Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ

Վերջերս Լեհաստանում անցկացված Համաշխարհային հակադոպինգային գործակալության՝ ՎԱԴԱ-ի համաժողովում ընդունվեցին կարեւոր եւ առանցքային որոշումներ, որոնք կփոխեն ոլորտի դրվածքը նաեւ մեր երկրում։ Այդ եւ այլ հետաքրքիր հարցերի շուրջ է մեր հարցազրույցը Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանի հետ, որը մասնակցում էր Կոնգրեսին։
—Վեհաժողովի օրակարգում ընդգրկվա՞ծ էին անմիջականորեն Հայաստանին առնչվող հարցեր։
—Կոնկրետ Հայաստանին վերաբերող քննարկումներ չեն եղել, սակայն քննարկվեց եւ հաստատվեց Համաշխարհային հակադոպինգային նոր օրենսգիրքը, որն արժանացավ Կոնգրեսի պատվիրակների եւ հենց ՎԱԴԱ—ի հավանությանը։ Գլխավոր փոփոխությունն առնչվում է հակադոպինգային կազմակերպությունների կարգավիճակին։ 2021 թ. հունվարի 1—ից գործողության դրվելիք նոր օրենսգրքի համաձայն՝ ազգային հակադոպինգային կազմակերպությունները պետք է բացարձակապես անկախ լինեն։ Այդ թվում՝ կառավարությունից եւ որեւէ մարզական կառույցից։ Նույնիսկ նշվում է, որ մարզական կազմակերպությունների որեւէ ներկայացուցիչ չի կարող միջամտել հակադոպինգային կազմակերպության գործունեությանը։ Դա, թերեւս, ամենակարեւոր որոշումն է։ Նաեւ հստակեցվել են հակադոպինգային կազմակերպությունների եւ պետության իրավասությունները։ Փաստորեն, պետությունը պետք է ապահովի ՅՈՒՆԵՍԿՕ—ի կոնվենցիայի կատարումը իր երկրում։ Եղան նաեւ մրցումային եւ արտամրցումային ստուգումներին առնչվող տեխնիկական փոփոխություններ։ Մասնավորապես, այսպես կոչված մաքուր պատմություն ունեցող մարզաձեւերում, որոնցում դեռ որեւէ դոպինգային խախտում չի արձանագրվել, 2021—ից պետք է դոպինգ ստուգում իրականացվի ազգային առաջնությունների ժամանակ։
—Ստուգման ենթակա են նաեւ այն մարզաձեւերի ներկայացուցիչնե՞րը, որոնք գրեթե չեն մասնակցում միջազգային մրցումների եւ ունեն, կարելի է ասել, սիրողական կարգավիճակ։
—Այդ պարագայում սահմանված է առանձին դրույթ, որը ազգային հակադոպինգային կազմակերպության հայեցողությանն է թողնում ստուգումների անհրաժեշտությունը։ Օրինակ, Հայաստանում անիմաստ է դոպինգ ստուգում անցկացնել, ասենք, ջրագնդակում, որտեղ մարզիկների առավելագույն տարիքը 15—16  է։ Ասել է թե, երկրի առաջնությունն անցկացվում է պարզապես մարզադպրոցների սաների մասնակցությամբ։ Մյուս կողմից՝ ֆուտբոլում, որում շատ կան օտարերկրացիներ, ստուգումը պետք է դառնա պարտադիր։ Ի դեպ, լեգեոներների առկայությունը դոպինգ ստուգում ներդնելու պարտադիր պայման է։
—Մինչ այդ հայկական ֆուտբոլում դա չէր կիրառվում պարտադիր չլինելո՞ւ պատճառով։
—Մենք ՀՖՖ—ի հետ անընդհատ բանակցել ենք այդ թեմայով, ու հարցը պարբերաբար հետաձգվել է։ Կարծում եմ՝ հիմա ֆուտբոլի ֆեդերացիայում փոքր—ինչ խառը վիճակ է, ուստի խնդրին կանդրադառնանք ավելի ուշ։ Ֆեդերացիան կողմ է ստուգումների ներդրմանը։
—Իսկ ո՞վ է ապահովելու ստուգումների ֆինանսավորումը։
—Պետությունը։ Արդեն ներկայացրել ենք նախնական հայտը։ Իմ տեղեկություններով՝ այն արժանացել է համակողմանի հավանության, եւ այժմ հստակեցվում են տեխնիկական հարցերը։ Հաշվի առնելով մյուս երկրներից մեր պետության օրենքների որոշակի տարբերությունը՝ հավանաբար, կլինենք կառավարությանն առընթեր գործակալություն։ Ասեմ, որ նախարարությունը հիմա էլ բացարձակապես չի միջամտում մեր գործունեությանը, որին հաշվետու ենք միայն ֆինանսապես։ Նախարարությունը նույնպես հակված է անկախ հակադոպինգային կառույց ունենալու անհրաժեշտությանը։ Կարծում եմ, մինչեւ մարտ հարցը պետք է լուծվի, որպեսզի հնարավորություն ունենանք ՎԱԴԱ—ի եվրոպական գրասենյակի իրավաբանների հետ քննարկելու իրավիճակը եւ անցնելու աշխատանքի։ Դա մեզ հնարավորություն կտա նաեւ պատվերներ ստանալու միջազգային կառույցներից, որոնք հիմա հրաժարվում են համագործակցել մեզ հետ, քանզի գործում ենք սպորտային բժշկության կենտրոնի հետ համատեղ։ Դա, ՎԱԴԱ—ի բնորոշմամբ, հանգեցնում է շահերի բախման։ Տեսեք, հիմա որեւէ մարզաձեւի միջազգային ֆեդերացիա կարող է ցանկացած երկրի հակադոպինգային կազմակերպությանը պատվիրել Հայաստանի առաջատար մարզիկների դոպինգ ստուգումը, բայց նրանց համար ավելի նպատակահարմար կլինի այդ հարցում համագործակցել մեր հակադոպինգային կազմակերպության հետ։ Իսկ նման համագործակցությունը նաեւ գումար կբերի մեր երկրին, քանի որ յուրաքանչյուր ստուգումից կվճարվեն հարկեր։ Միաժամանակ հնարավորություն կունենանք արտաբյուջետային միջոցներն ուղղել անհրաժեշտ սարքավորումների եւ նյութերի ձեռքբերմանը, գործուղումների ծախսերը հոգալուն եւ այլն։
—Համաժողովում ընտրվեց նաեւ ՎԱԴԱ—ի նոր ղեկավար կազմ։ Ինչպիսի՞ն է ուրվագծվում ձեր համագործակցությունը այդ կառույցի հետ։
—Անկեղծ ասած՝ նոր նախագահը՝ լեհ Վիտոլդ Բանկան, եւ փոխնախագահ Յան Յանը (Չինաստան) շատ լավ տպավորություն թողեցին ինձ վրա։ ՎԱԴԱ—ի նորընտիր նախագահը միանգամից հայտարարեց, որ մտադիր է հովանավորների ներգրավմամբ ավելացնել կազմակերպության բյուջեն։ Դա, հավանաբար, թույլ կտա ավելացնել դրամաշնորհների չափը։ Հիմա ՎԱԴԱ—ն ամեն տարի մոտ 7 հազար դոլարի ոչ գումարային աջակցություն է տրամադրում մեզ՝ սարքավորումներ եւ այլն։ Ըստ էության, ՎԱԴԱ—ի օգնությամբ կատարում ենք, այսպես կոչված, նպատակային դոպինգ ստուգում։ Ավելին՝ մեզ տրամադրել են դրամաշնորհ միջազգային նոր ծրագրի համար, որի ուսումնասիրությունների կենտրոնը լինելու է Հայաստանը։ Հետազոտություններն անցկացվելու են նաեւ Մոլդովայում եւ Վրաստանում։ Իսկ խորհրդատուն լինելու է Ավստրալիայի Արեւելյան համալսարանի հայտնի գիտնականներից մեկը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

20-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO