Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը

Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ձեռնամուխ է լինելու դատաիրավական ոլորտում մի շարք, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների։ 2020 թ. առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը եւ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ։
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, ԱԺ պատգամավորների ընտրության եւ խորհրդարանական մեծամասնության ձեւավորման կարգը, ինչպես նաեւ պատգամավորների թիվը եւ այլն։ Սահմանադրական բարեփոխումների առարկա կարելի է դարձնել հետկանչի ինստիտուտի ներդրման վերաբերյալ իրավակարգավորումները։ Որքանով է նպատակահարմար հետկանչի ինստիտուտի ներդրումն ուղիղ ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական ուժի հանդեպ վստահության պահպանման առումով, եւ ինչպիսի ռիսկեր կարող են ի հայտ գալ առաջնային մանդատ ունեցող պաշտոնյաների հետկանչի ինստիտուտի ներդրման արդյունքում, ահա այս հարցադրումների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է խորհրդարանականների հետ։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելիս շատ կարեւոր է նախեւառաջ ցուցաբերել համակողմանի մոտեցում։ Միայն այդ տարբերակով հնարավոր կլինի ունենալ այնպիսի բարձրագույն իրավական փաստաթուղթ, որը չի բխի որեւէ քաղաքական ուժի շահերից, ինչպես եղել է նախկինում։ Անդրադառնալով հետկանչի ինստիտուտին՝ պատգամավորը նկատեց, որ թեեւ միջազգային պրակտիկայում այդ մեխանիզմը կիրառվում է բարձրագույն ընտրովի պաշտոնների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար, սակայն հայաստանյան իրականությունը մի փոքր այլ է։ Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքով ընտրությունները տեղի են ունենում համամասնական ընտրակարգով, եւ հարց է առաջանում՝ որեւէ պատգամավորի անվստահություն հայտնելը պետք է վերաբերի միայն տվյալ պատգամավորին, թե այն քաղաքական ուժին, որի ներկայացուցիչն է։
«Միջազգային պրակտիկայում հետկանչի մեխանիզմի կիրառման ժամանակ, երբ պատգամավորը վայր է դնում իր մանդատը, նոր ընտրություններ են անցկացվում, մինչդեռ մեր պարագայում նոր ընտրություն տեղի չի ունենում, եւ նրան փոխարինում է համամասնական ցուցակի հաջորդ համարը»,–մեկնաբանեց Բաղդասարյանը՝ նշելով, որ հետկանչի ինստիտուտը ներդնելիս, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց բացի, անհրաժեշտ է մի շարք այլ օրենքներում եւս փոփոխություններ անել, մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքներում, ԱԺ կանոնակարգ օրենքում եւ այլն։ Այս դեպքում հարց է առաջանում, թե արդյոք այդ իրավական նորմը իրավաչափ կլինի, եւ ինչպիսի եզրակացություն կարելի է ակնկալել Վենետիկի հանձնաժողովից։ Նշենք, որ գործող Սահմանադրությամբ հետկանչի մեխանիզմի կիրառումը հակասահմանադրական է։
Այս հարցում իրավաբանական հանրույթի կարծիքները կիսվում են. մի մասը կարծում է, որ այդ կերպ ուղիղ ժողովրդավարություն է իրականացվում, քանի որ եթե ընտրության արդյունքում քաղաքացին առաջնային մանդատ է տալիս, ապա պետք է որ իրավունք ունենա նաեւ վերցնելու այդ մանդատը։ Զուտ փիլիսոփայական տեսնակյունից Ն. Բաղդասարյանը կողմ է դրան, քանի որ այդ կերպ պետական պաշտոնյան կամ ՏԻՄ ղեկավարը մշտապես հաշվետու կլինի ընտրողին, սակայն գործընթացը բարդ է արդյունավետ մեխանիզմների առումով եւ պահանջում է երկար ընթացակարգ։ Մյուս կողմից՝ երբ քաղաքական ուժն ունի ընդհանուր գաղափարախոսություն, ապա դրան համահունչ էլ պետք է լինի տվյալ պատգամավորի գործունեությունը։ Եվ եթե հասարակության կողմից թիրախավորվում է տվյալ պատգամավորը, նշանակում է՝ թիրախ է դառնում նաեւ ամբողջ համակարգը, տվյալ դեպքում՝ քաղաքական ուժը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի համար ինստիտուտի ներդրման գաղափարն ընդունելի է, պարզապես ամեն ինչ կախված է, թե այդ ամենն ինչպես պետք է իրականացվի։ «Լայն առումով շատ կարեւոր ինստիտուտ է, եւ, ըստ էության, կողմ ենք այդ ինստիտուտի կենսագործմանը, բայց խնդիրը պետք է փնտրել մանրուքների մեջ։ Երբ սահմանում ենք հետկանչի ինստիտուտը, պետք է հասկանանք, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Այն պարագայում, երբ պատգամավորին ընտրում է 2000 մարդ, եւ այդ քվեով նա պատգամավոր է դառնում, իսկ նրան չընտրած, օրինակ, 1000 կամ 10 հազար քաղաքացի անվստահության գործընթաց են սկսում, ապա այստեղ հարցեր են առաջանում։ Պետք է քննարկել եւ հասկանալ այդ ինստիտուտի կիրառման մեխանիզմները, որպեսզի դրանով փաստացի խնդիրներ չստեղծենք այլ ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար»,–ասաց նա։
Ներկայումս ընթացքի մեջ են ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններին ուղղված աշխատանքները։ Եթե անցում կատարվի ամբողջությամբ համամասնական ընտրական համակարգին, ապա պատգամավորը չի բացառում, որ անհրաժեշտ լինի պահպանել ռեյտինգային համակարգին բնորոշ ինչ—որ տարրեր, որոնք թույլ կտան քաղաքացիներին իրենց վերաբերմունքն արտահայտել։ Այդ մասով պատգամավորը դեռեւս հստակ չի պատկերացնում, թե մեխանիզմի կիրառման տեսնակյունից ինչպես է պետք այն սահմանել։ «Երբ աստիճանաբար կկայանա պառլամենտական քաղաքական համակարգի մշակույթը, ապա կվերանա նաեւ այն խնդիրը, երբ պատգամավորները ընտրություններից հետո մոռանում են իրենց ընտրողներին։ Քանի դեռ այդ մակարդակը չկա, միգուցե հետկանչի ինստիտուտը խթան լինի։ Մյուս կողմից, քանի դեռ չենք սահմանել անթերի մեխանիզմ, դժվար կլինի գնալ այդ քայլին»,–հավելեց Սիմոնյանը։

15-11-2019





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO