԴ ՊՆ—ն հրապարակել է տիեզերքից արված լուսանկարները, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ—ն Սիրիայից նավթ է արդյունահանում եւ արտահանում։ ՌԴ ՊՆ ֆեյսբուքյան էջը հրապարակել է տիեզերական հետախուզության կադրերը, ապա հայտնել է, որ ԱՄՆ—ի ռազմական պաշտպանության ներքո Սիրիայի արեւելքում նավթային հանքավայրերից վառելիքով բեռնված մեքենաները մաքսանենգ ճանապարհով տեղափոխում են վառելիքն այլ նահանգներ։ Նշվում է նաեւ, որ նավթն արդյունահանվում է Սիրիայի արեւմտյան հատվածում՝ առաջատար ընկերությունների կողմից տրամադրված սարքավորումների միջոցով՝ շրջանցելով ԱՄՆ—ի պատժամիջոցները։ Ներկա պահին մեկ բարել նավթի արժեքը 38 դոլար է, իսկ ամսական եկամուտը կգերազանցի 30 միլիոն դոլարը։
Այստեղ տեղին է հիշեցնել, որ նման կերպ էր վարվում նաեւ Անկարան՝ «Իսլամական պետության» հետ ժամանակին դավադիր գործարքներ կնքելով, նավթ եւ գազ բերելով Թուրքիա։ Եվ եթե վերադառնանք ռուս—ամերիկյան համատեղ տրամադրություններին, ապա դրանք կարող են այլ ընթացք ստանալ, եթե համատեղ որոշումները անհամատեղելի դառնան։
Այստեղ է, որ կրկին պետք է կարեւորենք մեր երկրի փոխլրացնող արտաքին քաղաքականության հանգամանքը, ինչը «եւ–եւ—ից» «կամ–կամ—ի» վերադարձ չի կարող ունենալ, երբ տարածաշրջանը եռում է հակամարտությունների շնչից։

29-10-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO