Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից

Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների շարքում նաեւ ԱՄՆ-ի Սենատի կողմից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի ընդունած որոշումը քննարկման չդնելու մտայնությունը կար, ինչը եւ եղավ։ Սակայն նշել էինք նաեւ, որ դա հնարավոր է, քանի որ յուրաքանչյուր գերտերություն (նաեւ ցանկացած պետություն) նախ եւ առաջ իր շահերն է առաջ մղում։ Երբ երկու կամ մի քանի երկրներ են համատեղ գործում, միեւնույնն է ամեն մեկն իրենն է առաջնային դիտարկում, եւ փոխշահավետությունը հենց այդ դիտարկումների համաձայնեցմամբ, համադրմամբ է կայանում։
Ուստի այն հերթական հուսախաբությունը, որն այսօր որոշակի հանրային հատվածի գրեթե մի նոր հուսահատության է հասցրել, ժամանակավրեպ է, քանի որ միջազգային քաղաքականության օրակարգը նաեւ ժամակարգերով է ձեւավորվում, ինչը նշանակում է՝ չի կարելի ժամ առ ժամ բացառել ԱՄՆ—ի Սենատում վերոնշյալ հայանպաստ բանաձեւի քննարկումը։ Այնպես չէ, որ Թուրքիայի նախագահը Վաշինգտոնում ստացել է իր բոլոր հարցերի դրական պատասխանները։ Անկարան իր ծավալապաշտական քաղաքականության հետեւանքով ընկել է երկու քարի արանքը, ինչն էլ պատճառ դարձավ, որ եւ Դոնալդ Թրամփը, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկված ոչ մի հարցի շուրջ հաստատուն կարծիք կամ տեսակետ չհայտնեցին։
Գուցե ինչ—որ բան հստակեցվի Թուրքիայի նախագահի՝ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ սպասվելիք հանդիպումից հետո։ Չնայած այստեղից էլ սպասելիքները շատ չեն։
Փաստորեն, բացի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման կասեցումից, իրենց պատասխանները չստացան նաեւ թուրք—սիրիական եւ քրդական, ռուսական ՀՕՊ համակարգերի եւ ամերիկյան ռմբակոծիչ ինքնաթիռների, ՆԱՏՕ—ի Ինջիրլիկ ռազմաբազայի ապագայի հետ կապված եւ այլ հարցերը։
Բայց պետք է մի դիտարկում էլ անենք. իրականում չի մերժվել ԱՄՆ—ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի քննարկման հարցը։ Այն, ըստ էության, պարզապես կասեցվել է։ Հիշեցնենք, որ Սենատի կանոնակարգով, ցանկացած սենատոր կարող է խնդրել համաձայնություն՝ օրինագիծ կամ բանաձեւ ընդունելու համար, բայց ցանկացած սենատոր նաեւ կարող է այն արգելափակել։ Այսինքն՝ հայանպաստ բանաձեւը հանված չէ Սենատի քննարկումների ցանկից։ Եվ թուրքական շողոքորթությունը, ի դեմս Թուրքիայի նախագահի, ոչ մի արժեք չունի սենատորների համար, եթե Սպիտակ տունը փոխի իր քաղաքական ուղղությունը։ «ԱՄՆ Սենատը բանաձեւ չի ընդունի, այսպես կոչված «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու վերաբերյալ։ Սենատը գործելու է խելամիտ եւ չի կրկնի այն սխալը, որը թույլ է տվել Ներկայացուցիչների պալատը»,–նախապես ասել էր Էրդողանը, առանց հաշվի առնելու, որ գովելով սենատորներին՝ միաժամանակ փնովում է կոնգրեսականներին։
Համակարծիք լինելով Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ՝ մեջբերենք նրա խոսքը, որով նա հիմնավորում է Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոնում ունեցած Հայոց ցեղասպանությունը մերժող ծավալուն ելույթի կեղծ եւ անհիմն լինելը։ Հայազգի պատգամավորը հայտարարությամբ է հանդես եկել. «Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին, այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ։ Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է… Իսկ Էրդողանն ասել է՝ «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր»։ Ամոթ, ցեղասպանությունը ժխտող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ԱՄՆ—ում նոյեմբերի 13—ին ԱՄՆ—ի Կրոնական գործերի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասել էր. «Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք (հայերը) փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում։ Թուրքիայում եւս նույն կերպ որպես փախստական էին ապրում, եւ հարկադիր տեղահանություն եղավ»։
Այո, Էրդողանն ԱՄՆ—ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։ Եվ երբ ամեն անգամ նշում ենք, որ հայկական դիվանագիտությունը, արտաքին գերատեսչությունը պետք է ոչ միայն բավարարվեն թուրքական կամ ադրբեջանական այս կամ այն սադրանքին ու կեղծիքին պատասխան տալով, այլ երբեմն էլ նախահարձակ լինելով՝ պատմա—քաղաքական փաստարկներով պատկան միջազգային կառույցներում հանդես գալով։ Ի վերջո, բազմահազարամյա հայկական, մի քանի հարյուրամյա թուրքական եւ շուրջ հարյուրամյա ադրբեջանական պատմություններից զատ, կա նաեւ միջազգային պատմություն, քարտեզագրություն, որտեղ խորանալով՝ հնարավոր չէ գտնել Թուրքիա կամ Ադրբեջան կոչվող երկրներ։ Հնարավոր չէ, որովհետեւ չեն եղել։ Եվ ավելորդ չէ այսօրինակ գործելաոճը դարձնել ինչպես մեր արտաքին գործերի, այնպես էլ մշակույթի, սփյուռքի եւ այլ նախարարությունների գործառույթի պարտադիր մի մասը։
Ազգային եւ պետական գործերում չկան մանրուքներ, ինչը պետք է որպես կարգախոս ընկալել ազգային եւ պետական գործունեության շրջանակներում։
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հետագայի առումով միայն բացասական չեն սպասումները։ Դրական սպասումներից ներկայացնենք քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տեսակետը, որը ոչ միայն լավատեսական, այլեւ իրապես հնարավոր տարբերակ է առ այն, որ չնայած կիրառված վետոյին, բանաձեւը Սենատում դեռեւս հաստատվելու հնարավորություն ունի։ Քաղաքագետը նշել է. «Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն։ Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը։ Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձեւին։ Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից։ Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն եւ բանաձեւը բերի քվեարկության։ Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն՝ ձգձգել քվեարկությունը, քննարկումներ եւ լսումներ կազմակերպել եւ այլն»։
Հետգրությամբ նաեւ նշել է, որ այս պահին «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են հայանպաստ բանաձեւը կասեցրած ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամի կապերը թուրքական լոբբիստների հետ, եւ ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակեն։
Մի քանի խոսքով անդրադառնանք նաեւ ԱՄՆ—ի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության գործունեությանը։ Պատվիրակության տված տեղեկատվության համաձայն՝ հայ—ամերիկյան բարեկամության խումբը նախաձեռնում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին աջակցության ակտի ընդունման գործընթացը։ Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կազմակերպած փորձագիտական խորհրդաժողովի ընթացքում մեր խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ այս ակտի ընդունումը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրացնի, հայտարարություններից անցում կկատարի դեպի պարտավորությունների ստանձնումը։ Իսկ Ակտը պարտավորություններ է նախատեսում երկու կողմի համար։
Վաշինգտոնի եւ Երեւանի երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու որոշումը լցվում է գործնական բովանդակությամբ, որը կողմերի հայեցողությամբ կարող է լինել մարդու իրավունքների պահպանությունը, տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված հարցեր եւ այլն։
Հայ—ռուսական հարաբերությունների կողքին հայ—ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը շատ կարեւոր է, ինչը մենք միշտ վերագրում ենք պաշտոնական Երեւանի՝ վաղուց որդեգրած արտաքին փոխլրացնող քաղաքականությանը։ Այս առումով է, որ կարեւորում ենք նաեւ հայ—եվրոպական, հայ—չինական եւ այլ ազդեցիկ երկրների ու կառույցների հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։

16-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO