Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անկարան, բացի սիրիականից, կարող է բախվել նոր խնդիրների

Միասնությունը տարածաշրջանի երկրների համար այլընտրանք չունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր նախորդ հրապարակումում բավականաչափ տեղ էինք հատկացրել վերջին տարիներին հայ-սիրիական հարաբերությունների այն հատվածին, ինչն առնչվում է Սիրիայի դիմադրական քաղաքականությանը, նախ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ապա Թուրքիայի զինուժի՝ Սիրիա ներխուժումների հետ։ Նաեւ, թե այդ ժամանակահատվածում ինչպիսի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանը սիրիացի բարեկամ ժողովրդին բուն Սիրիայում, նաեւ պատսպարել ու աջակցել է հազարավոր սիրիահայերի արդեն մեր երկրում, ինչը մեր պատկան մարմինների պատասխանատուների խոսքով պատրաստ են անել նաեւ այսօր, եթե ցանկություն հայտնեն գալ։
Իսկ դրա կարիքը կարող է վերստին լինել, քանզի Անկարան չի հանդուրժում ԱՄՆ—ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի ընդունման փաստը, ինչը կարող է նոր ռազմական գործողության մղել թուրքերին՝ ի պատասխան Վաշինգտոնի հայամետ դիրքորոշման։ Թուրքիայի նախագահ Էրդողանը զինադադարից անմիջապես հետո էր անգամ հայտարարել, որ չի բացառվում՝ նոր ռազմական գործողություն սկսեն, եթե դրա անհրաժեշտությունը նկատվի։ Վերջերս էլ Անկարայից հնչում է, թե իբր ոչ բոլոր քրդական խմբավորումներն են հեռացել «անվտանգության գոտուց»։ Հիմա դրան կավելանա հայկական հարցի արծարծումը ԱՄՆ—ի կողմից, գուցե հետո այլ երկրներ եւս միանան։ Այսինքն՝ թուրքերը կգնան նոր սադրանքի, որպեսզի ամերիկացիներին ստիպեն բանակցել Հայոց ցեղասպանության հարցի ծավալումը սառեցնելու նպատակով։ Նման փորձեր եղել են նախկինում եւ ցավոք, ազդել են։
Եվ առաջին արձագանքը կա արդեն։ Երեկ Թուրքիայի ու ԱՄՆ—ի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ հաստատել են առաջիկայում իրենց հանդիպումը։ Նրանք կհանդիպեն նոյեմբերի 13—ին Վաշինգտոնում՝ Դոնալդ Թրամփի հրավերով։ Հետաքրքիր է, որ այս շաբաթվա սկզբին երեք թուրք պաշտոնյաներ ասել էին, թե իրենց նախագահը կարող է հետաձգել այցը՝ ի նշան բողոքի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հայանպաստ բանաձեւի ընդունման։ Նշվել էր նաեւ, որ, այնուամենայնիվ, Թրամփն ու Էրդողանը ամուր կապեր ունեն, ինչը պահպանվեց անգամ Կոնգրեսում Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական գործողության քննադատությունից, Ռուսաստանից S—400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգի գնումից եւ այլ կտրուկ խնդիրներից հետո։ Եվ կարծիք կա, որ այս մի խնդիրն էլ չի խոչընդոտի. հանդիպումը Վաշինգտոնում կկայանա։
Այստեղ քայլ պետք է անի նաեւ Հայաստանը։ Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունից՝ մշտապես նշել ենք, որ ճանաչմանը պիտի հետեւի դատապարտումը, որից հետո առաջ կգա ինչպես ցեղասպանության վնասների (մարդկային զոհերի, գաղթածների, բարոյական, նյութական եւն) հատուցման, այնպես էլ հայկական պահանջատիրության հարցերը։ Հայերին ցեղասպանել են Հայաստանում, իրենց հայրենիքում, ինչը, բացի զանգվածային կոտորածներից եւ հսկայական վնասներից, հանգեցրել է նաեւ հայության հայրենիքի հսկայական մասի կորստին։
Մի կարեւոր հիշեցում անենք։ Հոկտեմբերի առաջին կեսին Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ՝ «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը (Կիպրոս), կարծես զգալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը, խոսել էր հայկական խնդիրներից։ Նա կարեւորել էր Հայաստանի հզորացումը, որպեսզի հայկական հիմնախնդիրներն առավել լսելի դառնան (Հայաստան—Հունաստան—Կիպրոս ձեւաչափի կարեւորությունից խոսել ենք արդեն,—Ա.Մ.). «Ես միշտ շնորհակալ եմ իմ երկրորդ հայրենիքին՝ Հայաստանին եւ հայ ազգին, որոնք ինձ հնարավորություն են տալիս պայքարել հանուն հայերի պատվի... Այս այցը շատ կարեւոր է, եւ մենք պետք է ջանքեր չխնայենք, որպեսզի այսօրինակ հանդիպումներն արդյունավետ լինեն Արցախի ապագայի համար։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի տարբեր հանրությունների կողմից Արցախի ժողովրդի իրավունքներն ավելի լավ պաշտպանվեն»,—ասել էր նա։
Անկարան պարզելու խնդիրներ ունի նաեւ ԵՄ երկրների հետ։ Ֆրանսիան արդեն պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիա ներխուժելու համար։ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ եւս հսկայական աշխատանքներ են արվել, ու չի բացառվում, որ մի շարք եվրոպական երկրներ, անկախ ԱՄՆ—ի դիրքորոշումից, կնախաձեռնեն միջազգային օրակարգ՝ Սիրիայի քրդերին պաշտպանելու, Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Անկարայի առջեւ դնելու առումով։
Իհարկե, ինչպես նախկինում էինք զգուշացրել, նման ծավալումները կարող են դրդել Թուրքիային, որպեսզի Ադրբեջանին վերստին ներքաշի մեզ հետ հակամարտության մեջ։ Սա կարող է տեղի ունենալ հենց այն ժամանակ, երբ Թուրքիան նորից իր զինուժը Սիրիայի տարածք մտցնի։
Այս օրերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին։ ՄՃԽ ղեկավարը ՀՀ նախագահին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները եւ իրականացվող հետազոտությունները։ Նշել է, որ ՄՃԽ—ն նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները եւ հրապարակում զեկույցներ, հաշվետվություններ, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացնում դրանց կարգավորման վերաբերյալ։ Նշվել է, որ առաջիկայում զեկույց կհրապարակվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Կարծում ենք՝ ԵԱՀԿ ՄԽ հետ աշխատանքը չպետք է բացառի նաեւ այլ ուղղությամբ աշխատանքներ տանելու եւ մեր խնդիրները լուծելու համար։ Հակամարտության շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները կնպաստեն միջազգային հանրության կողմից հակամարտության եւ դրան առնչվող գործընթացների վերաբերյալ ավելի առարկայական ընկալումների ձեւավորմանը։
Ճիշտ կլինի, որ մեր արտաքին խնդիրներին արձագանքեն նաեւ ՀՀ—ում ապրող ազգային փոքրամասնություները (որոշները՝ դիմելով նաեւ իրենց մայր—երկրներին), ի վերջո, հակամարտությունը որեւէ կերպ բոլորին է առնչվում։ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը առիթով հիշեցրել է, որ տարիներ շարունակ եզդիները եղել են հայերի կողքին հայ—ադրբեջանական կռիվների ժամանակ, եւ վստահեցրել է, որ այսօր էլ պատրաստ են ու կանգնում են հայերի կողքին։ Սա, իրոք, այսպես է, եւ եղան եզդի զինվորներ, որ իրենց լավագույնս դրսեւորեցին նաեւ 2016—ի ապրիլյան պատերազմի ժամանակ։
Այսպես կողք կողքի կռվում էին նաեւ Սիրիայի եւ Իրաքի ազատագրության համար արաբները, քրդերը, եզդիները, հայերը, ալեւիները, ասորիները եւ այլք՝ ընդդեմ իսլամական ծայրահեղականների, որ փորձում էին ստեղծել «Իսլամական պետություն»՝ այլ երկրների տարածքը զավթելով։
Սա շատ նման է մեր պատմության այն հատվածին, երբ թուրքերը զավթեցին հայկական հողերը, ցեղասպանեցին բնիկներին եւ ստեղծեցին մեր տարածաշրջանում երբեւէ չգոյ թուրքական ու ադրբեջանական պետությունները։ Այսօր արաբներն ու քրդերը միշտ են այդ օրինակը բերում՝ հատկապես 1915—1923թթ. Հայոց ցեղասպանության հետ կապված։
Պատմությունը կարող է կրկնվել, ուստի վերոհիշյալ բոլոր ազգերը այսօր թուրք—սիրիական հակամարտության ընթացքում կանգնած են Սիրիայի կողքին եւ պետք է փորձեն կանխել պատմության կրկնությունը։ Որովհետեւ կրկնությունը պակաս ցավոտ չի լինում...

08-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO