Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար

Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար կառավարությունը երեկվա նիստում արտոնություններ սահմանեց։ Նախ՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգեց ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019թ. նոյեմբերի 15-ից մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հետո՝ նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվեց մաքսատուրքից։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ 2002թ. հիմնադրված այս ընկերությունը զբաղվում է ալյուրի արտադրությամբ եւ բեռնափոխադրմամբ։ Լիարժեք աշխատանքային ռեժիմ ապահովելու, միաժամանակ ցորենի պահեստավորման, ինչպես նաեւ բեռնափոխադրման ծառայություն մատուցելու համար ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ներկրել 200 հատ «ԵՎՐՈ—5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենա եւ նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչ (1 մլրդ 60 մլն դրամ արժեքով)։ Ապրանքները ԵԱՏՄ երկրներից չեն ներմուծվում։
Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։
Ներդրումային ծրագրի իրագործման հետեւանքով ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 205—215 նոր աշխատատեղ՝ 160—170 հազար դրամ միջին աշխատավարձով։
Գործադիրը նիստում մեկ այլ ընկերության էլ արտոնություն տվեց՝ «Տեքսաս փրոդաքշընին»։ Արտոնությունը ներմուծման մաքսատուրքից ազատելուն է վերաբերում։
Ապրանքը, որ օգտագործվելու է հագուստի արտադրության համար, ներկրվելու է Իտալիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։ Ներկրվելու են հարդարման, ներկրումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ եւ այլ ապրանքներ, ամինաալդեհիդային խեժեր, այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից եւ այլ նյութերից, սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առեւտրի համար չբաժնեծրարված, բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած, սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած, պիտակներ, խորհրդանշաններ եւ նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից՝ կտորներով, ժապավեններով կամ ըստ ձեւի կամ չափի ձեւած, կոճակներ, կոճգամներ, ճարմանդ փականներ, կոճակների ձեւեր եւ այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձեւվածքներ, կայծակ ճարմանդներ եւ այլն։ Ընդհանուր արժողությունը 387 մլն 70 հազար դրամ է։
Ներմուծվող ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրներից չեն, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։
Ինչեւէ, Վարոս Սիմոնյանը ասաց, որ եւս մի քանի հարց է ընդգրկված նիստի օրակարգում՝ հարկային արտոնություններին վերաբերող։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ եզրափակեց. «Այսօր 12.8 մլրդ դրամի ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին»։

15-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO