Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԱՇԽԱՐՀ


Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը

Ազգային շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն նոր կառավարության կազմում

Քաղաքական տարբեր ուժերի, այդ թվում՝ ազգային շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն Լիբանանի նոր կառավարության կազմում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունը Լիբանանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Յան Կուբիշի հետ հանդիպման ժամանակ։
«Նախագահ Միշել Աունը Լիբանանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Յան Կուբիշին տեղեկացրել է իր ջանքերի ու շփումների մասին նոր կառավարության ձեւավորման համար՝ այդ գործընթացին հաղորդելով քաղաքական անհրաժեշտ կշիռ։ Կազմում կընդգրկվեն քաղաքական տարբեր հաստատությունների եւ «ազգային շարժման» ներկայացուցիչները»,–նշված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նախագահ Աունն ավելացրել է, որ խորհրդարանական խորհրդակցություններ կնշանակվեն այն ժամանակ, երբ երկրի քաղաքական առաջնորդների հետ կավարտվի կառավարության ձեւավորումը։ «Նպատակը կառավարության ձեւավորման ճանապարհին խոչընդոտների հաղթահարումն է եւ նշանակված վարչապետի աշխատանքների պարզեցումը՝ երկրում կառավարական վակուումից խուսափելու համար»,–շեշտել է մամուլի ծառայությունը։
Հակակառավարական միտինգի մասնակիցները Բեյրութի կենտրոնում խափանել են խորհրդարանի նիստը՝ փակելով դեպի շենք տանող բոլոր ճանապարհները եւ կառուցելով բարիկադներ, ինչի պատճառով խորհրդարանի խոսնակ Նաբիխ Բերիին ստիպված է եղել նիստը հետաձգել անորոշ ժամանակով։ Հավաքված քաղաքացիները դեմ են եղել համընդհանուր ամնիստիայի մասին օրենքին՝ վախենալով, որ դրա շնորհիվ պատասխանատվությունից կխուսափեն կոռուպցիոն սխեմաներին մասնակցած պաշտոնյաները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
«Նախագահ Աունը շեշտել է, որ տնտեսական ու ֆինանսական վիճակը վերահսկողության տակ է եւ աստիճանաբար կարգավորվում է։ Վերջինը, որին հաջողվել է հասնել, կենտրոնական բանկի հետ համակարգմամբ բանկերի աշխատանքի վերականգնումն է՝ նրանց աշխատակիցներին անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովումից հետո»,–գրված է հայտարարության մեջ։
Հակակառավարական ելույթները Լիբանանի բոլոր քաղաքներում շարունակվում են հոկտեմբերի 17—ից։ Երկրում բոլոր բանկերը միտինգի ժամանակ փակ են եղել եւ բացվել են միայն երկու շաբաթ անց՝ Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականից հետո (հոկտեմբերի 29—ին)։ Սակայն ընդամենը մեկ շաբաթից էլ պակաս ժամանակից հետո Լիբանանում ցույցերի նոր ալիք է սկսվել, որն ուղեկցվել է երկրի պետական հաստատությունների աշխատանքի խափանմամբ ու հիմնական ճանապարհների փակմամբ, ինչը բանկային ոլորտին կրկին ստիպել է փակել դռներն այցելուների առջեւ։
Տնտեսական ու ֆինանսական վիճակը Լիբանանում շարունակում է մնալ ճգնաժամային վիճակում։ Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տառապում է ֆինանսական բլոկադայից ու սանկցիաներից։ Բանկային ոլորտում զգացվում է տարադրամի դեֆիցիտ։ Դադարեցվել են ֆինանսական փոխանցումները միջազգային հաշիվներին, միաժամանակ սահմանվել է, որ շաբաթվա ընթացքում մեկ հաշվից հնարավոր չէ 1000 դոլարից ավելի կանխիկացնել։ Զուգահեռաբար՝ որոշ մասնավոր ձեռնարկություններ, այդ թվում՝ լցակայանները, դեղատները եւ սովորական խանութները, հրաժարվում են բանկային քարտեր ընդունել այցելուներից՝ պահանջելով վճարել կանխիկ գումարով։

20-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO