Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Տարածաշրջանային հեռանկարները՝ մեր պետության տեսլականներում

Հայաստանը պետք է վստահության արժանանա հիմնական ուժերի հետ հարաբերություններում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Այլեւս փաստ է այն, ինչը հիմնավորել ենք մեր նախորդ հրապարակումներում. թուրքական ներխուժումը Սիրիա, առհասարակ թուրք-սիրիական հակամարտությունն ի սկզբանե Թուրքիայի եւ Սիրիայի շահերի բախման հետեւանքը չեն միայն։ Այստեղ ավելի առաջնային դիրք են մղված գերտերությունների շահերը տարածաշրջանում, ինչն էլ հնարավորություն տվեց Անկարային մի որոշ ժամանակահատված խաղալ ռուս—ամերիկյան տարաձայնությունների լարերի վրա՝ իր զինուժը հարեւան երկրի տարածք մտցնելով։
Սակայն երբ Անկարան փորձեց անցնել թույլատրելի սահմանը, նախ՝ քրդերին Թուրքիայի սահամաներձ շրջաններից վերջնականապես հեռացնելու քայլերի դիմեց, ապա փորձեց հասնել Սիրիայի գազա—նավթային հարուստ տարածքների տնօրինմանը, ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան, Անկարային հրավիրեցին բանակցային սեղանի շուրջ եւ հասկացրեցին, որ թույլտվությունը չարաշահվել է։ Իհարկե, Թուրքիայի նախագահը պիտի աղմկեր, թե իրենց նպատակն «անվտանգության գոտի» ստեղծելն էր, ինչին հասել են իրենց ռազմական գործողությամբ, բայց հստակ է, որ թուրքերը չհասան իրենց նվազագույն ծրագրին անգամ։ Այն է՝ իրենց երկրի սահմաններից հեռացնել սիրիացի քրդերին, որոնք ստեղծել են իրենց քրդական ինքնավարությունը։ Իհարկե, դեռ կփորձեն «անվտանգության գոտին» սեփականացնել եւ իրենց զավթողական քաղաքականությանը նոր սկիզբ դնել, ինչը ակնհայտ երեւում է Անկարայի հայտարարություններից, որ դեռ հնչեցրել են դեռ զինադադարի առաջին իսկ օրից։
Մենք այս մասին եւս ասել ենք, որ եթե քրդական խնդիրը այլեւս առաջնային չհամարվի տարածաշրջանային հիմնահարցերում, առավել եւս աշխարհի վերաբաժանման այս փուլում, ապա չի բացառվում, որ թուրքերն ու քրդերն ավելի մեծ ծավալների բախումներ ունենան։ Հայտնի է, որ Թուրքիայի եւ Սիրիայի քրդերը «Քրդական բանվորական» (աշխատավորական) կուսակցության հետեւորդներն են հիմնականում, եւ եթե Անկարան այս անգամ ավելի ծավալուն գործելու հնարավորություններ ունենա՝ Վաշինգտոնի եւ Մոսկվայի կողմից թույլատրված, ապա տարածաշրջանում պատերազմն անխուսափելի է։
Սիրիան, Իրաքը եւ Իրանը եւս կներքաշվեն այդ ռազմագործողությունների մեջ, քանի որ Թուրքիայի հզորացումը ձեռնտու չէ ինչպես արաբական երկրներին, այնպես էլ Իրանին եւ, իհարկե, Հայաստանին, թերեւս՝ նաեւ Իսրայելին, որն առավելապես միասնական Քրդստանի ստեղծման կողմնակիցն էր նախկինում։ Այսօր ամեն բան դեռ հստակեցվում է։ Հենց այստեղ էլ մի բայց կա. եթե քրդական հարցը առաջնային չէ, ապա մեկ այլ հարց պիտի առաջ գա։
Մեր դիտարկումներն այսպիսին են՝ գերտերություններին այլեւս վախեցնում են «համա» նախաբանով սկսվող գաղափարները, հատկապես մերձավորարեւելյան եւ հարակից տարածաշրջաններում նման հեռանկարներով ծրագրերը առաջ են բերում տարածաշրջանային գերտերությունիկներ, որոնք սկսում են առավելապես սեփական շահերն առաջ տանել, ինչը խնդիրների առաջ է կանգնեցնում համաշխարհային բեւեռներին։ Այսօր նշված տարածաշրջաններում «համա» նախաբանով, թերեւս, միայն համահայկականությունն է, որ խնդիրներ չի առաջացնում։ Ինչ մնում է համաթուրքական, համաիրանական, համաարաբական, անգամ համաիսլամական կամ համաքրիստոնեական ծավալումներին, ապա դրանցից յուրաքանչյուրը հանդիպում է մի քանի երկրների դիմակայությանը եւ դուրս է գալիս մեկ տարածաշրջանի տիրույթներից, ինչը նշանակում է, որ ծավալապաշտությունը կարող է դառնալ անվերահսկելի։
Եվ կարելի է հստակ ասել, որ միայն համահայկականությունն է, որ սահմանափակվում է հայության համախմբմամբ իր սեփական հայրենիքում, որն էլ սահմանափակվում է մեկ տարածքով՝ Հայկական լեռնաշխարհով, ինչը սերտորեն կապվում է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հետ։ Հայաստանը տարածվելու միտում չունի, ինչպես Թուրքիան (մինչեւ Միջին Ասիա եւ ավելի հեռու (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղըզստան… Ույղուրստան… եւ այլ ուղղություններով եւս) կամ այլ՝ ծավալապաշտ երկրներ, եւ այսպես շարունակ։ Կրոնական ուղղություններն ավելի տարածական նպատակներ ունեն եւ ծավալվելու դեպքում ավելի կատաղի բախումների են հանգեցնում, ինչպես ցույց է տալիս պատմությունը։
Եվ իզուր չէ, որ Թուրքիան, քրդերի դեմ պայքարելով, սկսել է ավելի մտահոգ լինել հայկական հարցի նոր արծարծմամբ։ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը միայն բարոյական կողմ չէ, որ ունի, ինչը շատ լավ գիտակցում են Անկարայում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հույս ունի, որ նոյեմբերի 13—ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ—ի նախագահ Թրամփի հետ հանդիպմանը կչեզոքացնի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի առաջխաղացումը։ Անկարան լավ է հասկանում, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը կխորացնի հակաթուրքական քաղաքականությունը, որին վստահաբար կմիանան աշխարհի շատ երկրներ, առավել եւս այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Բելգիան, Շվեդիան… եւ, իհարկե, Հունաստանը։ Վերջինս լուրջ ռազմաքաղաքական հակասություններ ունի Թուրքիայի հետ (նաեւ Կիպրոսի հարցով), ինչը միայն սառեցվել է ՆԱՏՕ—ի միջնորդությամբ, որպեսզի ՆԱՏՕ—ական երկու երկրները չպատերազմեն միմյանց դեմ։
Անկարան այս ամենը հաշվի առնելով է, որ արագ է արձագանքել նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայաստան այցելած Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հայտարարությանը, ով ասել է, որ «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ եւ պատասխան տա»։ Հունաստանի նախագահը նաեւ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրվածների շարքերում եւ աջակցել մեր երկրի դեմ արտահայտվող տեսակետներին ու դիրքորոշումներին»,–նշվել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում, ապա նշվել է, թե «մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»։ Հունաստանի նախագահը Հայաստանից ուղերձ էր հղել Թուրքիային։
Թերեւս, այս օրերին Ադրբեջանին էլ հղվող ուղերձի կարիք կա՝ հակահայ եւ հայասպան քաղաքականության՝ սումգայիթյան ցեղասպանության, Բաքվի զանգվածային ջարդերի, Գանձակի (այսօր երբեմն Դաշտային Արցախ է գործածվում օտարներին հասկանալի լինելու համար) եւ Շահումյանի շրջանի հայերի՝ մազապուրծ տեղահանության, եւ էլի շատ բաների մասին։ Թյուրքական յաթաղանի քաղաքականության «քաղաքակիրթ» եւ «մարդասիրական» ներխուժումները պետք է բացահայտ պատասխանների արժանանան, ինչ դիմակի տակ էլ թաքնված արվեն։
Հայաստանը պետք է բազմաճյուղ փաստարկված եւ պատրաստակամորեն ստանձնի այն ռազմաքաղաքական միջազգային պարտավորությունները, որոնք մեր պետությանը կմոտեցնեն տարածաշրջանի օրակարգը ձեւավորող սեղանին։ Իսկ սիրիական իրադարձությունները եւս մեկ անգամ հիշեցնում են մեր նախապատրաստված լինելու անհրաժեշտության եւ այդ նախապատրաստվածությունը վստահությամբ պարուրելու քաղաքականության մասին։

09-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO