Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում

Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Թուրքիայի նախագահ Էրդողանի համար իսկապես անսպասելի էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի ընդունումը, քանզի Սիրիայի (իհարկե, քրդական գործոնը շահարկելով) դեմ նոր ռազմական գործողության հայտարարություններն անհետացել են վերջին ժամանակներս։
Այս պահին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը կարող է դիտարկվել դիպուկ նախահարված՝ ուժեղ հարվածից առաջ, եթե Անկարան շարունակի իր տարածաշրջանային խաղերը Մոսկվայի հետ։ Բայց չի բացառվում, ինչպես նշել ենք նախկինում, որ սա իրապես Մերձավոր Արեւելքի քարտեզի վերաձեւմանն ուղղված դիպուկ նախահարված է, ինչից էլ այսպես մտահոգվել է թուրքական կառավարությունը։ Իսկ պատճառ ունի, քանի որ հակաթուրքական տրամադրություններ եղել են, հատկապես եվրոպական ուղղությունից, որոնք ավելի են մեծացել հոկտեմբերի 9—ին Սիրիայի տարածք Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո։
Մեր նախորդ թողարկումում նշել էինք, որ Թուրքիան քրդերի դեմ պայքարից չի հրաժարվել, սակայն փորձելու է ավելի եռանդում աշխատել հայկական հարցի նոր արծարծման դեմ։ Ինչպես մեր ազգակից, թուրքական խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն է նշել. «Թուրքիան ստեղծվել է մեծ ստի ու մեծ հանցանքի վրա», ինչն էլ ենթադրում է, որ գալու է պատասխան տալու ժամանակը։
Եվ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը փոխհատուցման իրավական պարտադրանքներից բացի, ունի նաեւ պատժիչ կողմ, ինչ էլ նոյեմբերի 13—ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահը կքննարկի ԱՄՆ—ի նախագահի հետ։ Անկարային առավել հեշտ կլինի հետագայում հայկական հարցի ծավալումներից խուսափել, եթե այն մնա բացառապես բարոյական ոլորտում։ Վստահաբար, քննարկվելու է նաեւ քրդական հարցը եւ ոչ միայն Սիրիայի քրդերի։
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց բացի, սատարելու է նաեւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներին։ Եվ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը դա եւս նկատի է առել՝ նշելով. «Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլեւ կիրառական նշանակություն»։ Ընդունման նախօրեին նա հանդիպումներ էր ունենում ԱՄՆ—ում, եւ ներկա է գտնվել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձեւի քննարկմանն ու ընդունմանը։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը։ Այս մասին հայտարարել է Էրդողանը՝ մեջբերելով իր եւ Թրամփի խոսակցությունը։ Ի դեպ՝ Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից, քանի որ նրանք աջակցել են իրենց հակառակորդներին»։ Նշվել է նաեւ, որ հանդիպման օրակարգում Սիրիան է, քրդական հարցը, Ինջիրլիկի ռազմաբազան, C—400 համակարգերի խնդիրը, F35 կործանիչների հնարավոր վաճառքը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված ցեղասպանության եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւերը։ Թուրքիան բոլոր ուղղություններով գրոհում է Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար։
Քաղաքագետը նշել է նաեւ, որ «սա բավականին լավ ձեւակերպված, լավ շարադրված եւ լավ հաշվարկված փաստաթուղթ է, որի վրա աշխատել են նաեւ ծագումով հայեր, որոնք ցեղասպանության հարցում մասնագիտացված են», ապա հիշեցրել է, որ համանման բանաձեւ կա նաեւ Սենատում։
Այո, թուրք—ամերիկյան հանդիպումը որոշիչ կլինի նաեւ մեզ համար, քանի որ Սենատում ԱՄՆ նախագահի թիմը՝ հանրապետականները, մեծամասնություն են կազմում, եւ թուրքական կողմը թերեւս կգնա անսպասելի զիջումների, որպեսզի հայկական հարցը միջազգային ասպարեզ չմտնի վերստին։
ԱՄՆ—ի համայնքը եւս գործի մեջ է, պայքար է սկսել երկու ճակատով՝ ընդդեմ թուրքական լոբբինգի եւ նախագահական աշխատակազմի ճնշման, որն արդեն գործին լծվելու նախանշաններ է ցույց տվել։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր կողմնակիցներին կոչ է արել միանալ բողոքի ցույցերին՝ Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 13—ին, Սպիտակ տանը։ Իր կոչում կազմակերպությունը նաեւ մեղադրում է Թուրքիայի նախագահին մի շարք հանցագործությունների մեջ՝ ներառյալ ժողովրդավարության դեմ գործողությունները, եկեղեցիների անարգումը, ներխուժումը Սիրիա, քրդերի սպանությունները եւ Հայոց ցեղասպանության ժխտումը։
Հիշեցնենք, եթե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության փոխարեն Հայոց եղեռն էր նշում (իմիջիայլոց, տեսակետ կար նաեւ՝ եթե «Եղեռն» կոչելը համարժեք ընկալվի «Հոլոքոսթ» ձեւակերպմանը, ապա կարելի է հայերի ցեղասպանությունն էլ առանձնահատուկ Եղեռն անվանել, բայց…), ապա Հայոց ցեղասպանության զոհերի փոխարեն «պատերազմի զոհեր» նշելը լուրջ հետքայլ կդիտվի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Մի դիտարկում էլ անենք, որն անկախ Սպիտակ տան նոյեմբերի 13—ի հանդիպման արդյունքներից՝ հավաստում է, որ եկել են հայկական հարցի վերհանման ժամանակները։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի ընդունման որոշումն այսօր Վաշինգտոնին Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում առաջնային դիրք է տվել։ Ինչպես թուրքական, այնպես էլ հայկական եւ քրդական գործոնների սլաքները ուղղված են դեպի Սպիտակ տուն։ Անկարան հասկանում է, որ հայկական հարցի վերագործարկումը կարող է ճակատագրական լինել՝ ավարտվել թուրքական պետության կազմաքանդմամբ, ինչը գիտակցում է նաեւ Երեւանը։ Սա գիտակցում են նաեւ քրդերը, որոնք երկար ժամանակ է, սպասում են Թուրքիայի մասնատմանը եւ «Մեծ Քրդստանի» ստեղծմանը՝ Թուրքիայի (հասկանալի է՝ Արեւմտյան Հայաստանի), Սիրիայի, Իրաքի եւ Իրանի տարածքների հաշվին, ինչը ի չիք է լինում հայկական հարցի, Հայոց ցեղասպանության առաջնային դիրք անցնելուց հետո։
Հայաստան է ժամանել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հայտարարել է, որ ըստ Մոսկվայի, իր երկիրը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը. օտարերկրյա բոլոր ներդրումների մոտ կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Վստահություն է հայտնվել, որ ե՛ւ այսօր են իրականացվում մի շարք լայնածավալ համատեղ ծրագրեր, ե՛ւ ապագայում կան նախատեսված ծրագրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հյուրընկալել Է Սերգեյ Լավրովին։ Այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է…
Մեր նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք, որ ԱՄՆ—ի եւ ՌԴ—ի հարաբերությունների համապատկերին ԵՄ—ն թուրք—սիրիական հարցում ինքնուրույն դիրքորոշում ունեցավ (Թուրքիային պարտադիր պատժելու իր որոշմամբ), ինչը դեռ շարունակվում է։ Եվ հայկական հարցի արծարծումը Ֆրանսիայի կողմից (պետք է հասկանալ եվրոպական նախաձեռնություն) կարող է նպաստավոր լինել մեզ համար, քանի որ Փարիզը Հայոց ցեղասպանության հետեւողական ճանաչման ու դատապարտման կողմնակից է եւ քրեականացրել է ցեղասպանության ժխտողականությունը։
Սպասենք նոր ծավալումների։

12-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO