Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


Կպահպանվի՞, արդյոք, ավանդույթը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, նախապատրաստվելով Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու խաղին, Երեւանի մասնագիտացված ակադեմիայում առաջին ուսումնամարզական հավաքն է սկսել նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ։ Առաջիկա խաղերին մեր թիմը մոտենում է կադրային լուրջ կորուստներով։ Վերստին բացակայում է Հենրիխ Մխիթարյանը, որը բաց է թողնելու հավաքականի արդեն չորս անընդմեջ հանդիպում։
Եվ այսպես, հայրենի հավաքականը մոտենում է եվրոպական հերթական ընտրարշավի վերջնագծին։ Ամենայն հավանականությամբ, Հունաստանի եւ Իտալիայի հավաքականների հետ նոյեմբերի 15—ին ու 18—ին նախատեսված հանդիպումները զուտ «ամուր ընկույզի» համբավը վերականգնելու նշանակություն են ունենալու հայկական թիմի համար։ Իսկ մրցաշարային լուրջ հեռանկարներն արդեն այնքան աղոտ են, որ դրանք նույնիսկ քննարկելու իմաստ չկա։ Դա արդեն հավանականության տեսության ոլորտից է։ Գործելու է հետեւյալ հաշվարկը. եթե Ֆինլանդիայի եւ Բոսնիայի հավաքականները հաջորդաբար պարտվեն համապատասխանաբար Լիխտենշտայնի եւ Հունաստանի, Իտալիայի եւ Լիխտենշտայնի թիմերին, իսկ հայ ֆուտբոլիստները շահեն սպասվող երկու խաղերը, ապա հենց մերոնք էլ կգրավեն ենթախմբում երկրորդ տեղը եւ կանցնեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Իսկ թե որքանով է իրական նման սցենարի հավանականությունը (էլ չենք ասում՝ հնարավորությունը), ընթերցողն ինքը կարող է հաշվարկել։
Այնուհանդերձ, չենք կասկածում, որ բնույթով մաքսիմալիստ Աբրահամ Խաշմանյանը ձգտելու է առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակում։ Իսկ իրավիճակն, անկեղծ ասած, նախանձելի չէ։ Միայն իրադարձությունների ֆանտաստիկ զարգացման պարագայում Հայաստանի հավաքականը կունենա ցնծության առիթ։ Չէ՞ որ անհավանականին մերոնք ստիպված են ձգտել նաեւ առաջատար մի քանի խաղացողների բացակայությամբ։ ՀՖՖ մամլո ծառայության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Մխիթարյանից բացի, այս հանդիպումներին չեն մասնակցելու նաեւ Մարկոս Պիզելին, որը բացակայում է արդեն անհիշելի ժամանակներից, Սարգիս Ադամյանը եւ Կառլեն Մկրտչյանը։ 26—ամյա Ադամյանը, որը նոյեմբերի 8—ին Գերմանիայի առաջնության 11—րդ տուրում գոլով նպաստեց «Քյոլնի» նկատմամբ «Հոֆենհայմի» հաղթանակին, հավաքականին չի միանա ազդրի վնասվածքի պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա բաց կթողնի առնվազն երկու շաբաթ։ Ինչ վերաբերվում է Մխիթարյանին, ապա իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի խոսքերով՝ նրան պետք է սպասել միայն հաջորդ շաբաթվա վերջին, երբ կավարտվեն հավաքականների մակարդակով մրցումները։
Իսկ մեր հավաքականի ընդլայնված հայտացուցակում վերստին ընդգրկվել են մի քանի խաղացողներ, որոնք երկար ժամանակ չէին հրավիրվել ազգային թիմ։ Որոշակի դադարից հետո հրավիրվել են Գեւորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը եւ Գեղամ Հարությունյանը։ Կա նաեւ մեկ նորեկ՝ «Արարատ Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը։
Այսպիսով, գլխավոր մարզիչը որոշել է ապավինել հետեւյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ Արամ Հայրապետյան («Ուրարտու»), Գեւորգ Կասպարով («Գանձասար Կապան»), Արսեն Բեգլարյան («Դնեպր», Բելառուս), պաշտպաններ Տարոն Ոսկանյան, Հայկ Իշխանյան (երկուսն էլ՝ «Ալաշկերտ»), Արման Հովհաննիսյան («Գանձասար Կապան»), Արմեն Մանուչարյան («Փյունիկ»), Արթուր Դանիելյան («Արարատ Արմենիա»), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյան («Ժետիսու», Ղազախստան), Անդրե Չալըշըր («Գյոթեբորգ», Շվեդիա), կիսապաշտպաններ Պետրոս Ավետիսյան («Արարատ Արմենիա»), Արտյոմ Սիմոնյան, Արտակ Եդիգարյան, Էրիկ Վարդանյան (երեքն էլ՝ «Փյունիկ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա), Գեւորգ Ղազարյան (ԱԵԼ, Կիպրոս), Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա), հարձակվողներ Գեղամ Հարությունյան («Գանձասար Կապան»), Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան), Արթուր Սարկիսով («Ենիսեյ», Ռուսաստան), Ալեքսանդր Կարապետյան («Սոչի», Ռուսաստան)։
Հավելենք, որ, որպես կանոն, մեր հավաքականը դրական արդյունքի է հասել նոր գլխավոր մարզիչների ղեկավարությամբ առաջին հանդիպումներում։ Արդյոք կշարունակվի՞ ավանդույթը...

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

12-11-2019





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO