Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»

Մարդու աշխատանքային վարքուբարքի տեսական—գաղափարախոսական զանազան մեկնաբանությունների առանձնահատկությունը հակասականությունն է։ Հին Հունաստանում, օրինակ, աշխատանքն ազատ քաղաքացիների համար մերժելի, արգահատելի զբաղմունք էր, սակայն ստրուկներին եւ արհեստավորներին աշխատասիրության հորդոր էին անում։ Երբ բազմաչարչար Ոդիսեւսը վերադառնում է հայրենիք, մուրացկանի ցնցոտիներով ծպտված՝ իր պալատն է մտնում, նրան ցասկոտ «դիմավորում» են Պենելոպեին կնության դիմած փեսացուները. իրենք պարապ—սարապ՝ հարձակվում են վրան, թե՝ չե՞ս ամաչում, մուրում ես, գնա՛ աշխատիր։
Քրիստոնեության մեջ աշխատանքը «ճակտի քրտինքով հաց վաստակելու» անհրաժեշտությունն է՝ իբրեւ առաջնածին մեղքի համար Աստծո պատիժ։ Այս մեկնաբանումն ավելի մարդասիրական է, նաեւ ավելի արդյունավետ՝ մարդու աշխատանքային վարքի կարգավորման առումով։ Նախ՝ աշխատանքի անհրաժեշտությունն արդեն կապվում է ոչ թե ստրկատիրոջ կամքի հետ, այլ Աստծո, եւ նման վերսուբյեկտային, համընդհանուր պատժվածությունն անհամեմատ ավելի տանելի է, քան անհատի կամքին վերագրվողը։ Բացի դրանից, քրիստոնեությունը վարձահատուցում է խոստանում՝ քրտնաջան աշխատանքի, աստվածահաճո վարքի դիմաց՝ դրախտ, իսկ դատարկապորտության, աշխատանքից խույս տալու համար՝ դժոխք։
Աշխատանքի իմաստի այս մեկնաբանությունները հայկական խրատանու կարեւոր թեմաներից են. «Նա, որ յերկինս է եւ այսմիկ աննման, որքան ապա աշխատանաց է արժան։ // Թէ զանցաւոր բարիս քրտամբ ստանաս, զիարդ վերնոյն անաշխատ կաս մնաս (Պաղտասար Դպիր)», «Ջան արա՛, գործե բարի, որ հետո չլինես փոշման, թե չէ Ադամա դրախտեն քեզ կանաչ տերեւ մի չի տան (Նահապետ Քուչակ)»։
Աշխատասիրության նման հորդորը եւս հակասական է. պատիժը մարդուն պարտադրված, հոգեպես մերժելի մի բան է. եթե հնարավոր լինի իսկապես սիրել, դադարում է պատիժ լինելուց։ Դրանից բացի, Աստվածաշնչի «Ժողովողի» գրքում աշխատավորի չարչարանքներից դժգոհությունը, անարդարության քննադատությունը, աշխատամոլության պարսավանքը՝ առավելապես ունայնության շեշտադրումով, թուլացնում են աշխատանքի ազդակները։ Դրախտի եւ դժոխքի մասին պատկերացումները՝ որպես վաստակած անգործություն եւ պարտադիր աշխատանք, նույնպես անհամապատասխան են մարդկային հոգեբանությանը. հարկադրական անգործությունը բնավ էլ երանելի մի վիճակ չէ, այլ անլուր տառապանք. շատ տեղին է Բեռնարդ Շոուի այն դիտողությունը, թե դրախտի եւ դժոխքի մասին պատկերացումների տեղերը լավ կլիներ փոխել։
Համայնական գաղափարախոսությունը եւ ընկերվարական կարգերի հաստատումը անքակտելի են աշխատանքին առնչվող հարցադրումներից։ Առանցքային նպատակներից էր «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» ընկերվարական սկզբունքից աստիճանական անցումը «ըստ պահանջմունքի» բաշխման համայնավարական սկզբունքին, աշխատանքի վերածումը կենսական առաջին պահանջմունքի։ Խորհրդային սոցիալիզմի օրոք բացառիկ ուշադրություն էր հատկացվում աշխատանքային եռանդի խթանմանը. դրան էին ուղղված գաղափարախոսությունը, դաստիարակությունը, քաղաքական ուսուցումը, քարոզչությունը, աշխատանքի կազմակերպման ողջ համակարգը՝ սոցիալիստական մրցություն, պլանների գերակատարում, շաբաթօրյակներ։ Սակայն «կոմունիզմի կառուցման» խնդիրների լուծումը ձախողման էր դատապարտված, իսկ աշխատանքի փառաբանումը՝ անհիմն ու վերացական։ Պատճառը տնտեսության եւ հանրության ամբողջ կյանքի գերկենտրոնացված կառավարումն էր, տնտեսավարման անարդյունավետ եղանակները, անձնական շահագրգռվածության բացակայությունը, հավասարարական վարձատրությունը, պետական—կուսակցական վերնախավի այլասերվածությունը, ազգային—մշակութային առանձնահատկությունների անտեսումը եւ այլն։
Արդ, ըստ արժանվույն գնահատենք հայոց առածանու խորհուրդը. կոչ չի արվում «կոմունիստական աշխատանքի հաղթանակի», պարտքի ու պատժի հարց չի դրվում, անդրշիրիմյան հատուցման խոստում չի տրվում։ Պարզ ու անպաճույճ ձեւակերպված է հիմնական միտքը՝ աշխատել է պետք՝ շնորհքով աշխատենք, «մեր աղունն աղանք», ոչ թե հույսներս ուրիշի վրա դնենք կամ անելիքը մեկս մյուսի վրա գցենք։ Եվ եթե մտադիր ենք աշխատել, կարողանանք հաշտվել նաեւ հնարավոր նեղությունների հետ։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

13-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO