Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան

Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտում է նախապատրաստությունը Հունաստանի թիմի հետ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպմանը, մեր երկրի երիտասարդական հավաքականը սեփական դաշտում հերթական պարտությունը կրեց տարիքային իր խմբի ընտրարշավում։ Ֆուտբոլային վերջին իրադարձություններին է նվիրված ներկայացվող անդրադարձը։
Սկսենք, թերեւս, երեկ Երեւանում տեղի ունեցած Հայաստանի եւ Իռլանդիայի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստներից կազմված հավաքականների հանդիպումից։ Մայրաքաղաքի Ավան թաղամասում գործող ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում անցկացված հանդիպումն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ, որը դրսեւորվեց 1։0 հաշվով հաղթանակի տեսքով։ Որոշիչ գոլը մեր պաշտպանների թողտվությամբ 63—րդ րոպեին խփեց Զաքարի Էլբուզեդին։ Միայն վերջին րոպեներին հայ ֆուտբոլիստները նկատելիորեն ակտիվանալով՝ պաշարեցին մրցակցի տուգանային հրապարակը, սակայն որեւէ օգուտ չքաղեցին։ Ճիշտ է՝ 75—րդ րոպեին մերոնք ունեցան պարտությունից խուսափելու միակ եւ ամենաիրական հնարավորությունը, սակայն օգտվել չկարողացան։ Իռլանդացիների ավագ Դարա ՕÕՇին սեփական տուգանայինի մատույցներում ստիպված էր կանոնների խախտմամբ կասեցնել դարպասապահի հետ դեմ առ դեմ դուրս եկող Վահան Բիչախչյանի ճեղքումը։ Դա, այսպես կոչված, վերջին հույսի խախտում էր, որի համար օրինախախտն անմիջապես պատժվեց կարմիր քարտով։ Ցավոք, դա դրվագից քաղած մերոնց միակ օգուտն էր։ Նշանակված տուգանային հարվածը հայ ֆուտբոլիստները չափազանց անտաղանդ խաղարկեցին, իսկ մնացած քառորդ ժամում այդպես էլ չկարողացան իրացնել թվային առավելությունը։
Այդպիսով, Հայաստանի հավաքականը 4—րդ պարտությունը կրելով այս մրցաշարում անցկացրած հինգ մրցախաղում՝ 3 միավորով մնաց աղյուսակի 5—րդ հորիզոնականում, որը նախավերջինն է։ Իսկ իռլանդացիները, հակառակը, 6 խաղում վաստակած 13 միավորով ավելի ամրապնդեցին առաջատարի դիրքերը։ Հարկ է նշել, որ նրանց մեր մարզիկները պարտվել էին նաեւ հյուրընկալվելիս՝ դարձյալ 0։1 արդյունքով։ Հայաստանի հավաքականը նաեւ 1։6 հաշվով պարտություն է կրել իսլանդացիներից, 0։1՝ իտալացիներից եւ երկու անպատասխան գոլ խփել Լյուքսեմբուրգի հավաքականի դարպասը։ Նոյեմբերի 19—ին նախատեսված արտագնա հաջորդ խաղում մերոնց մրցակիցը լինելու է Իտալիայի թիմի։
Հետխաղյա ասուլիսում մեկնաբանելով սաների պարտությունը՝ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը մասնավորապես նշեց, որ արդյունքը պայմանավորված է մեր ֆուտբոլիստների շտապողականությամբ եւ սխալներով, որոնց պատճառով նրանք արագորեն կորցնում էին գնդակը, ապա այն վերադարձնելու լրացուցիչ եւ ուժասպառ անող ջանքեր գործադրում։ «Տղաները միայն հանդիպման վերջին հատվածում սկսեցին ճիշտ աշխատել գնդակի հետ։ Թեեւ խաղը ուզածի պես չստացվեց, սակայն մեր թիմի ջանքերը գոհացնող են»,–ասաց նա։
Այս խաղին հաջորդեց այսօրվա մրցամարտին մասնակցելու համար Երեւան ժամանած Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան Շիպի ասուլիսը։ Հոլանդացի մասնագետը նշեց, որ թեպետ իր ներկայացրած թիմն այլեւս մրցաշարային նպատակներ չի հետապնդում, սակայն մոտիվացիայի պակաս չունի։ Հայաստանի հավաքականի դեմ հույների նպատակն է լինելու որակյալ ֆուտբոլ ցուցադրել եւ ամրապնդել հավատը սեփական հնարավորությունների նկատմամբ։ Միաժամանակ բանախոսն ընդգծեց, որ չնայած կադրային կորուստներին՝ Հայաստանի հավաքականը մնում է լուրջ մրցակից։ Առավել եւս, որ ունի նոր գլխավոր մարզիչ, ինչը սովորաբար լրացուցիչ խթան է ֆուտբոլիստների համար։ «Հայերն ուժեղ հարձակվողներ ունեն։ Իսկ մենք շարունակելու ենք նոր խաղացողների փորձարկել։ Կարծում եմ՝ հետաքրքիր եւ լավ խաղ է սպասվում»,–արձանագրեց նա։
Աուլիսին մասնակցած Աթենքի ԱԵԿ—ի պաշտպան Միխալիս Բակակիսն էլ հավելեց, որ իրենք տրամադրված են երեք միավորով հեռանալ Հայաստանից եւ ռեւանշի հասնել սեփական դաշտում կրած պարտության դիմաց։
Ավելի ուշ տեղի ունեցավ նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը։
«Այնքան էլ երանելի դրության մեջ չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը։ Սա ֆուտբոլ է, եւ նման բաներ պատահում են։ Մենք իրավունք չունենք կառչել այդ փաստից։ Ունեինք երեք օր եւ փորձել ենք անել առավելագույնը։ Ազգային թիմը պատրաստ է հույների դեմ խաղին։
Լավ ուսումնասիրել ենք Հունաստանի թիմին։ Մրցակիցն ամբողջովին փոխել է կազմը։ Կազմակերպված եւ արդյունավետ ֆուտբոլ է խաղում»,—նշեց Աբրահամ Խաշմանյանը՝ ավելացնելով, որ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառով ավագի պարտականությունները կկատարի Հովհաննես Համբարձումյանը։
Անդրադառնալով երիտասարդ ֆուտբոլիստներին տրվելիք հնարավորության թեմային՝ Խաշմանյանը շեշտեց, որ հավաքականը փորձադաշտ չէ։ «Ի՞նչ երիտասարդ ֆուտբոլիստ ունենք հիմա։ Ինչո՞վ պետք է սերնդափոխության անենք։ Միայն խոսքերով։ Հավաքականը փորձադաշտ չէ»,—ասաց հայ մարզիչը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

15-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO