Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի»

Զգույշ պիտի խոսենք։ Ամեն ոք իր կամ այլոց փորձից կարող է դեպքեր հիշել, թե մեկ հատիկ բառը մարդկային կյանքում ի՛նչ ավերածությունների է հանգեցնում։ Անզգույշ կամ անպատշաճ խոսքի պատճառած վնասի արձագանքն է ամրագրված առած—ասացվածքների շարանի մեջ. «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա», «Գեշ լեզուն ածելուց սուր է», «Էն թավուր օրթնութուն կա, որ անեծքից շատ փիս ա», «Օձի կծածը կը լավանա, լեզվի կծածը չի լավանա», «Հորն ողորմի կա, որ «շան որդի» ասելուց վատ է»։
Լեզվի երկսայրի դերակատարման խորհուրդն ու զգուշացումն ենք հանդիպում հայ ժողովրդական հանելուկներից մեկում. «Մուր ալ չիմ, թուր ալ չիմ, հեմ հը սեւցնում, հեմ կը մեռցնում»։
Ռուսերեն ասացվածքը նույնպես հոռի խոսքը կապում է անգամ մեղրով ուտելու անհնարինության հետ («իչՃ«ղ« ոն«ՂՁ Յ ձՁՈպՁՉշսՇ ՇճՃ«Շ շճ մՁ»ճՌՎ»)։ Անգլերեն ու ֆրանսերեն ասացվածքները միաբերան հորդորում են, թե ավելի լավ է ոտքդ սայթաքի, քան լեզուդ («Better the foot slip than the tongue», «Il vaut mieux glisser du pied que de la langue»)։ Ըստ ֆրանսերեն մեկ այլ ասացվածքի՝ խոսելուց առաջ հարկավոր է լեզուն բերանում յոթ անգամ շուռ տալ («Il faut tourner sept fois sa langue dans sa bouche avant de parler»)։ Անգլերեն մեկ այլ ասացվածք առավել հիմնավոր խորհուրդ է տալիս, թե այսօր մտածիր, վաղը խոսիր («Think today and speak tomorrow»)։
Մարդկանց տարիքային, սեռային, ազգակցական, աշխարհայացքային, հոգեբանական, դերային, պաշտոնեական, իրավիճակային եւ այլ տարբերությունների պատճառով, անգամ անկախ հաղորդակցվողներից, գոյանում են ոչ միայն անցանկալի, այլեւ անընդունելի, անհանդուրժելի կամ անձեռնմխելի թեմաներ։
Չմոռանանք դա, երբ մեր բերանն ենք բացում՝ անկախ այն հանգամանքից, սառն ենք ու սթա՞փ, թե՞ հուզված կամ անսթափ։ Եթե մի փութ մեղրն էլ չի օգնելու, ավելի լավ չէ՞ կապ դնենք մեր լեզվին, քան թե փորձանքի մեջ հայտնվենք եւ հետո ներողամտություն հայցենք. ի դեպ, «խմած լինելու» պատրվակը, որով երբեմն փորձում են անզգույշ արտահայտության համար արդարանալ, բնավ էլ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» չէ, այլ ճիշտ հակառակը՝ ծանրացուցիչ։ Հոգեվերլուծությունից հայտնի է, որ հարբած մարդն ասում է հենց այն, ինչ սթափ ժամանակ քողարկում է։
Ավելացնենք, որ երբեմն «հենց խոսք» ասելու կարիք, այնուամենայնիվ, լինում է, դիցուք՝ դիտողություն անելիս։ Կարեւոր է հիշել հետեւյալը. ոչ այնքան ինքնին դիտողության բովանդակությունն է լինում անընդունելի, որքան դրա ձեւը, հանգամանքները, պարագաները։
Դեյլ Քառնեգին ղեկավարին հորդորում է ենթակային դիտողություն անելիս պարտադիր կերպով սկսել գովեստի որեւէ առիթից։ Կառավարաբանության մեջ խորհուրդ է տրվում դիտողություն («հենց խոսք», «թթու խոսք», անձի արժանապատվությունը շոշափող հանդիմանություն) անել մեկուսի, իսկ դրվատանքը՝ անպայման այլոց ներկայությամբ։ Եվ այդ խորհուրդը, ի դեպ, առաջինը հայ մեծ փիլիսոփա Եզնիկ Կոբացին է տվել. «Աստուածսիրութիւն է առանձին յանդիմանել»։
Իսկ իսրայելցի կառավարաբան Իցհակ Ադիզեսը իր նշանավոր «Իդեալական ղեկավար» գրքում ասում է. «Ես հաճախ կատակում եմ, թե լավ առաջնորդին հնարավոր է ճանաչել լեզվի վրայի սպիներից. չէ՞ որ նրան հաճախակի է հարկ լինում լեզուն կծել։ Նա պետք է իմանա ինչ ասել, ավելորդ բան չասել եւ չվրդովվել սեփական միանգամայն տեղին դատողություններն ասելու անհնարինությունից»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

08-11-2019





27-02-2020
Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել
Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության ...


27-02-2020
Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու
Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա ...


27-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի ...


27-02-2020
Արցախը գլոբալ քաղաքական գործոն է
Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր ...


27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում
Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. ...


27-02-2020
Տերյանը եւ քրիստոնեությունը
«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում ...


27-02-2020
Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»
Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության ...



27-02-2020
«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»
Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ...

27-02-2020
Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ...

27-02-2020
Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



27-02-2020
Դեբեդի կիրճը
Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO