Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է

Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը մեր նպատակների համար

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կայացավ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր կողմ փորձեց այդ հանդիպումից իր երկրի շահն ամրագրել նախ եւ առաջ, ինչպեսեւ հարաբերություններում թողնել «չեզոք գոտիներ», որոնք հետո կարող է գործածել հետագա քայլերում դրանք առաջ քաշելու առումով։ Քանի որ թելադրողը ամերիկյան կողմն էր՝ որպես գերտերություն, ապա պետք է հիմնականում թուրքական կողմի արձագանքը դիտարկել՝ Թուրքիայի հետագա կարգավիճակը հասկանալու համար։ Իհարկե, սա հարաբերական տեսություն է, սակայն ամենահավանականն է սեփական դիտարկմամբ որեւէ ճշգրտում կատարելու առումով, քանի որ չի բացառվում՝ երկկողմանի կամ առանձին հայտարարություններ լինեն, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ հնչեցվում են զուտ քաղաքական նպատակներով։
Չպետք է մոռանալ, որ վերջին շաբաթների ընթացքում երկու երկրների միջեւ դիվանագիտական լարվածություն կար, ինչը եւս թողնելու էր իր ազդեցությունը օրակարգում դրված հարցերի քննարկման վրա։ Առաջին իսկ արձագանքներից աչքի է ընկնում ԱՄՆ—ի նախագահի այն հայտարարությունը, թե «թուրք գործընկերոջ հետ Սպիտակ տանը հրաշալի եւ շատ արդյունավետ հանդիպում է անցկացրել»։ Միաժամանակ հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան լուծել իրենց տարաձայնությունները Անկարայի կողմից ռուսական C—400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասով։
Բայց այստեղ կասկածներ են առաջանում, որ Վաշինգտոնի (նաեւ ՆԱՏՕ—ի) համար այս սկզբունքային հարցը բաց է մնացել, եւ ամերիկյան կողմը դեռ պիտի հույս ունենա, որ կլուծվի։ Կարծում ենք, սա հենց վերեւում նշած այն զուտ քաղաքական նպատակներով պայմանավորված հայտարարություններից մեկն է, որը նպատակ ունի խաղալու հնարավորություն տալ Թուրքիայի նախագահին՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպումը պիտի որ չուշանա։
Դոնալդ Թրամփը կարեւորել է նաեւ Թուրքիայի դերը որպես ՆԱՏՕ—ի անդամ, որը երկրորդ ուժն է՝ ԱՄՆ—ից հետ։ Այս խոսքերը վկայում են, թե Ինջիրլիկի ռազմաբազայի հարցում եւս պայմանավորվածություններ կան, քանի որ եվրոպական այն երկրները, որոնք զինուժ ունեն այդ ռազմաբազայում, հայտարարել են, որ հնարավոր է՝ դուրս բերեն իրենց զինուժն ու զինտեխնիկան։
ԱՄՆ—ի նախագահը նաեւ ԵՄ—ի հետ հարաբերությունների հարցում է Անկարային աջակցել, ասել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ գումար վճարի սիրիացի փախստականների հետ կապված ծախսերը հոգալու համար։ «Կարծում եմ, որ անկեղծորեն Եվրոպան պետք է մեծ գումար վճարի դրա համար։ Այս պահի դրությամբ Թուրքիան է վճարում դրա մեծ մասը»,–ասել է նա։
Իսկ ԵՄ—ն Անկարայի նկատմամբ միայն պատժամիջոցների կիրառումից է խոսում, մի շարք երկրներ արդեն դադարեցրել են զենք—զինամթերքի վաճառքը Թուրքիային, անգամ սպառնացել են, թե իսպառ կդադարեցնեն օգնությունը սիրիացի փախստականներին։ Իսկ այն փաստը, որ թուրքերը ավելի քան 2 մլն սիրիացի փախստականներ են պահում իրենց տարածքում ստեղծված ճամբարներում, այդպես էլ միանշանակ օգնելու մղումից չէ, այդ փախստականները զենք են Անկարայի ձեռքին՝ նախ Սիրիայի դեմ գործածելու (թուրքական ոճ է, սովոր են), ապա նաեւ ընդդեմ ԵՄ—ի։ Անկարան էլ իր կողմից է սպառնացել, թե կբացի իր սահմանները, եւ միլիոնավոր փախստականները կանցնեն Եվրոպա, եթե ԵՄ—ի օգնությունը չլինի։
Մեկ անգամ եւս նշենք՝ քիչ հավանական է, որ այս բոլոր հարցերում միանգամից ամեն բան այսքան արագ կարգավորվել է։ Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերին Թրամփը նամակ էր հղել Թուրքիայի նախագահին, որ չներխուժեն Սիրիայի հյուսիս—արեւելք, կոչ էր արել «չլինել հիմար ու կոշտ տղա», անգամ նշել էր, որ զոհված, վիրավոր ու տեղահանված հազարավոր մարդկանց համար որպես սատանա կդիտարկվի Էրդողանը, բայց… վերջինս ներխուժել էր Սիրիա։ Հետո, իհարկե, Թուրքիան ու ԱՄՆ—ը պայմանավորվեցին Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ (նաեւ ՌԴ—ն մասնակցեց այդ գործընթացին), ապա ԱՄՆ—ը վերացրեց պատժամիջոցները Թուրքիայի դեմ՝ զգուշացնելով, որ քրդերի հետ նոր բախումների դեպքում Վաշինգտոնը կվերանայի իր որոշումը։
Եվ, բացի այս տարաձայնությունները, եղան նաեւ նոր բախումներ ու սադրանքներ, ինչը նշանակում է՝ միանգամից չէր կարող այս հանդիպումը միանշանակ հարթ անցնել։ Իսկ Էրդողանը «մեծահոգաբար» Սիրիայի հյուսիսային սահմանում քրիստոնյաների պաշտպանության մասին է խոսել անգամ, խոսել է նաեւ մարդկանց սպանությունից (հայ հոգեւորականին առնչվող դեպքն է,—Ա.Մ.), որն ստանձնեց «Իսլամական պետությունը»։ Նա խոստացել է քաղկեդոնացիների, եզդիների, քրիստոնյա փոքրամասնությունների սրբավայրերը վերականգնել։ Որ նրանք կստանան առողջապահական, մարդասիրական օգնություն՝ հնարավոր ամեն առումով… Այս թակարդը խոսքից կարող է գործի անցնել միայն հակառակ ուղղությամբ՝ փոքրամասնություններին վնասելու առումով, ինչը հասկանում են ե՛ւ Վաշինգտոնում, ե՛ւ ամենուր, իսկ մեզ՝ հայերիս, այդ խոստումները շատ ահավոր իրողություններ են հիշեցնում։
Ինչեւէ, շատ անհասկանալի ու անհավանական տեսակետներ կպարզվեն, երբ Մոսկվայում կայանա Պուտին—Էրդողան հանդիպումը։ Ինչը պիտի որ այսքան հարթ չանցնի։ Իսկ եթե անցնի, ապա հաստատ տարածաշրջանում մեծ փոփոխություններ են սպասվում։ Եվ ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ էինք նշել, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը դեռ ոչինչ չի նշանակում։ Այն այլեւս միջազգային զենք է գերտերությունների ձեռքին, իսկ մենք պետք է կարողանանք ուրիշների ձեռքում հայտնված այդ զենքը, որը մեր պատմության մի ցավոտ հատվածն է, մեր ազգային նպատակների համար օգտագործել՝ մեր նահատակների հիշատակը հարգելով եւ մեր ազգի ու երկրի ապագան կերտելով։
Անցնելով մեզ համար ցավոտ եւ կարեւոր այս խնդրին՝ նշենք, որ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց ցեղասպանության բանաձեւի նկատմամբ։ Դա տեղի ունեցավ Թրամփ—Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր նաեւ սենատորը։ Իսկ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ S.Res.150 բանաձեւին մինչ այժմ աջակցել էր 24 սենատոր։
Բանաձեւը նախաձեռնած դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ իրենք չեն կարող թիկունքով կանգնել ցեղասպանության զոհ դարձած հայերին եւ խնդրել է համաձայնություն տալ բանաձեւի ընդունմանը։ Լինսի Գրահամը առարկել է բանաձեւի ընդունմանը Սենատում՝ ասելով, որ սենատորները չպետք է «փորձեն վերաշարադրել պատմությունը», հույս է հայտնել, թե «Թուրքիան եւ Հայաստանը կկարողանան լուծել այս խնդիրը»։
Նշենք, որ, Սենատի կանոնակարգով ցանկացած սենատոր կարող է խնդրել համաձայնություն օրինագիծ կամ բանաձեւ ընդունելու համար, բայց ցանկացած սենատոր նաեւ կարող է այն արգելափակել։ Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ քվեարկությամբ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Իհարկե, արդեն ոգեւորված Էրդողանը կրկին նշել է, թե «տարիներով ասում են, որ այս հարցը պատմաբանների եւ հնագետների գործն է։ Պատվիրակենք նրանց, պատվիրակություն ստեղծենք, թող աշխատեն, որ այս հարցին քաղաքական աստառ չտան։ Այս բոլոր աշխատանքներն անելուց հետո քաղաքական գործիչները սեղանի շուրջ նստեն եւ կատարվածն իր անունով կոչեն»…
Ինչեւէ, թուրքական տեսակետները անհիմն ու անիմաստ են քննարկելու համար (այն դիտանկյունից, որ նրանք երբեք հօգուտ հայության ու մարդկության քայլ չեն անելու)։ Իսկ մենք սա պետք է դադար համարենք եւ շարունակենք պայքարը։ Կհետեւենք նաեւ մոսկովյան հանդիպմանը, եւ բոլորս՝ ամբողջ հայությունը, առաջնահերթ՝ մեր պետությունը, պետք է հետեւություն անենք եւ առաջ շարժվենք՝ միայն հաղթելու ու նպատակներին հասնելու կամքով։

15-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO