Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար

Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից 1 կմ հեռավորության վրա գտնվող Մատաղիս համայնքի խավիարի գործարանը նախատեսում է մեծ քանակությամբ սեւ խավիար արտադրել։
Այն տարիներին, երբ Արցախի Հանրապետության հյուսիս—արեւելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերն ակտիվ մարտական գործողություններ էին մղում Թալիշ, Մատաղիս սահմանամերձ գյուղերում, բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու, սոցիալ—տնտեսական խնդիրները բարելավելու, նրանց անվտանգությունը եւ զբաղվածությունն ապահովելու նպատակով համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեցին։ Դրանք իրատեսական դարձան, քանի որ հետպատերազմյան Թալիշը, լինելով Արցախի ամենահարուստ գյուղատնտեսական համայնքը եւ ունենալով հսկայական անմշակ վարելահողեր, կարող էր բերք ու բարիք ստեղծել արցախցիների համար։
Թարթառ գետի վրա կառուցված հողմակայանի շնորհիվ Թալիշի գյուղատարածքներ մղվող ջուրը նպատակին ծառայեցվեց, զարկ տրվեց գյուղատնտեսական գործունեությանը։ Հետագայում չուշացավ նաեւ ձկնարտադրությամբ զբաղվելու գաղափարը, քանի որ Թարթառ գետի ջրային պաշարներն իրենց ջերմաստիճանային եւ այլ որակական հատկանիշների շնորհիվ կարող էին ձկնարտադրության հարուստ պաշարի աղբյուր դառնալ, ինչը նաեւ կօգներ ջուրն առավել արդյունավետ օգտագործել։
Ձկնարտադրող Արամ Մխոյանն այսօր ուրախությամբ է հիշում ձկնարտադրության ստեղծման ճանապարհը, գործարանի կառուցումը, որն Արցախի տնտեսական զարգացման մեծածավալ նախագծերից մեկն էր։ 2014 թ. ուսումնասիրվեց ոլորտը եւ հիմնվեց ձկնաբուծության առաջին արտադրամասը։ 2015—ի վերջին արտադրողներն ստացան թառափների առաջին խմբաքանակը՝ թվով 100.000, իսկ 2016—ին ձկնկիթն արտադրվեց փորձնական նպատակով։ Այսօր արդեն հաշվարկվում են առաջիկա տարիների արդյունքները։
Մատաղիսի գործարանում բուծում են թառափի սիբիրյան, ռուսական եւ բելուգա տեսակները։ Չի բացառվում, որ հետագայում որոշ սաղմոնազգիներ էլ մշտական «բնակություն» հաստատեն Մատաղիսում, մասնավորապես՝ գեղեցկուհի իշխանը։
«Արցախում ձկնարտադրություն հիմնելով՝ նպատակ չունեինք այն միայն որպես բիզնես դիտարկել, այլ ուզում էինք սահմանամերձ գյուղի բնակիչներին ապացուցել, որ պետք է վստահել մեր ուժերին եւ հարեւան պետություններին ապացուցել, որ այս հողի վրա ամուր ենք, պաշտպանված եւ կարող ենք նույնիսկ պաշտպանական դիրքերին այսքան մոտ լինելով՝ ձկնարդյունաբերություն զարգացնել։ Ծրագիրը հավակնոտ էր եւ պահանջում էր մոտ 20 մլն դոլարի ներդրում»,–նշեց Արամ Մխոյանը։
1280 քմ տարածության վրա, 10 խմ տարողությամբ բազմացվեց մանրաձուկ, ավազաններ կառուցվեցին, եւ առաջին անգամ Արցախում զարկ տրվեց ձկնարդյունաբերությանը։ Ցավոք ապրիլյան պատերազմի ժամանակ խողովակաշարի գնդակոծման պատճառով արցախցի գործարարը մանրաձկան 80 տոկոսը կորցրեց, ուստի ստիպված եղան ձկնարտադրության արդեն հաջողված փորձը նաեւ Հայաստանի Արարատի մարզ՝ Մասիսի տարածաշրջան տեղափոխել։ Մատաղիսում որակյալ ձկան արտադրության համար ստեղծված են լավագույն պայմանները։ Թարթառի զուլալ ջուրն ու ջերմաստիճանի տաքությունը, ողջ տարվա կտրվածքով, գերիշխող են, բացի այդ, հարուստ նաեւ թթվածնով։
Ձկնաբուծության եւ սեւ խավիարի արտադրության գործում ունեցած փորձը ձեռնարկության աշխատակիցներին են փոխանցել արտասահմանից հրավիրված մասնագետները։ Սկզբում սարքավորումներին, ջրի ջերմաստիճանին, որակյալ կերին առնչվող խնդիրներ ունեին, սակայն ժամանակի ընթացքում այս խնդիրները եւս կարգավորել են ու ապացուցել, որ խավիար արտադրելու համար պարտադիր չէ ծով ունենալ։ Նպատակ ունեն տարեկան 15 տոննա խավիար արտադրել եւ սպառել ոչ միայն ներքին, այլեւ միջազգային շուկայում։ 2017—ի մայիսից սկսվեց մանրաձկան եւ մայրական կազմի ձեռք բերման գործընթացը։ 2020—22 թթ. ծավալները նախատեսում են հասցնել 1200—1500 տոննայի, իսկ սեւ խավիարի արտադրությունը՝ 15—20 տոննայի։ Այժմ 500—600 տոննա ձկան պաշար ունեն, ընդ որում, 100 տոննան մայրական պաշարն է։ Խավիարի արտադրությունն Արցախի տնտեսության համար խոստանում է շահութաբեր լինել, քանի որ առկա ջրային ռեսուրսներն իրատեսական են դարձնում ծրագրի հավակնոտ լինելու հեռանկարը։
Ձկնարտադրող Արամ Մխոյանը նշեց, որ խավիարի առաջին արտադրությունը գրանցել են 2018—2019 թթ. եւ արդեն հասցրել են առաջին անգամ որոշ քանակություն արտահանել Ռուսաստան։ Այժմ ձկնարտադրության հիմադիրները Շվեյցարիայում են, բանակցություններ են վարում՝ արցախյան խավիարը նաեւ եվրոպական ուղղությամբ արտահանելու համար։ Հավակնում են, եկող տարի արտադրության ծավալների մեծացման հետ զուգահեռ, ավելացնել նաեւ արտահանման ուղղությունները։ Նախատեսել են 2020—ին նաեւ եվրոպական շուկա մուտք գործել։

16-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO