Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԱՇԽԱՐՀ


Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ

Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, հակամարտությունների օջախները կավելանան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Եվրոպական համագործակցությունը հօգուտ Հայաստանի մեծացնում է իր քաղաքական ու տնտեսական քայլերը։ Դեռ հնարավոր է, որ Թուրքիային պատժելու ցանկությունը  շահեկան նոր դռներ բացի մեզ համար համաշխարհային նոր օրակարգին մոտենալու առումով։
Ֆրանսիան «Թուրքիա՞, թե՞ Հայաստան» ընտրության մեջ քանիցս հավաստել է հայկական կողմին սատարելու իր քաղաքականությունը, ինչը նախ եւ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցի նկատմամբ դրսեւորած հետեւողականությունն է։ Ավելի քան 100 տարի առաջ Ֆրանսիան կրկին նույն դիրքորոշումն ուներ, ինչը եւս հավաստում է ֆրանսիական հայամետ քաղաքականության կայունության մասին։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ամեն քայլի դիմում էին, որպեսզի լիարժեք տիրեն Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, իսկ Եվրոպան «բաժանել» էր՝ Հայաստանը Ֆրանսիայի ռազմաքաղաքական դաշտում էր, Վրաստանը՝ Գերմանիայի, իսկ Ադրբեջանը՝ Անգլիայի։ Այսօր էլ գրեթե այդպես է, սակայն ԱՄՆ—ի եւ ՌԴ—ի դերակատարման աճի տեմպերը որոշակի թուլացրել են եվրոպական ազդեցությունը։ Եվ հետո, ԵՄ—ն միասնական խնդիրներ է լուծում առավելապես, ինչը մեր դիտարկմամբ որոշակի փոփոխություններ է առաջ բերել։ 100 տարի հետո տարածաշրջանում մեծացել է Թուրքիայի դերը, եւ ԽՍՀՄ կազմաքանդումից հետո ամերիկյան ազդեցությունը Վրաստանում եւ Ադրբեջանում հսկայական է, ինչը կարելի է անգլո—ամերիկյան որակել, թերեւս։ Եվրոպական որոշիչ եռյակը՝ Ֆրանսիա—Գերմանիա—Իտալիա, առավելապես Հայաստանի նկատմամբ ունի հակվածություն, ինչը զարմանալի չէ, քանի որ Փարիզի ու Հռոմի համար այս ուղին նոր չէ, իսկ Գերմանիան կտրուկ փոխել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, երբ Բեռլինը եւս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իհարկե, այստեղ կա նաեւ ռուսական կողմի ազդեցությունը, ինչը եւս կաշկանդող հանգամանք է եվրոպական համագործակցության համար։ Հիմա էլ Հայաստանի վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ վերստին վերհանեց հայ—ֆրանսիական բարեկամական հարաբերությունների արդիականությունը։ Կարեւոր է նաեւ այն փաստը, որ Ֆրանկոֆոնիայի շուրջ 80 երկրների գերակշիռ մասը, որ գտնվում են տարբեր աշխարհամասերում, եւս կարող է աջակից լինել հայկական հարցի առաջխաղացմանը։ Այստեղ պետք է հստակ լինել եւ հին սխալները չկրկնել, հայկական հարցի տերն այլեւս Հայաստանն ու հայությունը պիտի լինեն։
Հայաստանի հետ ապագայի խնդիրներ են կապում նաեւ եվրոպական համագործակցության այլ երկրներ, ինչպես Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ավստրիան, Շվեդիան, Հունաստանը, Սերբիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան եւն։ Իզուր չէ, որ Անկարան ԵՄ—ն ու ԵԽ—ն կոչել է «քրիստոնեական ակումբ», որտեղ Թուրքիան տեղ չունի։ Բայց չմոռանանք, որ ավելի քան 50 եվրոպական երկրների մեջ ժամանակին միայն մեկ իսլամական Ալբանիա կար, իսկ հիմա 3—ն են՝ Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան եւ Կոսովոն։
Ինչեւէ, եվրոպական երկրների մեծ մասը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ, քանի որ սեփական շահեր են հետապնդում Եվրոպա—Ասիա խաչմերուկում՝ Մերձավոր Արեւելքում։ Որպեսզի մեր երկրի դերը եւս մեկ անգամ կարեւորենք, պիտի հիշեցնենք, որ այդ ճամփաբաժանը նախկինում այլ անուն ուներ՝ Հայկական լեռնաշխարհ, երբ Մերձավոր Արեւելքի ու Կովկասի միջեւ Հայոց պետությունն էր կանգնած՝ Հայքը։
Եվ շատ կարեւոր է, որ Հայաստանի դերն ու նշանակությունը վերարժեւորվել է հին «Մետաքսի ճանապարհի» նոր ծրագրում, Հայաստանի դերն առաջ է քաշվել հենց Չինաստանի կողմից... Այստեղ կարեւորվում է մեր բազմիցս նշած՝ Իրան—Հայաստան—Վրաստան ուղին՝ Սեւ ծովով դեպի Եվրոպա եւ Վրաստանով Ռուսաստան։ Եվ այս դեպքում, ինչպես «Մետաքսի ճանապարհի», Թուրքիան եւ Ադրբեջանը կանտեսվեն, նոր տարածաշրջանային նշյալ եռյակը կփոխարինի Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա—Եվրոպա եւ Իրան—Ադրբեջան—Ռուսաստան ուղիներին, եւ այսպես է կարեւորվելու Հայաստանի ռազմաքաղաքական նշանակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։
ԱՄՆ, ՌԴ եւ ԵՄ ուղղություններից զատ, Հայաստանը լուրջ գործընկեր կարող է դառնալ նաեւ Չինաստանի համար, որը փորձում է համաշխարհային երրորդ բեւեռ ձեւավորել։ Ասիական երկրներից նաեւ Ճապոնիան եւ Հնդկաստանն են զարգացնում հարաբերություննեը մեր երկրի հետ, ինչը տարածաշրջանում նոր փոփոխությունների ցանկության հետ է առնչվում։
Այս ամենն առաջիկա ծավալումների սպասման մեջ են, իսկ Սիրիայի հյուսիս—արեւելքում վերսկսվել են ռազմական գործողությունները Անկարայի դաշնակիցների եւ սիրիացի քրդական զինյալների միջեւ։ Թուրքիայի ՊՆ—ն հայտարարել է, որ նոյեմբերի 9—ին տեղի է ունեցել հրադադարի 8 խախտում, որոնք կատարվել են սիրիական քրդերի կողմից՝ չնայած հրադադարի մասին առանձին համաձայնագրերին, որոնց Թուրքիան հասել է ռուսական եւ ամերիկյան կողմերի հետ։ Նոյեմբերի 11—ին Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել։ Իհարկե, թուրքական կողմը պայթյունի համար մեղադրում է Քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցությանը։ Թել Աբյադը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդերի հսկողության տակ, սակայն Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններից հետո այն անցել է թուրքերի ու նրանց հարող սիրիական ուժերի հսկողության տակ։
Մեր վերլուծություններում նշել էինք, որ Անկարայի քայլերը նպաստելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աշխուժացմանը, ինչը, ցավոք, իրականություն է դառնում։ Այս օրերին ահաբեկիչները սպանել են Քամիշլիի հայ կաթողիկե համայնքի հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը՝ տեր Աբրահամ քահանա Պետոյանին։ Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ, ԻՊ—ն ստանձնել է հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը։ Այս դեպքերը խստիվ դատապարտել է Սիրիայի կառավարությունը, որը համոզված է, որ հակամարտության բորբոքում թուրքական կողմն է ցանկանում։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման գաղափարը տեղին չի համարել. «Հազիվ թե նա, ով գրավում է քո տարածքը, կարող է ցանկալի զրուցակից լինել։ Մեր թշնամիներն են՝ Էրդողանը, նրա քաղաքականությունն ու շրջապատը... Մենք դեմ չենք թշնամիների հետ բանակցությունների բուն սկզբունքին, մանավանդ երբ հաշվի ենք առնում, որ մենք թուրք ժողովրդին չենք համարում թշնամի»։ Ասադը միաժամանակ նշել է, որ իրենք բանակցություններ վարել են, բայց ոչ Էրդողանի հետ։
Այսպես, Դամասկոսը փորձում է գոնե սառեցման տանել հակամարտությունը՝ թշնամու հետ բանակցելու պատրաստակամություն հայտնելով, ինչը նաեւ հնարավորություն կտա ռուսական կողմին, որ անվտանգության գոտում պարեկային ծառայություն է իրականացնում թուրքական զինուժի հետ, շարունակել միջնորդավորված բանակցությունները թուրք—ամերիկյան կողմի հետ՝ թուրքական հետագա սադրանքներից խուսափելու համար։
Տարածաշրջանում թուրք—սիրիական դեռ տաք եւ հայ—ադրբեջանական սառեցված հակամարտությունների կողքին կարող է վերսկսվել եւս մեկը՝ պաղեստինա—իսրայելականը, եթե միջազգային նոր օրակարգը հաստատվի։ Իսկ այժմ փոխհրաձգություններ են։ Նոյեմբերի 12—ին Իսրայելը Գազայի հատվածում սպանել է «Ջիհադ» պաղեստինյան ծայրահեղական խմբավորման առաջնորդներից Բահաա Աբու ալ Աթթային (կնոջ հետ)՝ Գազայում նրա տանն ուղղված հրթիռային հարվածի հետեւանքով։ Եվ Գազայի հատվածից հրթիռակոծվել են Իսրայելի հարավային շրջանները։

13-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO