Հավաքականի գլխավոր մարզիչը հաստատվեց
Հարցը պարզաբանեց ՀՖՖ նախագահը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պատմությունում 19-րդ գլխավոր մարզչի նշանակումն աննախադեպ հնչեղություն ստացավ։ Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գործկոմի մի քանի անդամներ հայտարարեցին, որ այդ պաշտոնին Աբրահամ Խաշմանյանի նշանակումը կատարվել է կանոնակարգի խախտմամբ, քանզի փաստաթուղթը չի ենթադրում այդ հարցում ՀՖՖ նախագահի անձնական նախաձեռնության դրսեւորում։ Արդեն երեկ հրավիրված գործկոմի նիստում կնճիռը հարթվեց, իսկ ֆեդերացիայի ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում կատարվածը համարեց թյուրիմացություն։ Երեկվա իրադարձություններն ավելի ընկալելի դարձնելու համար, թերեւս, տեղին է սկսել որոշ մանրամասներից։ Ըստ այդմ՝ Աբրահամ Խաշմանյանի նշանակմանն առաջինը արձագանքել էր ՀՖՖ գործկոմի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (նա, ինչպես հայտնեց Ա. Վանեցյանը, գործկոմի երեկվա նիստին չի մասնակցել), որը տեղեկացրել էր խախտման մասին՝ նշելով, որ գլխավոր մարզչի ընտրությունն ու հաստատումը կատարվել է առանց գործկոմի հետ համաձայնեցնելու։ Դա հաստատել էր նաեւ ֆեդերացիայի ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ առանց գործկոմի հաստատման գլխավոր մարզչի նշանակումն իրավական ուժ չունի։ Այդ իրավիճակում երեկ ՀՖՖ կենտրոնակայանում շտապ կարգով հրավիրվել էր կազմակերպության գործկոմի նիստ, որին, ինչպես տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից, մասնակցել են 16 անդամներից 13—ը։ Նրանք էլ միաձայն կողմ են քվեարկել Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը։ Նիստի ավարտին լրագրողներին հանդիպեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, որը պարզաբանեց տեղի ունեցածի պատճառները։ Մինչ այդ նա տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային հավաքականն այլեւս պաշտոնապես ունի նոր գլխավոր մարզիչ, եւ հաջողություն մաղթեց Աբրահամ Խաշմանյանին այդ պատասխանատու աշխատանքում։ Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ Ա. Վանեցյանը նշեց, որ իրականում որեւէ արտառոց բան չի կատարվել։ «Եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար նշանակվել է ծառայողական քննություն, եւ ֆեդերացիայի համապատասխան պաշտոնյաները կպատասխանեն այդ հարցերին, ու նրանց նկատմամբ կցուցաբերվի համապատասխան վերաբերմունք։ 2019 թվականի հունիսի 26—ին տեղի է ունեցել մեր հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը։ Դրա համաձայն՝ բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների նշանակումը վերապահված է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին։ Գործող օրենքի համաձայն՝ ընդունվելուց հետո նոր կանոնադրությունը պետք է մուտքագրվեր ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Ինչ—ինչ պատճառներով մուտքագրումը կատարվել է հոկտեմբերի 25—ին եւ գրանցում կստանա 10 աշխատանքային օրում։ Ֆորմալ առումով այդ ժամկետը լրանում է վաղը (այսինքն նոյեմբերի 8—ին — Հ.Ն.)։ Մեր աշխատակազմը ինձ չի տեղեկացրել դեռեւս գրանցված չլինելու մասին։ Դա զուտ տեխնիկական սխալ է, որը թույլ է տրվել մի աշխատակցի կողմից։ Նա, վախենալով իր վրա խոսակցություն բերելուց, որեւէ մեկին չի հայտնել կանոնադրությունն ուշացումով գրանցման ներկայացնելու մասին։ Այնպես որ, բարձրացված աղմուկն ընդհանրապես տեղին չէր»,– պարզաբանեց ՀՖՖ նախագահը։ Նա հավելեց, որ այդ ամենում չի տեսնում քաղաքական դրդապատճառներ եւ կոչ արեց միավորվել լավ ֆուտբոլ ունենալու գաղափարի շուրջ։ «Մեր գրանցած հաջողությունները լինելու են շարունակական։ Այս տարի արդեն իսկ մարզերում կառուցել ենք 52 փոքր խաղադաշտ։ Համոզված եմ՝ ունենալու ենք նոր հաղթանակներ եւ լավ ֆուտբոլ»,–եզրափակեց ֆեդերացիայի ղեկավարը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
08-11-2019
|

փակել >>
|