Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԱՅԼՔ...


ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել

Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր փուլի

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


253 միլիոն դրամի խախտում 2019 թ. պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության իրականացրած ստուգումների արդյունքում։ Վարչության պետ Արմեն Սաֆարյանը նկատում է՝ տնտեսավարողները շատ հնարամիտ են։ Գործարարները փորձում են շրջանցել հարկային բեռը՝ ներմուծման ժամանակ փոխելով ապրանքի իրական տվյալները։ Ավելի քիչ մաքսատուրք վճարելու համար տնտեսավարողները աքցիզային հարկերով ներմուծվող ապրանքները դասակարգում են այլ խմբերում։ Իրավախախտումներ են արձանագրվել նաեւ ապրանքների քանակների հայտարարագրումների մասով։
ՊԵԿ—ն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր փուլի։ Իրավախախտումների կանխարգելման նպատակով ուժեղացնում է հետբացթողումային հսկողության վարչության աշխատանքները։ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է հետբացթողումային հսկողության կանոնադրությունը, որով սահմանվել են վարչության նոր կառուցվածքը եւ ստորաբաժանումների գործառույթները։ Արդյունքում ձեւավորվել է 5 բաժին՝ կամերալ եւ արտագնա մաքսային ստուգումների, վերլուծության եւ տեղեկությունների, մաքսային գործարքների հսկողության, ընթացիկ ուսումնասիրությունների եւ դիտարկման։ Հայաստան ներմուծված ապրանքների հետբացթողումային հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների թիվը այս տարի, ըստ Սաֆարյանի, թեեւ նվազել է, բայց խնդիրն, այդուհանդերձ, շարունակում է մնալ անհանգստացնող։ Տնտեսավարողները մաքսազերծման ընթացքում հաճախ թերհայտարարագրում են, փորձ անում նվազեցնել կամ բարձրացնել ծախսերը։
«Տնտեսավարողները ներմուծման ժամանակ հիմնականում կատարում են ինվոյսային արժեքներում տվյալների խեղաթյուրում՝ արժեքների նվազեցման կամ բարձրացման տեսքով։ Նվազեցման դեպքում տնտեսավարողների նպատակն է ավելի քիչ մաքսային վճարներ կատարել։ Ինվոյսային արժեքների բարձրացման պարագայում տնտեսավարողները փորձ են անում ուռճացնել ծախսերը՝ հետագայում ավելի քիչ շահութահարկ վճարելու նպատակով։ Հաջորդ խումբը ԱՏԳ (Արտաքին տնտեսական գործունեության) ցուցիչների խախտումներն են, որոնց միջոցով փորձ է արվում ներմուծվող ապրանքները դասակարգել այլ խմբերում՝ ավելի քիչ մաքսատուրք վճարելու եւ այլ նպատակներով»,—պարզաբանեց Սաֆարյանը։
Հաճախ հանդիպող իրավախախտումներից են նաեւ ապրանքների քանակի թերհայտարարագրումը եւ տարատեսակավորումը։ 253 մլն դրամի խախտումներ հայտնաբերվել են շուրջ 67 ստուգումների արդյունքում։ 43 դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14 դեպքում՝ սխալ մաքսային արժեք, այլ բնույթի 7 խախտում, եւ 3 դեպքում խախտումներ չեն արձանագրվել։ «Պարբերաբար հայտնվում են կազմակերպություններ, որոնք փորձ են անում ինչ—որ կերպ խուսափել։ Սակայն մեր ներկայիս կարողություններն ավելին են, քան նախկինում էին։ Իրականացվող եւ իրականացվելիք միջոցառումները շատ ավելի հեշտացնելու են բացահայտումները, մենք ավելի շատ աշխատելու ենք կանխարգելման վրա»,–նշեց ՊԵԿ պաշտոնյան։
ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը աշխատանքներ է տանում նաեւ վերլուծական գործիքների կատարելագործման ուղղությամբ, որոնցից մեկը գործարքների վերլուծության ծրագրի ավտոմատացումն է։ Դրա արդյունքում հնարավոր է դառնալու մաքսազերծման ընթացքում ցանկացած գործարք ծրագրի միջոցով ավտոմատ վերլուծել եւ համեմատականներ անցկացնել համանման պայմաններում ներմուծվածների քանակային եւ այլ ցուցանիշների հետ ու վեր հանել այդ մասով առկա ռիսկերը։ Վարչությունը նաեւ իրականացնում է կազմակերպությունների՝ տնտեսավարող սուբյեկտների վերլուծություն, որով գնահատվելու է կազմակերպության վարքագիծը։ Կազմակերպությունները դասակարգվելու են ըստ իրենց ռիսկայնության աստիճանի։ Ռիսկային կազմակերպությունների նկատմամբ իրականացվելու է ավելի խիստ վարչարարություն։
Սաֆարյանը նաեւ նշեց, որ մաքսային ստուգումների ընթացքում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների կողմից բացահայտված իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները։ Ուսումնասիրվել են նաեւ 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների Հայաստան ներմուծումները։ Ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ։

16-11-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO