Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԵՐԵՎԱՆ


Շինարարական ինդուստրիայի հեռանկարները

Իրատեսակա՞ն է, արդյոք, 5 մլն եւ ավելի բնակչության տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Քաղաքի զարգացումը բավականին բարդ գործընթաց է եւ ունի իր տրամաբանությունը։ Անկախության տարիներին մեր մայրաքաղաքը սկսեց ընդլայնվել՝ ելնելով ազգաբնակչության պահանջներից եւ հաճախ շրջանցելով քաղաքի զարգացման օրինաչափությունները։
Երեւանի զարգացման հեռանկարների, հանրապետության մասշտաբով բնակչության տեղաբաշխման, տրանսպորտային համակարգի եւ քաղաքաշինական այլ խնդիրների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ։ «Քաղաքաշինության կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը Հայաստանի ամբողջ տարածքում բնակչության հավասարաչափ տարաբնակեցումն է։ Դեռեւս խորհրդային տարիներին տարբեր հաշվարկներ կային, թե որքան ազգաբնակչություն կարող է բնակվել Հայաստանում։ Այդ թիվը տատանվում էր 7 — 18 մլն—ի սահմաններում։ Իհարկե հաշվի էին առնում ռեսուրսները՝ հողային, ջրային, նաեւ լոգիստիկ հնարավորությունները եւ շատ ուրիշ գործոններ»,–ասաց Վերմիշյանը՝ ընդգծելով, որ այդ իմաստով իրատեսական է համարում կառավարության ծրագիրը, որով նախատեսվում է մինչեւ 2050 թվականը Հայաստանի ազգաբնակչությունը հասցնել 5 մլն—ի։ Ավելին՝ կոմիտեի նախագահը կարծում է, որ կարելի է գերազանցել 5 մլն—ը։
Բնականաբար, ազգաբնակչության ավելացումը ենթադրում է որոշակի մարտահրավերներ։ Մասնավորապես, 2 մլն ազգաբնակության ավելացման դեպքում պետք է ունենանք առնվազն 66 մլն քառակուսի մետր բնակմակերես, չհաշված հիվանդանոցները, պոլիկլինիկաները, դպրոցները, մանկապարտեզները, սպորտային եւ այլ ենթակառուցվածքները։ Քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խոսքով, այդ թիվը երեսուն տարվա կտրվածքով բաժանելու դեպքում տարեկան կստացվի 2.2 մլն քառակուսի մետր բնակմակերեսի կառուցում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք բավականին շատ երրորդ կարգի վթարային շինություններ, իսկ քաղաքաշինության գերխնդիրներից է այդ բնակֆոնդի նորացումը տարեկան 2 տոկոսի չափով, ապա եւս 1 մլն 800 հազար քառակուսի մետր բնակֆոնդ պետք է կառուցվի։ Նշենք, որ ամբողջ Հայաստանում ներկայումս ունենք 96 մլն քառակուսի մետր բնակտարածք։
«Երրորդ կարգի վթարային բնակարանային ֆոնդը հնարավոր կլինի թարմացնել 50 տարվա ընթացքում։ Իսկ եթե այդ 2 տոկոսին գումարենք 2.2 մլն քառակուսի մետրը, կստացվի ամեն տարի պետք է 4 մլն քառակուսի մետր բնակտարածք կառուցենք։ Սա ենթադրում է հսկայական շինարարական ինդուստրիայի զարգացում։ Եթե մենք այսօր չսկսենք մտածել այդ մասին եւ համապատասխան քայլեր չձեռնարկենք այդ ուղղությամբ, ապա հետ կընկնենք մեր ծրագրից։ Դրա համար անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ իրականացնել՝ ներգրավելով խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք խթանելու համար պետք են որոշակի մոտիվացիոն քայլեր՝ կլինեն դրանք հարկային դաշտում, թե օրենսդրական փոփոխությունների կամ այլ ձեւաչափով»,–մանրամասնեց զրուցակիցս՝ նշելով, որ ներկայումս քաղաքաշինության պետական կոմիտեի կարգավիճակը թույլ չի տալիս ամբողջությամբ կառավարել այդ գործընթացը, քանի որ քաղաքաշինության ոլորտում քաղաքականությունը մշակում է կառավարությունը։
Տարիների ընթացքում Երեւան քաղաքն ընդլայնվել է եւ այսօր որոշակի միջամտություն է պետք այն քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելու համար։ Փաստն այն է, որ մեր ազգաբնակության մեկ երրորդն ապրում է մայրաքաղաքում՝ դրանից բխող մարտահրավերներով եւ խնդիրներով։ Երեւանի ագլոմերացիայի (տարաբնակեցում) մասին սկսել են մտածել դեռեւս 30—40 տարի առաջ։ Ներկայումս նույնպես կառավարությունում քննարկվում են մի քանի նման ծրագրեր, թե ո՞ր ուղղությամբ պետք է իրականացվի ագլոմերացիան Երեւանից դուրս, ինչ ազգաբնակչություն պետք է վերաբնակեցվի, ինչ ռեսուրսներ են պետք եւ այլն։ Վերմիշյանն առանց փակագծերը բացելու նշեց, որ արդեն չորս տարածաշրջանների ուղղությամբ ծրագրեր կան մշակված, մնացածն էլ՝ առաջիկայում են նախատեսում։
Մայրաքաղաքի քաղաքաշինական դիմագծի ձեւավորման վրա գերիշխող ազդեցություն ունի քաղաքի փոքր կենտրոնը, հետեւաբար, կարեւորվում են դրա ճիշտ կառուցապատումն ու համաչափ տարածական զարգացումը։ Պատմամշակութային հետք ունեցող քաղաքների համար քաղաքաշինական լավագույն լուծումներից է համարվում «հին քաղաքի» պահպանումը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներից ազատ լինելն ու հետիոտնային տարածք հանդիսանալը։ Զրուցակիցս նշեց, որ մենք նույնպես նման հեռանկար ունենալու հնարավորություն ունենք. «Երեւան քաղաքի կենտրոնն առանձնահատուկ նշանակություն ունի, առաջին հերթին այն մեր երկրի այցեքարտն է, որը շատ զգույշ եւ նուրբ վերաբերմունք է պահանջում։ Անցած տասնամյակների ընթացքում այնքան էլ կանոնակարգված մոտեցում չի ցուցաբերվել կառուցապատման խնդիրների նկատմամբ, հետեւաբար, այսօր շատ լուրջ վերաբերմունք է պետք ունենալ մշակութային ժառանգության հանդեպ։ Մոտեցումը հետեւյալն է՝ կենտրոնում չպետք է լինի ոչ մի նոր կետային կառուցապատում, անհրաժեշտ է մշակել կանոնակարգեր, սահմանափակել կառուցապատման խտությունը»։
Այս խնդիրը քաղաքաշինության կոմիտեի նախագահը համարում է առավելապես քաղաքաշինական, քան մշակութային։ Որպես օրինակ բերեց Պրագա քաղաքը, որի հուշարձանների վերանորոգման, քաղաքի ընդհանուր ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների լուծման համար տրամադրվող գումարի զգալի մասը մուտքագրվում է զբոսաշրջային ոլորտի հարկերից։ Ինչո՞ւ, որովհետեւ դրանք են զբոսաշրջիկներ բերում քաղաք։
Քաղաքի զարգացման կարեւորագույն խնդիրներից է քաղաքային տրանսպորտի կարգավորումը։ Դրա հետ կապված կան հետաքրքիր ծրագրեր։ Վերմիշյանի խոսքով, քննարկվել է քաղաքի կենտրոնում եվրոպական չափանիշներին համապատասխանող անվճար հասարակական տրանսպորտի հարցը, որը ենթադրում է, օրինակ՝ տասը անվճար երթուղի փոքր կենտրոնում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի թեթեւացնել մեքենաների հոսքը դեպի քաղաքի կենտրոնական հատվածներ։ Ի դեպ, անգամ կա այդ ծրագրի ֆինանսավորման աղբյուրը։

05-11-2019





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO