Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԼՂՀ


Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում

Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր մարդ հայրենիքի պաշտպան է

Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից տարբեր բնակավայրերում սկսեցին գործել հանրակրթական դպրոցներ, որոնք էլ դարձան ազատագրված եւ վերահայացող շրջանի կայացման հիմքը։
Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ—Քաշաթաղ գավառի՝ Աղավնո գետի հովիտը, որ 18—րդ դարակեսից գրեթե հայաթափ էր եղել, բացառությամբ Հակ գյուղի (վերջնական հայաթափվեց 1918—ին), նույնպես ազատագրվեց 1993—ի գարնանը։ Գետի աջ ափին՝ Ծիծեռնավանք գյուղում է հայոց հոգեւոր ու ճարտարապետական կենտրոններից Ծիծեռնավանքը՝ Սուրբ Գեւորգ եռանավ բազիլիկ եկեղեցիով։ Ծիծեռնավանք գյուղական համայնքի կազմում են նաեւ Մելիքաշեն, Արահուձ եւ Տանձուտ գյուղերը։ 1994 թ. սեպտեմբերի 1—ին շրջանում բացվեցին առաջին դպրոցները՝ Բերձոր շրջկենտրոնում եւ Տանձուտում։ Հոկտեմբեր—նոյեմբերին բացվեցին Աղավնոյի Գ. Նժդեհի անվ. եւ Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվ. միջնակարգները։
Տանձուտի դպրոցի հիմնադիր տնօրեն Կամո Պետրոսյանի տեղեկությամբ՝ եռահարկ տիպային, բայց պատերազմից տուժած շենքում տեղակայված դպրոցում սովորում էր 70—ից ավելի աշակերտ՝ նաեւ Մելիքաշեն, Ծիծեռնավանք եւ Մոշաթաղ գյուղերից։ Հետագայում վերաբնակեցված բոլոր բնակավայրերում բացվեցին դպրոցներ, եւ Տանձուտի կրթօջախում աշակերտների թիվը նվազեց։ Արդեն 25 տարվա պատմություն ունեցող դպրոցում այժմ սովորում է 13 աշակերտ։ Շատ չեն, սակայն իրենց երկրի տերն են տանձուտցի դպրոցականները, ովքեր Հայոց Մեծ եղեռնի 100— ամյա տարելիցին դպրոցի բակում այգի հիմնեցին՝ տնկելով խորհրդանշական 100 ծառ։ Սիրով են խնամում իրենց այգին աշակերտները՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով ծառերի քանակը։
Տանձուտի պատմական անունը հայտնի չէ, սակայն այն միջնադարում եղել է տարածքի կարեւոր բնակավայրերից մեկը։ Այդ են վկայում գյուղի հյուսիս—արեւելյան կողմում ժայռերով պատված տարածքում պահպանված վիմափոր եկեղեցին, հյուսիս—արեւմտյան կողմում 12—րդ դարում կառուցված Մկնատամի Խաչ մատուռ—եկեղեցին, հյուսիսային կողմում ժայռակերտ բլրի վրա պահպանված ամրոցի ավերակները եւ այլ պատմական հուշարձաններ։ Անցած տարի «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը, որը շինարարական եւ այլ բարեգործական մեծ ծրագրեր է իրականացրել ու իրականացնում Քաշաթաղի շրջանում, ստանձնեց Տանձուտի դպրոցի հիմնանորոգումը՝ Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։
Օրերս կայացավ արդեն հիմնանորոգված դպրոցի անվանակոչությունը։ «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը վերջին տարիներին 7 դպրոց է հիմնանորոգել ու կառուցել շրջանում, եւ 2016—ի ապրիլից հետո կառուցված—հիմնանորոգվածները կոչվել են Ապրիլյան քառօրյայի անմահ հերոսների անուններով։ Ավանդույթը շարունակվում է, եւ Տանձուտի դպրոցը կոչվեց անմահության ճանապարհը բռնած հերոս Ադամ Սահակյանի անունով։ Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, հարազատներ, Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ, Տանձուտի եւ հարեւան բնակավայրերի բնակիչներ, դպրոցների տնօրեններ։
Ներկաներին իրենց ելույթներով՝ ռազմահայրենասիրական երգեր, ասմունք, պար, ողջունեցին դպրոցի աշակերտները։ Մուտքի կարմիր ժապավենը կտրեցին հերոսի հայրը՝ Խաչատուր Սահակյանը, եւ դպրոցի 9—րդ դասարանի աշակերտուհի Արեւիկ Ղուկասյանը։ ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանն իր շնորհավորական ելույթում կարեւորեց ազատագրված հողում նման դպրոց ունենալը, որը կոչվում է հայրենի սահմաններն անառիկ պահող հերոսի անունով։ «Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր մարդ հայրենիքի պաշտպան է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք ապրեն արժանապատիվ կյանքով։ Վստահ եմ՝ այս գիտակցումով են առաջնորդվել ոչ միայն մեր երկրի իշխանությունները, այլեւ բոլոր բարերարները։ Այս դպրոցը կենդանի հուշարձան է Ադամի եւ բոլոր այն տղաների համար, ովքեր իրենց արյունն են խառնել Մայր հողին, որով այն սրբացել է առավել, եւ հայրենիքը դարձել է անխոցելի։ Ադամ Սահակյանի անունը պարտավորեցնող է դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների համար»,–հավելեց Ն. Աղաբալյանը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատակիցներին։ Նա նշեց, որ հիմնադրամը՝ սկսած ազատամարտի տարիներից, Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր։
Տանձուտի դպրոցի տնօրեն Վանիկ Արշակյանը իր ղեկավարած կրթօջախի, անձնակազմի կողմից հայտնելով շնորհակալություն՝ նշեց՝ 25 տարի շարունակ չունենալով անհրաժեշտ պայմաններով դպրոց, այսօր «Թուֆենկյան» հիմնադրամի եւ Արցախի կառավարության օժանդակությամբ ունեն հիմնանորոգված եւ լավ կահավորված դպրոց։
Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյան—Սահակյանը, իր ելույթում ասաց՝ իր ընտանիքը հուզված է, սակայն հպարտ, որ Արցախում՝ ազատագրված հայրենիքում, իր որդու անունով դպրոց կա։
«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց՝ մի քանի տարի է, ինչ իրենց հիմնադրամը Քաշաթաղի շրջանում զբաղվում է բնակարանաշինությամբ եւ դպրոցների կառուցմամբ։ Նա ասաց նաեւ, որ դպրոցի վերանորոգման համար ծախսվել է 120 հազար դոլար, տանիքի վերանորոգումը, գույքի ձեռքբերումը կատարվել են ԱՀ կառավարության կողմից։ Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական հոսանքով։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

15-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO