Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արմենպրեսի» «բրենդը»

Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի օգտագործումը։
Այսօր, ում ալարը չի գալիս, իր համար «բրենդ» է ստեղծում։ Պատկերացրեք, «բրենդ» ունեն վարսավիրանոցներն ու կոշիկի խանութները, տարբեր տեսակի առեւտրի «աշխարհները»։ Ստացվում է, որ «բրենդատեր» կարող է դառնալ՝ ով ցանկանա։ Եթե ով ցանկանում՝ «բրենդ» է ունենում, ապա ինչո՞ւ չի կարելի «Արմենպրեսին» էլ «բրենդի» տեր դարձնել։ Իհարկե, կարելի է… Երբ ինձ առաջարկեցին «Արմենպրեսի» «բրենդի» մասին գրել նրա 100-ամյակին նվիրված գրքում, ես կամուկացի մեջ էի։ Ինչո՞ւ...
Տարբեր առիթներով քանիցս ասել ու նաեւ գրել եմ, որ ես մտերիմներիս մասին նյութ գրել չեմ կարող։ Այնպես չէ, որ ընդհանրապես չեմ կարող։ Ո՜չ։ Լավ նյութ գրել չեմ կարող։ Այդ նյութը, ինչպես ասում են, պետք է սրտիս միջով անցկացնեմ։ Նույնը նաեւ՝ «Արմենպրեսի» պարագայում։ «Արմենպրեսն» իմ հարազատ օջախն է, իմ կայացման վայրը, ժուռնալիստիկայի հզոր նվիրյալներից կազմված գործակալություն։ Բացի այն, որ «Արմենպրեսն» էր հանրապետության ԶԼՄ—ներին նյութերի հիմնական մատակարարը, միայն նրա թղթակիցներին էին վստահվում պաշտոնական նյութերի ստեղծումը եւ թողարկումը։ Դրա համար «Արմենպրեսի» թղթակիցները ճանաչված էին հանրապետությունում։ Դա նաեւ իր «թերությունն» ուներ։ Մենք աշխատում էինք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր այս կամ այն իրադարձությունը լուսաբանելու համար, հաճախ անգամ մասնակցում էինք հույժ կարեւոր նյութերը թերթերի էջերում տեղադրելու գործընթացին։ Ստացվում էր այնպես, որ «Արմենպրեսի» թղթակիցները տանից դուրս էին գալիս վաղ առավոտյան եւ տուն էին վերադառնում ուշ երեկոյան, երբեմն նաեւ՝ կեսգիշերն անց, երբ երեխաներն արդեն քնած էին լինում։ Այդ առթիվ տղաները կեսկատակ, կեսլուրջ ասում էին.
—Լավ է, որ հեռուստատեսություն կա, հակառակ դեպքում մեր երեխաները մեր դեմքերն էլ կմոռանան։
Պատկերացրեք, դա այդպես էր…
Այսքանից հետո ուզում եմ անդրադառնալ «Արմենպրեսի» մասին գիրք գրելու հետ կապված դժվարություններին։ Եվ ես ելքը գտա։ Դիմեցի ցայսօր ապրող հին արմենպրեսականներից մի քանիսին՝ խնդրելով գրել, թե ի՞նչ է նշանակում նրանց համար «Արմենպրեսը», ի՞նչ դեր է խաղացել այդ կոլեկտիվն իրենց կյանքում, ընդ որում, կարեւոր չէ, թե այդ արմենպրեսականը քանի տարի է աշխատել գործակալությունում եւ ինչ դերակատարում է ունեցել այդ հրաշալի գործակալության իմիջի, ասել կուզե՝ «բրենդի» ստեղծման գործում։ Որոշումը կայացված էր։
Ուրեմն, ի գործ …
Փորձենք ստեղծել «Արմենպրեսի» «բրենդը»։ Բայց սպասեք, ինչո՞ւ հեծանիվ հորինել, ինչո՞ւ գլուխ ցավացնել։ «Արմենպրեսի» անվանումն արդեն իսկ «բրենդ» է։ Այո, «Արմենպրեսի» անվանումը համարձակորեն կարելի է «բրենդ» բառի հոմանիշը համարել։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ «Արմենպրեսի» կոլեկտիվը, նրա լրագրողական կազմը հենց «բրենդ» էին, որ կային։ Չէ որ հենց նրանք էին խորհրդահայ ժուռնալիստիկայում եղանակ ստեղծում։ Անուննե՞ր են պետք։ Խնդրեմ։ Հայկ Խաչատրյան, Ռեմ Անանիկյան, Վանիկ Սանթրյան, Կիմ Ղալաչյան, Էդիկ Զոհրաբյան, Ռոբերտ Մելիքսեթյան, Գրիգոր Բենգլյան, Ալեքսանդր Սավայան, Սարգիս Բաբաջանյան, Գեւորգ Մարտիրոսյան, Վրույր Ասլանյան, Անդրանիկ Քանքանյան, Հակոբ Ստեփանյան, Ռուբեն Այվազյան եւ այլք… Այդ մարդիկ Աստծո շնորհով լրագրողներ ու թարգմանիչներ էին, ովքեր որոշակի հետք են թողել խորհրդահայ մամուլի տարեգրության էջերում։ Իսկ ամենամեծ «բրենդը» հենց գործակալության տնօրեն Արտավազդ Խաչիկյանն էր։

Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

20-11-2019





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO