Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


IPSE DIXIT

«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը մեզ հարկադրում է տառապել ու տանջվել ի տես այն բանի, ինչը, մեր կարծիքով, ուրիշների երջանկության աղբյուրն է։ Ես չեմ հավատում, թե կա հասունության հասած գեթ մեկ մարդկային նորմալ էակ, որն այս կամ այն պահին իսկապես համակված չլինի այդ հուզախռիվ զգացմունքով, այդուհանդերձ, դեռ չեմ հանդիպել որեւէ մեկին, որը համարձակվեր խոստովանել դա. թերեւս միայն կատակի ձեւով։
Սովորաբար, մենք բոլորս ամաչում ենք մեր այդ արատից, ինչը բացատրվում է երեսպաշտության կայուն սովորույթով, ինչի շնորհիվ մենք հմտացել ենք դեռ օրորոցից սկսած, նույնիսկ ինքներս մեզնից թաքցրել մեր չափազանց ինքնասիրությունը եւ դրա բոլոր արտահայտությունները։ Մարդը չի կարող մեկ ուրիշին ավելի լավ բան ցանկանալ, քան ինքն իրեն, բացառությամբ այն դեպքերի, երբ նա համոզված է, որ նման ցանկություններն իր համար անիրականալի են։ Այստեղից էլ դյուրին է հասկանալ, թե ինչպես է մեր մեջ նախանձ առաջանում։ Դրա համար մենք պետք է, նախ եւ առաջ, ըմբռնենք, թե որքան հաճախ ենք հավասարապես անարդարացիորեն մեր մասին մտածում լավը, իսկ հարեւանի մասին՝ վատը։ Երբ մենք իմանում ենք, որ ուրիշները հաճույք են ստանում կամ հաճույք են ստանալու այն բանից, ինչին, մեր կարծիքով, նրանք արժանի չեն, դա մեզ վշտացնում է եւ դրդում զայրանալ պատճառի վրա։ Բացի դրանից, մեզանից ամեն մեկը, ըստ իր խելամտության ու հակվածության չափի, միշտ իրեն բարիք է ցանկանում, եւ երբ մեզ ինչ—որ բան դուր է գալիս, բայց դա վերցնել չենք կարող, քանի ուրիշներին է պատկանում, ապա մենք սկզբից սրտնեղում ենք՝ չստանալով մեր ուզածը. եւ այդ դարդն անբուժելի է, քանի դեռ պահպանվում է հավանածն ունենալու մեր ցանկությունը։ Բայց սկսում է գործել նաեւ մեր ինքնապաշտպանությունը եւ թույլ չի տալիս մեզ հանգստանալու, մղում է ամեն տեսակի հնարքի՝ այդ չարիքը մեզնից վանելու համար, իսկ փորձը մեզ սովորեցրել է, որ չկա սրտնեղությունից ազատվելու ավելի լավ միջոց, քան զայրույթն է այն մարդկանց հանդեպ, որոնք տերն են մեր ցանկացածի.... Այսպիսով, նախանձը սրտնեղության եւ զայրույթի զուգակցումն է....
Այդ ցավով տառապող գրողները դրսեւորում են զանազան ախտանիշներ։ Եթե նրանք նախանձում են ինչ—որ մեկին վերջինիս ընդունակությունների եւ բանիմացության համար, ապա ջանում են թաքցնել իրենց այդ թուլությունը եւ դա անում են, որպես կանոն, նսեմացնելով կամ առհասարակ ժխտելով այն ամեն դրականի առկայությունը, ինչը նրանց նախանձի առարկան է։ Նրանք մանրազնին ուսումնասիրում են տվյալ մարդու աշխատությունները. դժգոհում են իրենց հանդիպած ամեն մի հաջող դրվագից, փնտրում են միայն ու միայն նրա սխալները, ուստի եւ նրանց ամենամեծ ցնծությունը խոշոր սխալի հայտնաբերումն է։ Իրենց դատողություններում նրանք բծախնդիր են եւ խստապահանջ, ճանճից փիղ են սարքում, չեն ներում նվազագույն իսկ սայթաքումը, մի փուչ բացթողումը ուռճացնում են, հասցնում ծանր հանցագործության աստիճանի....
Հունաստանում գործադրվող օստրակիզմը արժեքավոր մարդկանց զոհաբերումն էր համատարած նախանձին եւ հաճախ էր գործածվում որպես ժողովրդի վրդովմունքն ու չարացածությունը բուժող եւ կանխող անվրեպ գործող միջոց։ Պետության կողմից մեկ զոհն իսկ հաճախ հանդարտեցնում էր ամբողջ մի ժողովրդի տրտունջը, իսկ հաջորդ սերունդները զարմանում էին այդ տեսակի բարբարոսության վրա, թեպետ նման պայմաններում իրենք էլ նույն կերպ կվարվեին։ Դրանք ընծաներ են մարդկանց չարությանը, որը լավագույնս բավարարվում է, երբ մարդկանց հնարավորություն է տրվում տեսնելու մեծ մարդու նվաստացումը։ Մենք համարում ենք, թե սիրում ենք արդարությունը, եւ սիրում ենք, իհարկե, երբ վաստակն ըստ արժանվույն է գնահատվում։
Բայց երբ մարդիկ երկար են զբաղեցնում ամենաառաջին պատվավոր տեղերը, ժողովրդի կեսը հոգնում է նրանցից, որոնում է նրանց սխալները, իսկ երբ չի կարողանում գտնել, ապա հակված է կարծելու, թե դրանք թաքցվում են։ Եվ եթե մեր մեծամասնությունը չի ցանկանում, որ նրանց հեռացնեն, դա արդեն լավ է։ Լավագույն մարդիկ պետք է զգուշանան այն մարդկանց կեղտոտ խաղից, որոնք իրենց մերձավոր ընկերները չեն, քանի որ ոչինչ ավելի չի հոգնեցնում, որքան այն շարունակական գովեստները, որ մեզ վրա ոչ մի կերպ չեն տարածվում....
Իսկապես խելամիտ մարդիկ մյուսներից քիչ են նախանձում, քանզի նրանք իրենց գնահատելիս ավելի քիչ են ենթակա տատանումների, քան հիմարները. թեպետ նրանք դա ուրիշներին ցույց չեն տալիս, բայց հաստատակամ մտածելակերպի շնորհիվ լիովին վստահ են սեփական արժեքի մեջ։

Բերնար ՄԱՆԴԵՎԻԼ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

16-11-2019





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO