Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է

Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում նվազագույնը 6 ամիս բնակվելուց հետո կամավոր Հայաստան վերադարձող հայերը հնարավորություն կստանան «CAROB» ֆրանս-գերմանական աջակցության եւ վերաինտեգրման ծրագրով ստանալ մասնագիտական ուսուցում, միկրոձեռնարկություն հիմնելու համար ֆինանսական աջակցություն։ Աջակցության եւ վերաինտեգրման համագործակցության՝ «CAROB» ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։
«CAROB»—ը հայ միգրանտների վերադարձի եւ վերաինտեգրման աջակցման համագործակցության ծրագիր է։ Այն ֆրանս—գերմանական հավակնոտ նախաձեռնություն է, որը Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման Ֆրանսիական գրասենյակի (OFII) եւ Գերմանիայի միգրանտների ու փախստականների դաշնային ծառայության միջեւ համագործակցության արդյունք է։ Այն հավակնոտ համագործակցության ծրագիր է, քանի որ կարող է գալիք տարվա ընթացքում օժանդակել 400 անձի»,—ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ու նշեց՝ իրենց այդ ջանքերը խրախուսում է նաեւ Հայաստանի իշխանությունը։ Նա նշեց՝ ծրագրի միջոցով ուզում են հղել ուղերձ՝ հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է։
«CAROB» ծրագրով առաջարկվում է երեք տեսակի աջակցություն՝ սոցիալական եւ առաջին անհրաժեշտության բժշկական աջակցություն, մասնագիտական ուսուցում, փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման համար ֆինանսավորում։
Ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյանը նշեց՝ մասնագիտական ուսուցման միջոցով նպատակ ունեն այդ անձանց վերադարձնել աշխատանքի շուկա։ «Սոցիալական աջակցության պարագայում Երեւանում մինչեւ 6 ամիս եւ մարզերում մինչեւ 1 տարի ժամանակով կարող ենք տուն վարձակալել Գերմանիայից կամավոր Հայաստան վերադարձող անձանց համար՝ նկատի ունենալով, որ մեկնելուց առաջ հաճախ շատերը վաճառում են ամեն ինչ։ Բիզնեսի աջակցության դեպքում շահառուները 30 տոկոսի չափով ներդրում պետք է անեն, ծրագրով աջակցությունը կարող է լինել գույքի, տարածքի տրամադրման կամ այլ տեսքով»,—նշեց նա։
Սեպտեմբերից առ այսօր ծրագրով աջակցություն ստանալու համար արդեն դիմել է 100 անձ։ Նոյեմբերի 15—ին հանձնաժողովը վերջնական կհաստատի գործերը եւ կանցնի աջակցությանը։
Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը նշեց, որ ծրագիրը պիլոտային է. «Գերմանիան եւ Ֆրանսիան միավորել են ջանքերը՝ կիսելու իրենց փորձառությունը։ Ֆրանսիան արդեն ունի վերաինտեգրման ծրագիր այն հայերի համար, ովքեր վերադարձել են հայրենիք։ Հույս ունեմ, որ այս ծրագիրը եւս մեծ հաջողություն կունենա, ես հավատում եմ, որ դա կնպաստի Հայաստան վերադարձողների ինտեգրացիայի ուժեղացմանը»։
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջերս Հայաստանից պատվիրակություն է այցելել թե Ֆրանսիա, թե Գերմանիա, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, միգրացիայի եւ հատկապես Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ վիզայի ազատականացման համար երկխոսությունները սկսելու հնարավորությունը։ «Մենք հավատում ենք, որ մեր քաղաքացիների կայուն վերադարձն ու վերաինտեգրումը անհրաժեշտ հիմք են, ինչի շնորհիվ մենք կարող ենք սկսել հետագա քայլերը՝ հասնելու վիզայի ազատականացման»,—ասաց Ղազարյանը։ Նա նկատեց, որ վերաինտեգրման գործընթացին պետք է մասնակցություն ունենան բոլոր կողմերը՝ թե՛ կառավարությունը, թե՛ երկրները եւ միգրանտները։ Նա Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) աշխատանքը համարեց դրա փայլուն օրինակ։
Երեւանում OFII—ի ներկայացուցչությունը, որը հիմնվել է 2014—ին, իրականացնում է վերաինտեգրման երկկողմ գործունեություն՝ տնտեսական եւ սոցիալական աջակցություն տրամադրելով հայ միգրանտներին, ովքեր որոշում են կամավոր վերադառնալ հայրենիք։ Նարինե Հարությունյանը OFII—ի շահառուներից է, որ ընտանիքով Ֆրանսիա էր մեկնել 2014—ին, իսկ 2016—ին որդիների՝ բանակում ծառայելու որոշմամբ պայմանավորված՝ վերադարձել։ «Վերադառնալուց հետո դիմեցինք OFII—ին, նրանց աջակցությամբ Էջմիածնում բացեցինք մեր ընտանեկան բիզնեսը, արտադրում ենք կիսաֆաբրիկատներ»,—ասաց նա։

15-11-2019





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO